Քրդերն Իրանում
From Wikipedia, the free encyclopedia
Քրդերն Իրանում հաստատվել են անհիշելի ժամանակներից։ 21-րդ դարի սկզբին նրանք կազմում էին երկրի բնակչության մոտ 15%-ը[5]։ Հանդիսանում են Իրանի բնիկներ, մեծամասնություն են կազմում երեք նահանգներում (Քուրիդստան՝ 98%, Քերմանշահ՝ 93%, Իլամ՝ 86%), որտեղ ապրում են իրանաբնակ քրդերի կեսը[6][7]։ Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի քրդաբնակ տարածքները, ինչպես նաև Իրանի վերոհիշյալ նահանգներն ընկած են «Մեծ Քուրդիստանի» ձևավորման նախագծում, ինչը մշտապես շահարկվում է արտաքին ուժերի կողմից[8]։ Իրաքյան Քուրդիստանում 2017 թվականին անցկացված հանրաքվեն Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը անօրինական են հայտարարել[9]։ Այդ առիթով Ռոհանին նշել էր, որ իրենք ցանկանում են անվտանգություն ու կայունություն տեսնել Մերձավոր Արևելքում[10]։
Քրդերն Իրանում کردهای ایران | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||
քրդերեն (սորանի, քուրմանջի) | ||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||
Իսլամ (հիմնականում շիա[4], մասամբ նաև՝ սուննի, բահաի, քրիստոնյա |
Քրդերը բնակվել են երկրի արևմտյան նահանգներում, խոսել քրդերենի սորանի բարբառով և կրոնական տեսանկյունից եղել են շիադավան[11]։ Միջնադարի ընթացքում պետության ղեկավարները հաճախ զինվորականության էին վերցնում քրդերին, որոնք հաճախ բարձրանում էին իրենց պաշտոններում՝ հասնելով ոչ միայն ամիրաների, խաների, բեկլարբեկերի (Շադդադյաններ, Ռավվադիներ), այլև՝ մինչև շահերի աստիճանի (Սեֆյաններ, Զանդեր)։ Ուշ միջնադարում սահմանամերձ շրջաններում հաստատվել են քուրմանջի բարբառով խոսող քրդեր, որոնք երբեմն պաշտպանել են Օսմանյան կայսրության քաղաքականությունը։ Այդ պատճառով շահ Աբբաս I-ը նրանց մեծ մասին արտաքսել է երկրի հեռավոր շրջաններ՝ Խորասան, որտեղ բնակչությունը հասնում է կես միլիոնի[12]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո քրդական հոծ խմբեր հաստատվել են Արևմտյան Ադրբեջան նահանգում, որտեղ նրանք այժմ կազմում են բնակչության 21%-ը[13]։
Այժմ գլոբալիզացման հետևանքով քրդական հոծ բնակչություն կա երկրի խոշորագույն քաղաքներում՝ Թեհրան, Սպահան, Մաշհադ, Բանդեր Աբբաս և այլն։ Այդուհանդերձ, քրդերի հիմնական մասը բնակվում է գյուղերում և զբաղվում անասնապահությամբ, ինչպես նաև՝ երկրագործությամբ ու այգեգործությամբ։ Ի տարբերություն Թուրքիայի քրդերի, Իրանում քրդերը առավելապես նստակյաց են, ունեն մշակույթի ու արվեստի կոթողներ։ Նրանք իրենց առավել շատ համարում են «իրանցիներ», մշակութային առումով առավել մոտ են պարսիկներին, ընդհուպ մինչև ընդհանուր տոներ (Նովրուզ[14]) և քիչ են հակված անջատողական ձգտումների հանդեպ[15], քանի որ իրենց իրավունքներն Իրանում առավել բարձր մակարդակի վրա են[16]։