From Wikipedia, the free encyclopedia
Լանչխութ (վրաց.՝ ლანჩხუთი), քաղաք Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզում, համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ ▼6237 մարդ (2023)[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Լանչխութ | |||
վրաց.՝ ლანჩხუთი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Գուրիայի մարզ | ||
Շրջան | Լանչխութի շրջան | ||
Համայնք | Լանչխութի շրջան | ||
Առաջին հիշատակում | 17-րդ դար | ||
ԲԾՄ | 25 մետր | ||
Պաշտոնական լեզու | Վրացերեն | ||
Բնակչություն | ▼6237 մարդ (2023)[1] | ||
Ազգային կազմ | Վրացիներ | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 2800[2] | ||
Պաշտոնական կայք | lanchkhuti.gov.ge(վրաց.) | ||
| |||
Քաղաքի կարգավիճակ Լանչխութը ստացել է 1961 թվականին, իսկ մինչ այդ ուներ ավանի կարգավիճակ։ 1930-1990 թվականներին Վրացական ԽՍՀ Լանչխութի շրջանի վարչական կենտրոնն էր[3]։
1989 թվականին Լանչխութում բնակվում էր 9021 մարդ։ 2014 թվականի դրությամբ բնակչությունը կրճատվել էր մինչև 6395։
Լանչխութում գտնվում է Թբիլիսի- Բաթում երկաթուղու հերթական կայարանը։ Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։
Արդյունաբերություն (1973)՝ թեյի կշռաբաժման ֆաբրիկա, պահածոների գործարան, կաթնա-մսամթերքի կոմբինատ, աղյուսի և կղմինդրի գործարան։
Քաղաքում գտնվում է Գուրիա ֆուտբոլային ակումբը, որը 1987 թվականին մասնակցել է ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոնատում։
Լանչխութ քաղաքում ծնվել է Նոյ Ժորդանիան, իսկ Լանչխութի շրջանի Մամաթ գյուղում՝ Էդուարդ Շևարդնաձեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.