Քրիստափոր Կոլումբոս
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստափոր Կոլումբոս (իտալ.՝ Cristoforo Colombo, ոչ վաղ քան օգոստոսի 25, 1451 և ոչ ուշ քան հոկտեմբերի 31, 1451, Ջենովա, Ջենովայի Հանրապետություն[1][2] - մայիսի 20, 1506[3][4][5][…], Վալյադոլիդ, Կաստիլիայի թագավորություն, Կաստիլիա և Լեոն[2]), իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար, ով իրականացրել է չորս ճանապարհորդություն, կտրելով Ատլանտյան օվկիանոսը Իսպանիայի Կաթոլիկ միապետների հովանու ներքո։ Նա առաջինն էր Եվրոպայից, ով ճանապարհորդեց դեպի Կարիբյան ավազան, Կենտրոնական Ամերիկա և Հարավային Ամերիկա` սկիզբ դնելով Ամերիկայի գաղութացմանը։ Կոլումբոսը հայտնագործեց ծովային ճանապարհ դեպի Ամերիկա, մայրցամաք, որը մինչ այդ անհայտ էր Հին աշխարհին։ Չնայած նա կարծում էր, որ հայտնագործել է ճանապարհ դեպի Հեռավոր Արևելք, նրա հայտնագործությունը հիմք հանդիսացավ Ամերիկայի նվաճմանը և բնակեցմանը եվրոպացիների կողմից։
Քրիստափոր Կոլումբոս իտալ.՝ Cristoforo Colombo լիգ.՝ Christoffa Corombo | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան օգոստոսի 25, 1451 և ոչ ուշ քան հոկտեմբերի 31, 1451 Ջենովա, Ջենովայի Հանրապետություն[1][2] |
Մահացել է | մայիսի 20, 1506[3][4][5][…] Վալյադոլիդ, Կաստիլիայի թագավորություն, Կաստիլիա և Լեոն[2] |
Գերեզման | Սևիլյայի տաճար |
Քաղաքացիություն | Ջենովայի Հանրապետություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ծովագնաց, ծովային ճանապարհորդ, ճանապարհորդ և գյուտարար |
Գործունեության ոլորտ | ծովային տրանսպորտ, marine transportation?[6] և նավարկելու արվեստ[6] |
Պաշտոն(ներ) | profanador? և Viceroy of the Indies? |
Անդամակցություն | Columbus Conquistador of America? |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[5] և իտալերեն[7] |
Ազդվել է | Պյոտր դ'Ալի, Paolo dal Pozzo Toscanelli?, Պտղոմեոս Կլավդիոս, Մարկո Պոլո և John Mandeville? |
Ամուսին(ներ) | Ֆիլիպա Մոնիզ Պերեստրելո |
Երեխա(ներ) | Ֆերդինանդ Կոլումբոս և Դիոգո Կոլումբոս[8] |
Հայր | Դոմենիկո Կոլումբո[8] |
Մայր | Սուսաննա Ֆոնտանարոսա[8] |
Ստորագրություն | |
Christopher Columbus Վիքիպահեստում |
Կոլումբոսի կյանքի վաղ տարիների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն գիտնականները կարծում են, որ նա ծնվել է Ջենովայի հանրապետությունում և խոսել է լիգուրերենով որպես մայրենի լեզու։ Նա մեկնել է ծով երիտասարդ տարիքում և շատ է ճանապարհորդել ինչպես հյուսիս դեպի Բրիտանական կղզիներ, այնպես էլ հարավ մինչև այժմյան Գանա։ Նա ամուսնացել է պորտուգալացի ազնվականուհի Ֆիլիպա Մոնիս Պերեստրելոյի հետ և մի քանի տարի ապրել է Լիսաբոնում, սակայն ավելի ուշ ամուսնացել է իսպանուհու հետ և ուներ մեկական որդի ամեն կնոջից։ Չնայած նա հիմնական ինքնուս էր, Կոլումբոսը շատ է կարդացել աշխարհագրության, աստղագիտության և պատմության մասին։ Նա ձևավորեց նախագիծ որոնելու արևմտյան ծովով ճանապարհ դեպի Օստ Ինդիա` հույս ունենալով շահույթ ստանալ համեմունքների առևտրից։
Երկար տարիներ համոզելուց հետո Կաթոլիկ միապետները համաձայնվեցին հովանավորել ճանապարհորդությունը դեպի արևմուտք Կաստիլիայի թագի անունից։ Կոլումբոսը դուրս եկավ Իսպանիայից 1492 թվականի օգոստոսին և կանգ առնելով Կանարյան կղզիներում, հասավ Ամերիկա հոկտեմբերի 12-ին (ներկայումս տոնվում է որպես Կոլումբոսի օր)։ Նա առաջինը իջևանեց Բահամյան Կղզիներից մեկում, որի բնիկ ժողովուրդը հայտնի է որպես Գուանահանի։ Կղզու հստակ վայրը հայտնի չէ։ Դրանից հետո Կոլումբոսը այցելեց Կուբա և Իսպանյոլա` հիմնադրելով գաղութ, որը ներկայումս հատնի է Հայիթի անվամբ, ինչը առաջին եվրոպական բնակավայրն էր մոտ 500 տարի առաջ հիմնադրված նորվեգական գաղութներից հետո։ Կոլումբոսը վերադարձավ Իսպանիա 1493 թվականի սկզբին իր հետ բերելով մեծ թվով բնիկներ։ Իր հայտնագործությունների մասին լուրը շուտով սփռվեց ամբողջ Եվրոպայում։
Կոլումբոսը իրագործեց ևս երեք ճամփորդություն դեպի Նոր աշխարհ` հայտնագործելով Փոքր Անտիլյան կղզիները 1493 թվականին, Տրինիդադը ու Հարավային Ամերիկայի հյուսիսային ափը 1498 թվականին և Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափը` 1502 թվականին։ Շատ կղզիներին տրված աշխարհագրական անվանումները մինչ օրս գործում են։ Նա շարունակեց ճանապարհ որոնել դեպի Օստ Ինդիա և պատկերացում չուներ, որ հայտնաբերել է նոր մայրցամաք։ Նա տեղաբնիկներին կոչեց indios («հնդկացիներ»)։ Կոլումբոսի հարաբերությունները Իսպանիայի թագի հետ սրվեց և Ամերիկայում նրա կողմից նշանակված կառավարիչները ձերբակալվեցին և վտարվեցին Իսպանյոլայից 1500 թվականին և հետագայում երկարատև դատական գործ սկսվեց Կոլումբոսի հետևորդների կողմից ընդդեմ Իսպանիայի թագի, քանի որ նրանք ցանկանում էին վերականգնել Կոլումբոսի և նրա հետևորդների ժառանգական իրավունքները հայտնագործված տարածքների նկատմամբ։
Կոլումբոսի ճանապարհորդությամբ սկիզբ դրվեց դարեր տևած գաղութացմանը և նվաճումներին` օգնելով ձևավորել ժամանակակից Արևմտյան աշխարհը։ Նոր և Հին աշխարհների միջև փոխարկումը ընդունված է անվանել Կոլումբոսյան փոխարկում։ Կոլումբոսի ներդրումը շարունակում է քննարկման առարկա դառնալ։ Նրան շատ են մեծարում նրա մահվանից դարեր անց, սակայն գիտնականները ուշադրություն են հրավիրում նրա բացասական կողմերի վրա, ինչպիսիք են նրա դերը Տաինո ժողովրդի վերացման գործում, նրա ստրկատիրական մղումները և այլն։ Արևմտյան կիսագնդի շատ աշխարհագրական օբյեկտներ կրում են նրա անունը, ներառյալ Կոլումբիա պետությունը։