Լյուքսեմբուրգ
երկիր Արևմտյան Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Լյուքսեմբուրգ (լյուքս.՝ Lëtzebuerg, արտասանություն (օգնություն • ինֆո), ֆր.՝ Luxembourg, գերմ.՝ Luxemburg), պաշտոնապես՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, դեպի ծով ազատ ելք չունեցող պետություն Արևմտյան Եվրոպայում։ Արևմուտքում և հյուսիսում սահմանակցում է Բելգիային, արևելքում՝ Գերմանիային, իսկ հարավում՝ Ֆրանսիային։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Լյուքսեմբուրգն է[6], որտեղ գտնվում է ԵՄ չորս ինստիտուցիոնալ նստավայրերից մեկը (մյուսները գտնվում են Բրյուսելում, Ֆրանկֆուրտում և Ստրասբուրգում), ինչպես նաև Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը[7][8]։
Լյուքսեմբուրգ Groussherzogtum Lëtzebuerg Grand-Duché de Luxembourg Großherzogtum Luxemburg |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ «Մենք ուզում ենք մնալ այն, ինչ կանք» «Mir wëlle bleiwe wat mir sinn» (լյուքսեմբուրգերեն) |
||||
Ազգային օրհներգ՝ Լյուքսեմբուրգի օրհներգ «Մեր հայրենիք»«Ons Heemecht» Թագավորական օրհներգ՝ "«Վիլհելմուս»" «De Wilhelmus» |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Լյուքսեմբուրգ[1] | |||
Պետական լեզուներ | լյուքսեմբուրգերեն, |
|||
Շրջանային լեզուներ | գերմաներեն, ֆրանսերեն |
|||
Կառավարում | ունիտար խորհրդարանական սահմանադրական միապետություն | |||
- | դուքս | Հենրի Ալբերտ | ||
- | վարչապետ | Քսավյե Բետել | ||
Հիմնադրում | ||||
- | անկախացում Ֆրանսիական կայսրությունից և Լյուքսեմբուրգի մեծ դքսության հիմնադրում | մարտի 15, 1815 | ||
- | Նիդերլանդների հետ համատեղ անձնական ունիայի ստեղծում | ապրիլի 19, 1839 | ||
- | Նիդերլանդների հետ անձնական ունիայի կազմալուծում | նոյեմբերի 23,1890 | ||
- | Օկուպացիա Գերմանական կայսրության կողմից Առաջին աշխարհամարտում | օգոստոսի 1,1914 | ||
- | Ազատագրում նացիստական Գերմանիայից | 1944 / 1945 | ||
- | ՄԱԿ անդամակցություն | հոկտեմբերի 24, 1945 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 2,586 քառ կմ կմ² (179-րդ) | ||
- | Ջրային (%) | 0.23[2] | ||
Բնակչություն | ||||
- | 2022 նախահաշիվը | 526,510[3] (172-րդ) | ||
- | հունվար, 2022 մարդահամարը | ▲ 645,397[4] | ||
- | Խտություն | 204 /կմ² (44-րդ) 602.8 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2022 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $90.532 billion[5] (98-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $140,694[5] (1-ին) | ||
ՀՆԱ (անվանական) | 2022 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $86.898 միլիարդ[5] (71-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $135,046[5] (1-ին) | ||
Ջինի (2019) | 32.3 | |||
ՄՆԶԻ (2019) | 0.916 (23-րդ) | |||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | +1,+2 | |||
Ազգային դոմեն | .lu | |||
Հեռախոսային կոդ | +352 |
Ահռելի է Գերմանիայի և Ֆրանսիայի ազդեցությունը Լյուքսեմբուրգի բնակչության, մշակույթի և լեզվի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ ըստ երկրի սահմանադրության լյուքսեմբուրգերենը պետության միակ ազգային լեզուն է[9], ֆրանսերենն ու գերմաներենը ևս ինտենսիվորեն կիրառվում են վարչական և դատական հարցերով՝ ունենալով հատուկ իրավական կարգավիճակ[10]։
Ընդամենը 2586 կիլոմետր քառակուսի տարածք ունեցող Լյուքսեմբուրգը Եվրոպայի ամենափոքր ինքնիշխան պետություններից է[11]՝ այսպես կոչված «գաճաճ պետություն»։ Ըստ 2022 թվականի մարդահամարի տվյալների՝ Լյուքսեմբուրգի բնակչությունը կազմում է 645,397 մարդ, ինչը այն դարձնում է Եվրոպայի ամենաքիչ բնակեցված երկրներից մեկը[12]՝ միևնույն ժամանակ նաև բնակչության աճի ամենաբարձր տեմպերով[13]։ Օտարերկրացիները կազմում են բնակչության գրեթե կեսը[14]։
Լյուքսեմբուրգը ներկայացուցչական ժողովրդավարություն է, որի գլուխ կանգնած է սահմանադրական միապետ, մեծ դուքս Հենրի Ալբերտը։ Լյուքսեմբուրգը աշխարհի միակ ինքնիշխան մեծ դքսությունն է։
Լյուքսեմբուրգը զարգացած պետություն է, որն ունի մեկ շնչի հաշվով ամենաբարձր ՀՆԱ-ն ողջ աշխարհում։ Պետության մայրաքաղաքը՝ Լյուքսեմբուրգը, 1994 թվականին հայտարարվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ ի շնորհիվ լավագույնս պահպանված պատմամշակութային ժառանգության[15]։
Լյուքսեմբուրգը մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական միության[16], Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Բենիլյուքսի[17][18] հիմնադիր-անդամ է։ 2013-2014 թվականներին եղել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ։ 2022 թվականի դրությամբ Լյուքսեմբուրգի քաղաքացիները ազատ վիզային հասանելիություն ունենեն աշխարհի 189 պետություններում։ Ըստ այս ցուցանիշի, Լյուքսեմբուրգի անձնագիրը երրորդն է աշխարհում՝ Ֆինլանդիայի, Իտալիայի և Իսպանիայի հետ զուգահեռ[19]։