Ուկրաինական հեղափոխություն (2014)
From Wikipedia, the free encyclopedia
2014 թվականի ուկրաինական հեղափոխություն (որը նաև հայտնի է որպես հեղափոխություն կամ արժանապատվության հեղափոխություն. ուկրաիներեն՝ Революція гідності) 2014 թվականի փետրվարին Ուկրանիայի մայրաքաղաք Կիևում տեղի են ունեցել մի շարք բռնի իրադարձություններ, որոնք հանգեցրին Ուկրաինայի ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկ լինելուն։
Ուկրաինական հեղափոխություն | |||
---|---|---|---|
2014-ի փետրվարի 18-ին Կիևում կառավարական ուժերի դեմ պայքարող ցուցարարները։ | |||
Ամսաթիվ | 2014 թվականի փետրվարի 18 մինչև փենտրվարի 23 | ||
Վայր | Կիև | ||
Պատճառ | Վիկտոր Յանուկովիչի հեռացումը նախագահի պաշտոնից և Ուկրաինայի սահմանադրության փոփոխությունների վերականգնումը | ||
Արդյունք |
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
|
2000-ական թվականներին Ուկրաինայի հաջորդական կառավարությունները, ներառյալ Յանուկովիչի կառավարությունը, ձգտում էին ավելի սերտ հարաբերությունների Եվրամիության (ԵՄ) հետ[1][2]։ Դրան հասնելու միջոցառումներից մեկը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրն էր, որը Ուկրաինային վարկեր կտրամադրեր՝ բարեփոխումների ազատականացման դիմաց[3][4]։ Այս պայմանագիրը բարդացնում էր Ուկրաինայի առևտրային կապը Ռուսաստանի հետ, որն այս ժամանակաշրջանում ամենամեծ առևտրային գործընկերն էր[5]։ Նախագահ Յանուկովիչը մտադիր էր համաձայնագիր կնքել, բայց հետաձգեց կնքումը[6]։ Սա բողոքի ալիք առաջացրեց, որը կոչվում էր «Եվրամայդանական» շարժում[7]։ Ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ, որի արդյունքում զոհվել է մոտ 130 մարդ, այդ թվում՝ 18 ոստիկաններ։ Երբ լարվածությունը ուժեղացավ, նախագահի համար անձնական անվտանգությունն անհասանելի դարձավ[8]. փետրվարի 22-ին նա Կիևից մեկնեց Ռուսաստան[7]։ Ցուցարարները շարունակեցին հսկողության տակ վերցնել Կիևի փողոցները։ Նույն օրը խորհրդարանը հայտարարեց, որ Յանուկովիչն ազատվել է պաշտոնից. քվեարկության արդյունքում 328 կողմ, 0 դեմ ձայներով։
Յանուկովիչը ասաց, որ այս քվեարկությունն անօրինական է և նա Ռուսաստանի Դաշնությունից օգնություն է խնդրել[9]։ Ռուսաստանը Յանուկովիչի տապալումը դիտեց որպես ապօրինի հեղաշրջում։ Հեղափոխության դեմ լայնորեն բողոքի ցույցեր տեղի ունեցան Ուկրաինայի արևելյան և հարավային շրջաններում։ Այս բողոքի ակցիաները սրվեցին Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցման, Դոնբասում սկսված պատերազմի, Ռուսաստանի ռազմական միջամտության[10][11], և Դոնեցկում և Լուգանսկում դե ֆակտո անկախ պետությունների ստեղծման արդյունքում։
Ժամանակավոր կառավարությունը՝ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ, սկսեց ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը։ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի նախագահ դարձավ 2014 թվականի չնախատեսված նախագահական ընտրություններում։