Ունգենի

From Wikipedia, the free encyclopedia

Ունգենիmap
Remove ads

Ունգենի (մոլդ.՝ Ungheni, Унгень), քաղաք, նույնանուն համայնքի ու շրջանի վարչական կենտրոն Մոլդովայի կենտրոնական մասում[3]՝ սահմանային Պրուտ գետի արևելյան ափին, Ռումինիայի հետ Մոլդովայի ունեցած պետական սահմանի մոտ, երկրի մայրաքաղաք Քիշնևից 107, Բելցի քաղաքից 85, Յասսիից 45 կիլոմետր հեռավորության վրա, գետի հակառակ ափին գտնվող ռումինական նույնանուն քաղաքի դիմաց[4]։ Գործում է սահմանային մաքսատունը։ Մոլդովայի ցամաքային կապը Ռումինիայի հետ թե՛ երկաթուղով և թե՛ավտոմայրուղով ապահովվում է այս քաղաքի վարչական տարածքում Պրուտ գետի վրա գցված կամրջով։ Մոլդովական Ունգենին զբաղեցնում է 16,4 կմ² տարածք։ 2004 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 32 530, որոնցից 27 617-ը մոլդովացիներ ու ռումիններ, 2494-ը ուկրաինացիներ, 2086-ը ռուսներ էին[5]։ 2014 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 30 804[6]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Remove ads

Ժողովրդագրություն

Պատմություն

Ունգենին առաջին անգամ հիշատակվել է 1462 թվականի օգոստոսի 20-ին Ստեֆան III Մեծի հրամանագրում։ 19-րդ դարի սկզբներին բակավայրը հայտնվել է ռուսական կայսրության կազմում։ 1875 թվականին ռուսները, նախապատրաստվելով թուրքերի դեմ պատերազմելուն, կառուցել են Քիշնև-Ունգենի երկաթգիծը։ Հաջորդ տարվա գարնանը Պրուտի հեղեղումների պատճառով երկաթուղային կամուրջը շարքից դուրս է եկել, և դրա վերակառուման նպատակով հրավիրվել է ֆրանսիացի անվանի ճարտարագետ Գուստավ էյֆելը, ում նախագծով կառուցված կամուրջը՝ որպես ստրատեգիական կարևոր կառույց, գործում է մինչև օրս։ Ունգենիով անցնող երկաթուղին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձել է հաղորդակցության գլխավոր միջոցի ԽՍՀՄ-ի և Ռումինիայի միջև։ 1940 թվականին Ունգենին ստացել է քաղաքի և շրջկենտրոնի կարգավիճակ։

Remove ads

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads