Պորտալ:Արարատի մարզ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պորտալ:Արարատի մարզ.

Պորտալ:Արարատի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Mount Ararat and the Araratian plain (cropped).jpg
Artashat city coat of arms.png









Արարատի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։

Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։

Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։ Մարզի հիմնական մշակաբույսերն են ձմերուկ, սեխ, լոլիկ, վարունգ, լոբի, սիսեռ, կանաչ պղպեղ, սմբուկ, ցորեն։ Երկրագործությունը 90 տոկոսով ոռոգովի է։ Այդ նպատակով օգտագործվում է ինչպես գետերի ջրերը՝ իրենց ջրանցքներով, այնպես էլ արտեզյան հորերի ջրերը։ Լեռնային հատվածներում զարգացած է նաև անասնապահությունը՝ հիմնականում ոչխարաբուծություն, ավելի քիչ՝ խոշոր եղջերավոր անասնապահություն։ Արարատի մարզի արդյունաբերությունում, կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։ Արարատ քաղաքի մոտ արդյունահանվում է տրավերտին, կրաքար, ավազ, մարզի այլ հատվածներում նույնպես կան տրավերտինի, ավազի, մարմարի, բազալտի հանքեր։ Կան հանքային ջրեր՝ Արարատ և Վեդի։ Մետաղական հանածոների արդյունաբերական պաշարներ չկան։ Շատ մեծ է սննդի արդյունաբերության նշանակությունը։ Գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ՝ մուրաբաների, բնական հյութերի, պահածոների, տոմատի մածուկների արտադրությամբ։ (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված հոդված

Սիս, Ալ Խավերիս, Ալ Խուվայրիս, Ալ Հուվայրիթ, Ալ Հուվայրիս, Արարատ Փոքր, Հուայրաս, Հուվայրիս - լեռ (լեռնագագաթ) Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնահամակարգում, նրա արևելյան ծայրակետում, Արաքսի աջ ափին, Մասիսի երկու գագաթներից մեկը: Բարձրությունը 3925 մ: Սկսած հին, ավանդական ժամանակներից կոչվում է նաև Սիս: Անվանվել է նաև Փոքր Արարատ, արաբական աղբյուրներում՝ Ալ Հուվայրիս (Խուվայրիս): Ունի հրաբխային ծագում և կառուցվածքով նման է Մեծ Մասիսին: Վերջինից բաժանված է Անահտական լեռնանցքով[1]։ (մանրամասն...)
խմբագրել.

Ընտրված շրջան

Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արարատի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Սահմանակցում է Թուրքիային՝ արևմուտքից։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 1-ին։ Տարածությունը 182,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 64,4 հազար մարդ (1987), խտությունը՝ 353 մարդ։ Մինչև 1953 թվականը կոչվում էր Զանգիբասարի շրջան, 1953-1969 թվականներին մտել է Էջմիածնի ու Արտաշատի շրջանների մեջ, վերակազմավորվել է 1969 թվականին։ (մանրամասն...)
խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:

խմբագրել.


Ընտրված պատկեր

Բարակաջուր գետը Արարատի մարզում
խմբագրել.

Լուրեր

  • 2020թ. սուբվենցիոն ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվում Բուրաստան համայնքի հետևյալ փողոցներում՝ Զ.Գալստյան, Գ.Նժդեհի, Թումանյան, Իսահակյան փողոցները, Արտաշատյան խճուղին մասնակի, Պ.Սևակի, Չարենցի և Անդրանիկի փողոցները՝ մասնակի:
  • Արտաշատի Իսակով պայմանական թաղամասում այսօր տոնական տրամադրություն էր տիրում: Այսօրվանից այստեղ 30-տնտեսություն խմելու ջուր ունի: Թաղամասում ավելի քան 20 տարի խմելու ջուր չի եղել և մարդիկ ջուրը ձեռքով են բերել:
  • «Հայփոստ» ընկերությունը շարունակում է մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագիրը, որի շրջանակներում Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում բացվեց փոստի տեսակավորման տեղամաս, որը կսպասարկի Արարատի մարզն ամբողջությամբ:
խմբագրել.

Նախագծեր

Commons-logo.svg Վիքիպահեստ:Արարատի մարզ
խմբագրել.


Քարտեզ

Պորտալ:ՇիրակՊորտալ:ԼոռիՊորտալ:ՏավուշՊորտալ:ԱրագածոտնՊորտալ:ԿոտայքՊորտալ:ԳեղարքունիքՊորտալ:ԱրմավիրՊորտալ:ԵրևանՊորտալ:ԱրարատՊորտալ:Վայոց ձորՊորտալ:ՍյունիքՊորտալ:ԱրցախLocation map of Armenia with Artsakh.png
About this image
խմբագրել.

Եղբայրական պորտալներ


Վայոց ձոր

Սյունիք

Արմավիր

Արագածոտն

Շիրակ

Հայաստան

Լոռի

Տավուշ

Գեղարքունիք

Կոտայք

Երևան

խմբագրել.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պորտալ:Արարատի մարզ
Listen to this article