Լանչխութի շրջան

Գուրիայի մարզ From Wikipedia, the free encyclopedia

Լանչխութի շրջանmap
Remove ads

Լանչխութի շրջան (վրաց.՝ [ლანჩხუთის მუნიციპალიტეტი՝ լանչխութիս մունիցիպալիտետի] error: {{lang}}: text has italic markup (help) ) երկրորդ մակարդակի վարչական միավոր Վրաստանում։ Մտնում է Գուրիայի մարզի մեջ։

Արագ փաստեր Լանչխութի շրջան վրաց.՝ ლანჩხუთის მუნიციპალიტეტი, Երկիր ...
Remove ads

Պատմություն

Շրջանի տարածքը ժամանակին եղել է Գուրիայի իշխանության մասը։ 1810 թվականին վերջինիս կազմում անցել է Ռուսական կայսրությանը։

1840 թվականին կազմվում է Գուրիայի գավառը՝ Օզուրգեթ կենտրոնով։ Այն մտնում էր Վրացա-Իմերեթական նահանգ նահանգի մեջ։ 1846 թվականին նահանգը լուծարվում է երկու մասի՝ Թիֆլիսի և Քութայիսի։ Վերջինիս կազմում էլ հայտնվում է Գուրիայի գավառը։

1918-1921 թվականներին Լանչխութը Գուրիայի գավառի մյուս շրջանների հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կազմում Գուրիայի գավառը պահպանվում է, ապա 1930 թվականից բաժանվում 3 շրջանի։

1995 թվականին 3 շրջանները միավորվում են Գուրիայի մարզի մեջ (վրաց.՝ გურიის მხარე )։ 2006 թվականին Լանչխութի շրջանն անվանափոխվում է որպես «Լանչխութի մունիցիպալիտետ»

Remove ads

Վարչական բաժանում

Վարչական կենտրոնը Լանչխութ քաղաքն է։ Շրջանը բաժանված է 16 սակրեբուլոյի, որոնցից 15-ը գյուղական են։ Վերջիններիս մեջ միավորված է 55 գյուղ՝

Remove ads

Բնակչություն

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի ապրում էր 38 600 մարդ[1].

2002 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 40 507 մարդ[2]։ Բնակչությունը նվազել էր արդեն 2014 թվականի 31 486 մարդ[3]։

Thumb
Ճամփաբաժան Սուփսա գյուղի մոտ
Մանրամասն տեղեկատվություն Ազգություն, Տոկոս ...

Տրանսպորտ

Thumb
տեսարան Լանչխութ քաղաքից

Շրջանով անցնում են տեղական և միջպետական նշանակության ավտոխճուղիներ։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։

Տնտեսություն

Լանչխութի շրջանը գտնվում է Սև ծովի ափին և աչքի է ընկնում մեղմ կլիմայով։ Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ երկրագործություն, անասնապահություն և այգեգործություն։

Քաղաքային տնտեսությունը հիմնականնում կենտրոնացած է շրջկենտրոն Լանչխութում։

Շրջանում որոշ չափով զարգացած է զբոսաշրջությունը։ Տեսարժան վայրերից են Ջիխեթը, Օքոնի վանքը, Սուրբ Գեորգի և Սուրբ Փրկիչ եկեղեցիները և այլն։ Ամռանը շատերը հանգստանում են Սև ծովի ափին գտնվող բնակավայրերում ու լողափներում։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads