ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջանո Անանիձե (վրաց.՝ ჯანო ამირანის ძე ანანიძე, հոկտեմբերի 10, 1992[3][4], Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, մոսկովյան Սպարտակի և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ջանո Անանիձե | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Վրաստան[1] | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 10, 1992 (31 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Քոբուլեթի, Վրաստան | |||||||||||||||||
Հասակ | 167 սմ[2] | |||||||||||||||||
Քաշ | 57 կգ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սպարտակ | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ծնվել է վրացի Ամիրանա Անանիձեի և ազգությամբ ռուս Սվետլանա Սակունովայի ընտանիքում[5][6][7]։ Նրա հայրը՝ Ամիրանը, եղել է ֆուտբոլիստ, որից հետո Քոբուլեթիում զբաղվել է մարզչական գործունեությամբ[6], մայրը՝ Սվետլանան, տնային տնտեսուհի է։ Ջանոյի հայրը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին[8]։11 տարեկան հասակում Ջանոն գալիս է Թբիլիսիի Դինամո ֆուտբոլային ակումբի մարզդապրոց։ 2005 թվականին նրան հրավիրեցին Կիևի Դինամո, որտեղ նա անցկացրեց 2 տարի։ Այն բանից հետո, երբ տարիքի պատճառով Ջանոյի ակումբը արգելեց նրան հանդես գալ Վրաստանի ազգային հավաքականի կազմում, Ջանոն ինքնաբերաբար մնաց հավաքականի ճամբարում և չվերադարձավ Կիև, ինչի պատճառով ակումբը հեռացրեց նրան ակումբից[9]։
2007 թվականին մոսկովյան Սպարտակի սելեկցիոներները, որոնց թվում էր նաև Անդրեյ Պոլիշուկը՝ Սպարտակի տնօրենը մանկապատենական ֆուտբոլի զարգացման գործում, հետևում էին Ռուսաստանի և Վրաստանի 1991 թվականին ծնված ֆուտբոլիստների խաղին, որտեղ և նկատել էին Ջանոյին։ Որոշ ժամանակ անց Սպարտակի տեխնիկական տնօրեն Եվգենի Սմոլոնցևը հրավիրեց նրան փորձաշրջանի[10], որտեղ Ջանոն ակումբի երիտասարդական թիմի խաղի ժամանակ խփեց երկու գոլ։ Որից հետո նրա հետ պայմանագիր կնքեցին[9]։ Անանիձեն ընտրեց Սպարտակը, որովհետև Սմոլոնցևը միակն էր, որն անմիջապես կապ հաստատեց իր հետ առանց գործակալներին դիմելու[10]։ Այլ երկրի անչափահաս բնակչի հետ պայմանգրի հնարավոր չկնքման պատճառով Ջանոյի հետ Մոսկվա գնացին նաև իր ծնողները՝ ցանկանալով իրենց որդուն տեսնել պրոֆեսիոնալ ֆոևտբոլիստ։ Իրավաբանական խնդիրների պատճառով ֆուտբոլիստը չկարողացավ Սպարտակի կազմում հանդես գալ 2008 թվականի պաշտոնական հանդիպումներում։ 2009 թվականից Ջանոն սկսեց հանդես գալ Սպարտակի երիտասարադական թիմում թիմում[11]։
Նույն թվականին, Սպարտակի երիտասարդ ֆուտբոլիստը և երիտասարդական թիմի ևս մեկ ֆուտբոլիստի՝ Պավել Յակովկևի, հետ մասնակցեցին Սպարտակի հիմնական թիմի ամառային մինչմրցաշրջանային հավաքին։ Տաղանդավոր երիտասարդներին առանձնահատուկ նշեց թիմի գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը[12]։
2009 թվականի հուլիսի 15-ին Ջանոն անցկացրեց իր առաջին հանդիպումը Սպարտակի հիմնական թիմում Կրասնոդարի դեմ գավաթային խաղում, որի 90-րդ րոպերին նա դարձավ գոլի հեղինակ[13]։ Այնուհետև նա տեղափոխվեց թիմի հիմնական կազմ և հուլիսի 22-ին անցկացրեց իր առաջին մարզումը հիմնական թիմում[14]։
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում իր առաջին հանդիպումն անցկացրեց 2009 թվականի օգոստոսի մեկին 16-րդ տուրի խաղում, որում իր թիմը մրցում էր Կուբանի դեմ, նա փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին, իսկ հոկտեմբերի 18-ին 25-րդ տուրի Մոսկվայի Լոկոմոտիվի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը ակումբի հիմնական թիմում(3։0), որով նա ռեկերդ սահմանեց՝ դառնալավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հաջողության է հասել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում[15]։
Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ջանոյի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես նաև Յուվենտուսը, Միլանը և Սևիլյան[16]։ Սակայն Սպարտակի սպորտային տնօրեն Դմիտրի Պոպովը հայտարարեց, որ ակումբը չի նայի ոչ մի առաջարկ Ջանոյի վերաբերյալ ևս 3-4 տարի[17]։
2010 թվականի հուլիսի 21-ին Ջանոն առաջին անգամ իր թիմի կազմում դարձավ դուբլի հեղինակ՝ երկու անգամ գրավելով Սիբիր ֆուտբոլային ակումբի դարպասը, այդ խաում Սպարտակը հաղթեց 5։3 հաշվով[18]։ Հոկտեմբերի 19-ին նա անցկացրեց իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում Չելսիի դեմ խաղում։ Ամբողջ 2010 թվականի նա մասնակցեց 25 խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Դեկտեմբերին Անանիձեն 3 տարով երկարաձգեց պայմանագրի ժամկետը Սպարտակի հետ[19]։ Ավելի ուշ պայմանագիրը երկարացվեց մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։
2011 թվականի փետրվարի 17-ին Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակիչ խաղի ժամանակ Սպատակը հյունըկալվելիս հաղթեց շվեյցարական Բազելին 3։2 հաշվով, տուգանային հարվածի խաղարկումից հետո Ջանոն խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում։ Մարտին Ջանոն ոտնաթաթի վնասվածք ստացավ[20]։ Միայն հունիսին Անանիձեն միացավ ակումբին և հունիսի 18-ին խփեց հաղթական գնդակը Մոսկվայի Լոկոմոտիվի դեմ խաղում[21]։ Սեպտեմբերին Վալերի Կարպինը ասաց, որ Անանիձեն կիսապաշտպանության գծում մեծ մրցակցության պատճառով կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում[22]։ Աշնանը Անանիձեն նորից վնասվածք ստացավ[23]։
2013 թվականի հուլիսի 3-ին վարձավճարով տեղափոխվեց Ռոստով։ Վարձավճարի պայմանագիրը կնքվեց մեկ տարվա համար[24]։ Ջանոյի հետ միասին Ռոստով տեղափոխվեց Սպարտակի ևս մեկ ֆուտբոլիստ Արտյոմ Դյուբան։ Առաջին գոլը Ռոստովի կազմում նա խփեց Ռուսաստանի առաջնության 2013/14 թվականի մրցաշրջանի 5-րդ տուրում, որում Ռոստովը ջախջախեց Վոլհային 4։0 հաշվով։ Այդ խաղում նա կատարեց նաև երկու գոլային փոխանցում։
2009 թվականի հուլիսի 28-ին Ջանոն հրավեր ստացավ ազգային հավաքականից[25]։ Սակայն հավաքականի հավաքին Անանիձեն չմեկնեց, ինչով շփոթություն առաջացրեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում[26]։ Օգոստոսի 31-ին Սպարտակը պաշտոնապես հայտարարեց, որ Անանիձեն հրավիրվել է Վրաստանի ազգային հավաքական[27]։ Սպարտակի ղեկավարությունը ցանականում էր պահպանել ֆուտբոլիստին Ռուսաստանի հավաքականների համար, սակայն ուշացավ այդ հարցում։
2009 թվականի սեպտեմբերի 5-ին ֆուտբոլիստը անցկացրեց իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում, որում Վրաստանը մրցում էր Իտալիայի դեմ՝ դառնալով հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
2010 թվականի օգոստոսի 11-ին Վրաստանի և Հայաստանի երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[28]։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին Անանիձեն խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում, որը հաղթանակ բերեց հավաքականին Սլովենիայի դեմ կայացած ընկերական խաղի ժամանակ՝ 2։1[29]։ 2011 թվականի նոկեմբերի 11-ին գրավեց Մոլդովայի հավաքականի դարպասը[30]։
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար |
1 | Սեպտեմբերի 5, 2009 | Իտալիա | 0:2 | - | Մունդիալ 2010, ընտրական խաղ |
2 | Մայիսի 25, 2010 | Կամերուն | 0:0 | - | Ընկերական խաղ |
3 | Սեպտեմբերի 3, 2010 | Հունաստան | 1:1 | - | Եվրո 2012, ընտրական խաղ |
4 | Սեպտեմբերի 7, 2010 | Իսրայել | 0:0 | - | Եվրո 2012, ընտրական խաղ |
5 | հոկտեմբերի 8, 2010 | Մալթա | 1:0 | - | Եվրո 2012, ընտրական խաղ |
6 | հոկտեմբերի 12, 2010 | Լատվիա | 1-1 | - | Եվրո 2012, ընտրական խաղ |
7 | նոյեմբերի 17, 2010 | Սլովենիա | 2-1 | 1 | Ընկերական խաղ |
8 | փետրվարի 9, 2011 | Հայաստան | 2:1 | - | Ընկերական խաղ |
9 | հունիսի 3, 2011 | Խորվաթիա | 1:2 | - | Եվրո 2012, ընտրական խաղ |
10 | Սեպտեմբերի 2, 2011 | Լատվիա | 0:1 | - | Եվրո 2012, ընտրական խաղ |
11 | Սեպտեմբերի 6, 2011 | Մալթա | 1:1 | - | Եվրո 2012, ընտրական խաղ |
12 | Նոյեմբերի 11, 2011 | Մոլդովա | 2:0 | 1 | Ընկերական խաղ |
13 | Փետրվարի 29, 2012 | Ալբանիա | 2:1 | - | Ընկերական խաղ |
14 | Օգոստոսի 15, 2012 | Լյուքսեմբուրգ | 2:1 | - | Ընկերական խաղ |
15 | Սեպտեմբերի 7, 2012 | Բելառուս | 1:0 | - | Մունդիալ 2014, ընտրական խաղ |
16 | Հոկտեմբերի 12, 2012 | Ֆինլանդիա | 1:1 | - | Մունդիալ 2014, ընտրական խաղ |
17 | Հոկտեմբերի 16, 2012 | Բելառուս | 0:2 | - | Մունդիալ 2014, ընտրական խաղ |
18 | Մարտի 22, 2013 | Ֆրանսիա | 1:3 | - | Մունդիալ 2014, ընտրական խաղ |
Ընդամենը։ 18 խաղ/ 2 գոլ; 7 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 5 պարտություն.
(թարմացված է 2013 թվականի մարտի 23-ին)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.