From Wikipedia, the free encyclopedia
Վաթսունականցիներ (ուկրաիներեն՝ Шістдесятники), Խորհրդային մտավորականության նոր սերնդի ներկայացուցիչներ, «60-ականների մարդիկ», որոնք ԽՍՀՄ մշակութային և քաղաքական կյանք մտան 1950-ականների վերջին և 1960-ական թվականներին՝ Խրուշչովյան ձնհալից հետո[1]։ Նրանցից շատերը ծնվել են 1925-1945 թվականներին, աշխարհայացքը ձևավորվել է ստալինյան ռեպրեսիաների և զտումների տարիներին, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որին նրանցից շատերը կամավոր մասնակցել էին։
Վաթսունականցիներն աչքի էին ընկնում ազատական և հակատոտալիտար հայացքներով, ռոմանտիզմով, որը վառ արտահայտություններ էր գտնում երաժշտության և վիզուալ արվեստում։ Թեև վաթսունականցիների մեծ մասը հավատում էր կոմունիստական գաղափարներին, սակայն նրանք խիստ հիասթափված էին Ստալինի ռեժիմից և նրա կողմից քաղաքացիական հիմնական ազատությունների ճնշումներից։
Վաթսունականցիներին կարելի է մոտավորապես բաժանել երկու խմբի՝ «ֆիզիկոսներ» (գիտությամբ զբաղվողներ) և «քնարերգուներ» (արվեստով զբաղվողներ, օրինակ՝ գրողներ, թատրոնի և կինոյի մասնագետներ և այլն)։ Նրանց որոշ ընդհանուր զբաղմունքներից էին բարդի (երգիչ-երգահան) երաժշտությունը, պոեզիան, հիասթափությունը քաղաքականությունից և սերը դեպի ԽՍՀՄ հեռավոր շրջաններ ճամբարային ճամփորդությունները։
1990-ականների սկզբին «Վաթսունականցիներ» եզրը օգտագործվել է նաև կոմունիստական էլիտաների նոր սերնդի ներկայացուցիչներին նշելու համար, որոնց քաղաքական հայացքները ձևավորվել են 1950-ականների վերջին - 1960-ականների սկզբին։ Դրանց թվում են քաղաքական գործիչներ Մ.Գորբաչովը, Օ.Յակովլևը, փիլիսոփաներ Ա.Զինովևը, Մ.Մամարդաշվիլին, Յ.Լևադան, քաղաքագետներ Ա.Բովինը, Ֆ.Բուրլացկին, ԶԼՄ-ների խմբագիրներ Վ.Կորոտիչը, Է.Յակովլևը, Ս.Զալիգինը և շատ ուրիշներ։.
Ուկրաինական Վաթսունականցիների շարժման մեջգերակշռում էին ազգային գաղափարները[2]։ Շատ ուկրաինացի վաթսունականցիներ պաշտպանում էին ազգային լեզուն և մշակույթը[3], ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործության ազատությունը։
Շարժման ամենահայտնի անդամներն էին գրողներ Իվան Դրաչը, Վալերի Շևչուկը, Միկոլա Վինգրանովսկին, Վ. Դրոզդը, Հ․Տյուտյուննիկը, Բորիս Օլիյնիկը, Վ. Դոնչիկը, Վասիլ Սիմոնենկոն, Միկոլա Խոլոդնին, Լինա Կոստենկոն, Եվգեն Հուցալոն, նկարիչներ Ալլա Հորսկա, Վիկտոր Զարեցկի, Բորիս Չիչիբաբին, Լյուբով Պանչենկո; գրականագետներ Իվան Ձյուբա, Եվգեն Սվերստյուկ, ռեժիսոր Լես Տանյուկ, կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանով, Յուրի Իլյենկո, արվեստաբաններ Ռոման Կորոգոդսկի, Յ. Սմիրնի, և թարգմանիչներ Հ․ Կոչուրը, Միկոլա Լուկաշը և Միխայլինա Կոցիուբինսկան։
Վաթսունկանցիների մշակութային գործունեությունը ներառում էր ոչ պաշտոնական գրական ընթերցումներ և գեղարվեստական ցուցահանդեսներ, բռնադատված արվեստագետների հիշատակին հսկումներ և թատերական ներկայացումներ։ Շարժման անդամները նաև խնդրագրեր են կազմել՝ ի պաշտպանություն ուկրաինական մշակույթի։ Այլընտրանքային ազգային մշակույթի կենտրոններ դարձան «Ժամանակակից ստեղծագործ երիտասարդների ակումբը» (հիմնադրվել է 1959–60-ին) Կիևում և «Ձնծաղիկ» (հիմնադրվել է 1962 թվականին) ակումբը Լվովում։
Վաթսունականցիները վերականգնեցին դասական նախահեղափոխական մտավորականության ավանդույթները, որոնք ձգտում էին հոգևոր անկախության, քաղաքական օտարման, քաղաքացիական հասարակության իդեալներին և ժողովրդին ծառայելուն։
Քանի որ ազատամիտ վաթսունկանցիները չկարողացան պահպանել պաշտոնական գաղափարախոսական և գեղագիտական սահմանները, նրանց մշակութային գործունեությունը առաջացրեց իշխանությունների դժգոհությունը։ 1962 թվականի վերջը նշանավորեց զանգվածային ճնշման սկիզբը ոչ կոնֆորմիստ մտավորականության վրա։ Վաթսունականցիներին թույլ չտվեցին հրատարակվել, և մեղադրեցին «ֆորմալիզմի», «անգործության» և «բուրժուական ազգայնականության» մեջ։ Ի պատասխան՝ վաթսունականցիների գաղափարները սկսեցին տարածվել Սամիզդատում։
Հանդիպելով կուսակցական ապարատի կատաղի դիմադրությանը՝ վաթսունականցիների մի մասը փոխզիջման գնաց իշխանությունների հետ, իսկ մյուսները վերածվեցին քաղաքական այլախոհների, իրավապաշտպան շարժման անդամների և ռեժիմի բացահայտ ընդդիմության[4]։
ռուսերեն
այլ լեզուներով
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.