From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (անգլ.՝ Secretary-General of the United Nations), ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար | |
---|---|
Կայք | un.org/sg |
United Nations Secretary-General Վիքիպահեստում |
Գլխավոր քարտուղարին նշանակում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկով։ Անվտանգության խորհրդի առաջարկին նախորդում են ոչ պաշտոնական քննարկումները և վարկանշային քվեարկությունները։ Բացի դրանից` Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։ Ընդունված պրակտիկայի համաձայն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներից գլխավոր քարտուղար չի ընտրվում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով` պաշտոնակատարության ավարտից հետո կրկին իր թեկնածությունն ներկայացնելու հնարավորությամբ։ Չնայած ոչ մի սահմանափակում չկա ընտրվելու մի քանի անգամ, սակայն մինչ օրս ոչ մի քարտուղար երկու անգամից ավել չի պաշտոնավարել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անվտանգության խորհրդին է ներկայացնում առկա այն խնդիրները, որոնք իր կարծիքով սպառնում են միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը։ Գլխավոր քարտուղարը չպետք է ցուցում ստանա որևէ կառավարությունից կամ իշխանությունից։ Նա պատասխանատու է միայն ՄԱԿ-ի առաջ։
Գլխավոր քարտուղարը ընտրում է քարտուղարության աշխատակազմը` համաձայն Գլխավոր ասամբլեայի սահմանած սկզբունքների։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարով։ Թեկնածությունների քննարկումն ընթանում է փակ դռների հետևում բացառապես Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդի մշտական անդամները վետոյի իրավունքը կարող են կիրառել յուրաքանչյուր թեկնածուի հանդեպ։ Վերջնական որոշման ընդունումը պարզեցված կարգով վերապահված է Գլխավոր ասամբլեային։
Հավասարակշռությունը պահելու նպատակով թեկնածուներն ընտրվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններից։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընդունված պրակտիկայի համաձայն, չեն զբաղեցնում Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ներկայացուցիչները։ Այս սկզբունքն ամրագրող միակ փաստաթուղթը Գլխավոր ասամբլեայի` 1997 թվականին ընդունված որոշումն է։ Սակայն դեպքերի ժամանակագրությունից կարելի է եզրակացնել, որ ոչ միշտ է կիրառվել այդ սկզբունքը։
ՄԱԿ-ի տարածքային խումբ | Գլխավոր քարտուղարներ | Կառավարման ժամկետը |
---|---|---|
Արևմտաեվրոպական երկրներ | 4 | 5 |
Արևելաեվրոպական երկրներ | 0 | 0 |
Լատինաամերիկյան և Կարիբյան երկրներ | 1 | 2 |
Ասիական երկրներ | 2 | 3 |
Աֆրիկյան երկրներ | 2 | 3 |
Ծանոթագրություն։ 1945 թվականի ապրիլի 25-ից հունիսի 26-ը Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովը Էլջեր Հիսսի գլխավորությամբ չեղարկվել է ԽՍՀՄ-ի օգտին լրտեսության մեղադրանքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.