Ասպինձայի շրջան

From Wikipedia, the free encyclopedia

Ասպինձայի շրջանmap
Remove ads

Ասպինձայի շրջան (վրաց.՝ ასპინძის მუნიციპალიტეტი ) 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Սամցխե-Ջավախեթի երկրամասի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ասպինձա քաղաքն է։

Արագ փաստեր Ասպինձայի շրջան վրաց.՝ ასპინძის მუნიციპალიტეტი, Երկիր ...
Remove ads

Բնակչություն

Ըստ վերջին մարդահաշվի (2002) շրջանի բնակչությունը կազմել է 13 010։ Ըստ 2014 թվականի հունվարի 1 գնահատման բնակչությունը 10 372 մարդ է։

Էթնիկ կազմը ըստ 2014 թվականի մարդահաշվի[2]
Վրացիներ895986,4 %
Հայեր138113,3 %
Ռուսներ120,12 %
Հույներ70,07 %
Օսեր50,05 %
Ուկրաինացիներ30,03 %
Աբխազներ0-
Ադրբեջանցիներ0-
Քիստիններ0-
Եզդիներ0-
ընդհանուր10 372100,00 %
Remove ads

Բնակավայրերի ցանկ

Ասպինձայի շրջանի կազմում գտնվում է 21 բնակավայր, այդ թվում 1 քաղաքատիպ ավան՝

Remove ads

Հայերը Ասպինձայի շրջանում

Ասպինձայի շրջանը կազմել է Սամցխեի արևելյան հատվածը։ XV-XVII դդ. այստեղ հայտնի էին Թմուկ (Թմկաբերդ), Ասպինձա (Ասպնջակ), Խերթվիս (Խըրթըզ) գրեթե զուտ հայաբնակ բերդաքաղաքները, երկու տասնյակից ավելի գյուղեր և ավաններ։ Օսմանյան տիրապետության ժամանակ հայերի թիվը խիստ նվազել է. 1824-ին հայեր են բնակվել միայն Խիզաբավրա, Բնելա, Վարգավ, Խերթվիս գյուղերում (ավելի ուշ աստիճանաբար վրացացել են)։ 2003 թվականի տվյալներով շրջանում ապրում է 2780 հայ, հիմնական մասը (2300)՝ Դամալայում, մասամբ՝ համանուն շրջկենտրոնում, Ածղվիթա, Ռուսթավ, Տոլոշ գյուղերում։ Դամալայի հայերը Կարինի նահանգից գաղթած վերաբնակներ են։ 1918-ին այստեղ բնակություն են հաստատել նաև Արդահանից եկած մի քանի հայ ընտանիքներ։

1918-ի թուրքական հարձակման ժամանակ Դամալան չի գաղթել, դիմադրել է՝ տալով 500-ից ավելի զոհ։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է 460 (1985), 417 (1999), 366 (2002) աշակերտ։ 1990-ական թթ. արտագաղթը զգալիորեն ավելացել է։ Գյուղում կանգուն է Ս. Խաչ եկեղեցին (1843)։ Հայտնի են Թմկաբերդ նաև Խիզաբավրայի Ս. Սրտի Հիսուսի (հայ կաթոլիկ) և Ս. Խաչ (XII-XIII դդ.), Վարգավի Ս. Աստվածածին (հայ կաթոլիկ, 1890), Թոկի՝ XII-XIII դդ., Թմոգվիի (Թմուկ) ժայռափոր եկեղեցիները։ Դամալայում են ծնվել գրող Վ. Սաղաթելյանը, լրագրող Տ. Ֆարմանյանը և ուրիշներ[3]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads