Ակտաու
քաղաք Ղազախստանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ակտաու (ղազ.՝ Aqtau, Ақтау, ռուս.՝ Актау), նավահանգստային քաղաք Ղազախստանում՝ Կասպից ծովի արևելյան ափին, Մանղշլակ թերակղզում։ Թաղամասերի մեծ մասն ընկած է ծովի մակերևույթից ցած՝ Կասպյան իջվածքում։ Բնակավայրի ներկայիս անվանումը ղազախերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «սպիտակ սար». այդ անվան համար հավանաբար հիմք են հանդիսացել քաղաքի մերձակայքում՝ Կասպից ծովի ափին բարձրացող կրաքարե սպիտակ ժայռերը։ 1964-ից 1991 թվականներին քաղաքը ուկրաինացի նշանավոր բանաստեղծ Տարաս Շևչենկոյի պատվին կոչվել է Շևչենկո՝ նկատի առնելով, որ վերջինս այս վայրերում է անցկացրել իր աքսորի տարիները[2]։ Քաղաքը Ղազախստանի Մանղստաու մարզի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը. 2016 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 190 հազար[3]։
Ակտաուում փողոցները, որպես կանոն, անվանումներ չունեն, հասցեները հիմնականում բաղկացած են երեք թվանշանից, որոնցից առաջինը նշում է թաղամասի կամ միկրոշրջանի համարը, երկրորդը՝ շենքի համարը, երրորդը՝ բնակարանի համարը։ Պատճառն այն է, որ բնակավայրն սկզբնապես պլանավորվել և կազմավորվել է որպես նավթարդյունաբերության աշխատողների ճամբար[4]։
Remove ads
Կլիմա
Ակտաուին բնորոշ է անապատային կլիման՝ չոր ու չափազանց շոգ ամառներով։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել 45 աստիճանի։ Բուսականությունը պահպանվում է միայն ոռոգման շնորհիվ։ Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում հիմնականում Ղազախստանի այլ բնակավայրերից այստեղ են գալիս հազարավոր հանգստացողնոր, որոնց գրավում են չորային եղանակն ու Կասպիականի ավազոտ լողափերը։
Remove ads
Քույր քաղաքներ
Ադրբեջան, Սումգայիթ[6]
Իրան, Բանդարե Անզալի
Չինաստան, Կարամայ
Հարավային Կորեա, Չհանվոն
Թուրքիա, Սամսուն
Ռուսաստան, Մախաչկալա
Իրան, Գորգան[7]
Ուկրաինա, Չերկասի
Ուզբեկստան, Ուրգենչ[8]
Լիտվա, Կլայպեդա[9]
Ռուսաստան, Օրենբուրգ[9]
Ռուսաստան, Սամարա[9]
Ռուսաստան, Էլիստա[9]
Ռուսաստան, Իշիմբայ[9]
Թուրքմենական ԽՍՀ, Աշխաբադ[10]
Թուրքիա, Ստամբուլ
Remove ads
Պատկերասրահ
Գիշերային Ակտաուի համայնապատկերը
- Ծովափը.
- Ափամերձ թաղամասերը.
- Տեսարան 4-րդ միկրոշրջանից.
- Նորակառույց «Երեք թագ»-ը, հետևի պլանում՝ «Ռենեսանս» հյուրանոցը
- Ծովափնյա կենդանական աշխահի նմուշներ
- Գիշերային տեսարան
- Տեսարան 32-րդ միկրոշրջանից
- Տեսարան Ակժելկեն միկրոշրջանից
- Առափնյան
- Տեսարան 32-րդ միկրոշրջանից
- Քաղաքի շուրջը տարածվող տափաստանը
- Հինգաստղանի «Ռենեսանս» հյուրանացը
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads