Մակուի խանություն
From Wikipedia, the free encyclopedia
Մակուի խանություն (պարս.՝ خانات ماکو — Khānāt-e Maku), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1922 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թ. վերջնականապես ձևավորվում է Մակուի խանությունը՝ Երևանի ու Թավրիզի կուսակալության տարածքի մի մասի վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Մակուի խանությունخانات ماکو, Երկիր ...
Երկիր | Իրան |
---|---|
Կարգավիճակ | խանություն |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Մակու |
Խոշորագույն քաղաք | Մակու |
Հիմնական լեզու | Հայերեն, |
Պաշտոնական լեզուներ | ադրբեջաներեն և պարսկերեն |
Ազգային կազմ | հայեր, թուրքեր, պարսիկներ, քրդեր, |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Շիա իսլամ Սուննի իսլամ |
Տարածք | 3,500 քառ.կմ |
Հիմնադրված է | 1747-1922 թթ. թ. |
Պատմական շրջան(ներ) | Վասպուրական |
Փակել
Խանության տարածքը կազմել է շուրջ 3,500 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառը։ Այժմ խանության տարածքը համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։
1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Մակուն գրավվել էր ռուսական զորքերի կողմից, սակայն հետ էր վերադարձվել։ Ավելի ուշ Մակուն մտնում է Իրանի Քուրդիստան նահանգի մեջ։