Հրանտ Մովսիսյան

հայ ռեժիսոր, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Հրանտ Ժիրայրի Մովսիսյան (1953, մարտի 12, Երևան), հայ ռեժիսոր, սցենարիստ։

Արագ փաստեր Հրանտ Ժիրայրի Մովսիսյան, Ծնվել է ...

Կենսագրություն

1972 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի ինստիտուտի հեռուստառեժիսուրայի ֆակուլտետը: 1973-1977 թթ. եղել է հեռուստաֆիլմերի ստուդիայի մուլտիպլիկատոր, 1977-1985 թթ` «22:30» հաղորդաշարի հիմնադիրներից և ռեժիսորը, 1977-1990 թթ.` Հայաստանի Ազգային հեռուստաընկերության ռեժիսոր, 1997-1998թթ.` գլխավոր պրոդյուսեր: 1985-1992 թթ. համագործակցել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հեռուստաընկերությունների հետ: 1995-1997 թթ. եղել է «Արուս» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, 1998-2001թթ` «Պարադիզ» գովազդային գործակալության պրոդյուսերը: Հիմնադրել է «Պարադիզ TV» ընկերությունը: 2001-2004 թթ. եղել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը: Որպես ռեժիսոր և պրոդյուսեր հանդես է եկել մի շարք նախագծերում` երաժշտական, ամանորյա, համերգային հաղորդումներ, «Հեռուստամարաթոն 2004», «Էրեբունի-Երևան» նախագծերը, մի շարք գովազդային և երաժշտական հոլովակներ, «Երրորդ ուժ» դոկումենտալ սերիալը և այլն: Կինեմատոգրաֆիստների միության և Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի անդամ է[3]։

Remove ads

Կինոնկարներ

Տեսահոլովակներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads