Յոհան Գալթունգ
From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Վինսենթ Գալթունգ (հոկտեմբերի 24, 1930(1930-10-24)[1][2], Օսլո, Նորվեգիա[3] - փետրվարի 17, 2024(2024-02-17)[4], Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[5]), նորվեգացի սոցիոլոգ, խաղաղության և հակամարտության ուսումնասիրությունների գիտակարգի հիմնադիր[13]։
Յոհան Գալթունգ նորվ.՝ Johan Galtung | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1930(1930-10-24)[1][2] Օսլո, Նորվեգիա[3] |
Մահացել է | փետրվարի 17, 2024(2024-02-17)[4] (93 տարեկան) Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, քաղաքագետ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս և գրող |
Գործակից | Q115179380? |
Հաստատություն(ներ) | Գրոնինգենի համալսարան, Քվանսեյ Գակուինի Համալսարան, Միջազգային Քրիստոնեական եկեղեցի, Սոկայի համալսարան, Տյուո համալսարան և Ritsumeikan University? |
Գործունեության ոլորտ | Միջազգային հարաբերություններ, peace and conflict studies?, քաղաքագիտություն[6], մաթեմատիկա[6], հասարակագիտություն[6], գրականություն[6], Խաղաղություն[6] և կոնֆլիկտ[6] |
Անդամակցություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան |
Գիտական աստիճան | magister degree?[7] (1957) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8], գերմաներեն[9] և նորվեգերեն[9] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ingrid Eide?[11] |
Երեխա(ներ) | Andreas Galtung? |
Հայր | August Galtung?[12] |
Մայր | Helga Holmboe?[12] |
![]() |
1959 թ․ Գալթունգը հիմնադրել և մինչ 1970 թ․ ղեկավարել է Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (ՕԽՀԻ)։ 1964 թ․ հիմնադրել է Խաղաղության հետազոտությունների ամսագիրը։ Օսլոյի համալսարանում 1969 թ․ ստանձնել է աշխարհում առաջին՝ խաղաղության և հակամարտության ուսումնասիրություններին նվիրված ամբիոնի վարիչի պաշտոնը։ Այնուհետև 1977 թվականին հրաժարվելով Օսլոյում դասավանդելուց՝ սկսել է դասախոսություններով հանդես գալ մի շարք այլ համալսարաններում։ Իբրև վաստակավոր պրոֆեսոր՝ 1993-2000 թվականներին Հավայան համալսարանում դասավանդել է խաղաղագիտություն։ Տեղափոխվելով Կուալա Լումպուր՝ մինչև 2015 թվականը դասավանդել է Մալազիայի միջազգային իսլամական համալսարանում[14]։
Գալթունգը 1950-ական թվականներից հանդիսանում է Նոր ձախակողմյանների շարժման կարկառուն ներկայացուցիչ։ Հայտնի է 1950-ականներին սոցիոլոգիայի ոլորտում, 1960-ականներին՝ քաղաքագիտության, 1970-ականներին՝տնտեսագիտության և պատմության, իսչպես նաև 1980-ականներին մակրոպատմության, մարդաբանության և աստվածաբանության ոլորտներում կատարած իր ներդրումներով։ Գալթունգը հանդիսանում է «խաղաղության հետազոտություն» տերմինի հեղինակը[15]։ Մշակել է մի շարք ազդեցիկ տեսություններ, ինչպես օրինակ, դրական եւ բացասական խաղաղության, ստրուկտուրալ բռնության, հակամարտության ևհակամարտության կարգավորման տեսությունները, խաղաղաշինության հայեցակարգը[16], իմպերիալիզմի կառուցվածքային տեսությունը և Միացյալ Նահանգների՝ միաժամանակ թե՛հանրապետություն և թե՛ կայսրություն լինելու տեսությունը[17]։ Հաճախ հանդես է եկել արևմուտքի՝ Գլոբալ հարավի նկատմամբ վերաբերմունքի քննադատական գնահատականով։ 1987 թվականին արժանացել է «Ճիշտ ապրուստի» մրցանակին «խաղաղությանը հանգեցնող պայմանների ու հանգամանքների» համակարգված և բազմաշերտ ուսումնասիրության համար։ Ինչպես նաև, արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների և շնորհակալագրերի։