From Wikipedia, the free encyclopedia
Հնդկացիներ (անգլ.՝ Native Americans, իսպ.՝ Amerindio), Ամերիկայի բնիկ ժողովուրդներին տրվող ընդհանուր անունը (բացառությամբ էսկիմոսների և ալեուտների)։ Անվանումը ծագել է մինչև 15-րդ դարի վերջերը առաջին երվրոպացի ծովագնացների (Քրիստափոր Կոլումբոս և այլք) սխալ պատկերացման պատճառով, որոնք իրենց կողմից բացահայտած Ամերիկայի անդրատլանտյան երկրները սխալմամբ համարում էին Հնդկաստան։ Մարդաբանական տիպով հնդկացիները պատկանում են ամերիկանոիդ ռասային։ 21-րդ դարի սկզբի տվյալներով Ամերկայում հնդկացիները ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 60 միլիոն մարդ, իսկ հաշվի առնելով նաև այդպես կոչված ապացեղականացված (ցեղային պատկանելիությունը կորցրած) հնդկացիների թիվը կազմում է մոտ 75 մլն։ Այժմ գոյություն ունի մոտավորապես հազար հնդկացիական ժողովուրդ, այն դեպքում, երբ 15-րդ դարի վերջում կային 2200 ժողովուրդ։
Հնդկացիներ | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
մոտ 60,5 միլիոն մարդ |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
հնդկացիների լեզուներ | |||
Հավատք(ներ) | |||
Համաձայն Միչիգանի համալսարանում կատարված գենետիկական հետազոտությունների արդյունքների, ժամանակակից հնդկացիների նախնինները և էսկիմոսները Ամերիկա են եկել հյուսիսարևելյան Ասիայից այսպես կոչված «Բերինգյան կամուրջով», Ամերիկայի և Ասիայի միջև հնում գոյություն ունեցած ցամաքաշերտով, որը գտնվում էր այժմյան Բերինգի նեղուցի տեղում, և անհետացել է ավելին քան 12 հազար տարի առաջ[23][24][25]։ Միգրացիան շարունակվել է 70-ից մինչև 12 հազար տարի մ. թ. ա. և իրենից ներկայացրել է մի քանի իրարից անկախ ալիքներ։
Հյուսիսային Ամերիկայում ապրել են մոտ 400 ցեղային հնդկացիներ։ Նրանք բոլորը խոսել են տարբեր լեզուներով և եթե ունեցել են գրականություն, ապա միայն պատկերագրականություն։ Սակայն 1826թ-ին չերոկի ցեղի ղեկավար Սեկվոյան ստեղծեց չերոկիների վանկային այբուբենը, իսկ 1828թ-ին սկսեց թողարկել «Չերոկի Ֆենիկս» թերթը չերոկիների լեզվով։ Տափաստանաբնակ հնդկացիները օգտվել են պատկերագրականությունից։ Նաև գոյություն է ունեցել միջցեղային բառբառ, որին վերաբերվել է ընդհանուր լեզու չիկասոն։ Որոշ ցեղեր լայն հաղորդակցվել են «միմիկաների լեզվով»։ Հաղորդակցման համար օգտագործվել են վանպումներ, որոնք անհրաժեշտության դեպքում հանդիսացել են որպես գումար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.