From Wikipedia, the free encyclopedia
Դաշնությունը (նաև հայտնի որպես ֆեդերալ պետություն) քաղաքական միավոր է, որը բնութագրվում է ինքնակառավարվող պրովինցիաների, նահանգների կամ այլ տարածաշրջանների միությամբ, որոնք գտնվում են կենտրոնական (դաշնային) կառավարության վերահսկողության ներքո։ Դաշնությունում վարչական միավորների ինքնակառավարման կարգավիճակը, ինչպես նաև իշխանության բաժանումը նրանց և կենտրոնական կառավարության միջև ամեն երկրում ունի իր յուրահատկությունը և հիմնականում սահմանվում է սահմանադրորեն։ Այսպիսով դաշնությունը կառավարման ձև է, որտեղ իշխանությանը բաժանված է կենտրոնական կառավարության և որոշակի թվով դաշնային նահանգների միջև, որոնք ունեն որոշակի իրավունքներ և պարտականություններ[1]։
Դաշնության կառավարման մեխանիզմը կոչվում է դաշնային, որը ֆեդերալիզմի օրինակ է համարվում։ Դաշնությանը հակադրվող մեկա այլ համակարգ է համարվում ունիտար պետությունը։ Օրինակ Ֆրանսիան երկար դարեր ունիտար պետություն է։ Ավստրիան երկար տարիներ եղել է ունիտար պետություն, սակայն Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո 1918 թվականի սահմանադրությամբ դարձավ դաշնություն։ Գերմանիան իր 16 մարզերով դաշնության վառ օրինակ է։
Դաշնությունները սովորաբար բազմաէթնիկ պետություններ են մեծ տարածքներով (ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Հնդկաստանը կամ Բրազիլիան), սակայն դա անհրաժեշտ պայման չէ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.