Ջիմ Քերրի

From Wikipedia, the free encyclopedia

Ջիմ Քերրի
Remove ads

Ջեյմս (Ջիմ) Քերրին (անգլ.՝ James Eugene Carrey, հունվարի 17, 1962(1962-01-17)[1][2][3][…], Նյումարքեթ, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան, կատակերգու, հայտնի է կատակերգական դերերով[4][5]։ Քերրին 6 անգամ առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակի և ստացել 2-ը։ Հայտնի լինելով իր բարձր էներգետիկ կատարումներով՝ նա բնութագրվել է որպես Հոլիվուդի ամենամեծ աստղերից մեկը։ Քերրին ձեռք բերեց ճանաչում, երբ 1990 թվականին նկարահանվեց կրկնվող դերում «Կենդանի Գույն» սկետչ կինոկատակերգությունում։ Քերրիի առաջին գլխավոր դերը եղել է Մարկ Քենդալլի դերը «Մի անգամ կծվածը» ֆիլմում (1985 թ.): Իր առաջին գլխավոր դերերը մեծ կինոարտադրությունում խաղացել է «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» (1994 թ.), «Հիմարը և ավելի հիմարը» (1994 թ.), «Դիմակը» (1994 թ.) և «Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը» (1995 թ.) ֆիլմերում։ 1997 թվականին նա խաղաց քննադատության արժանացած դեր «Ստախոս, ստախոս» ֆիլմում, որը նրան բերեց Ոսկե Գլոբուս մրցանակը՝ որպես լավագույն դերասան։ Հետո նա նկարահանվեց «Թրումանի շոուն» (1998 թ.) և «Մարդը լուսնի վրա» (1999 թ.) ֆիլմերում, որոնք բերեցին նրան Ոսկե Գլոբուս մրցանակ լավագույն դերասան անվանակարգում։

Արագ փաստեր Ջիմ Քերրիանգլ.՝ Jim Carrey, Ծնվել է ...

2000 թվականին նա ձեռք բերեց հետագա ճանաչում մարմնավորելով Գրինչին «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» ֆիլմում, իսկ հետո «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում (2003 թ.)։ Հաջորդ տարի նա սկսեց խաղալ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմում (2006 թ.), որը նոմինացվեց բազում մրցանակների (Սեզար, BAFTA, Սատուրն, Ոսկե Գլոբուս, Օսկար)։ Քերրին, սակայն ոչ մի մրցանակ չհաղթեց։ Հետո նա սկսեց նկարահանվել «Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը» (2004 թ.), «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» (2005 թ.), «Միշտ ասա «Այո» (2008 թ.) և «Սուրբ Ծննդյան պատմություն» (2009 թ.) ֆիլմերում։ Վերջերս նա նկարահանվել է «Միստեր Պոպերի պինգվինները» (2011 թ.) և «Անհավանական Բերթ Ուանդերսթոունը» (2013 թ.) ֆիլմերում[6]։

2013 թվականին նա հայտնվեց «Հարված հետույքին 2» ֆիլմում, որպես Գնդապետ։ Վիճաբանության արդյունքում ֆիլմի դուրս գալուց 2 ամիս առաջ նա չեղյալ հայտարարեց իր՝ ֆիլմին աջակցելը։ Նա հանդես էր եկել հայտարարությամբ իր թվիթերյան էջում՝ տեղադրելով նկարներ Սենդի Հուկ տարրական դպրոցից գրելով.

Այժմ մաքուր խղճով, ես չեմ կարող աջակցել այդօրինակ բռնությանը։
- Ջիմ Քերրի

Քերրին համաձայնեց փոխհատուցել իր դերը, որպես Լլոյդ «Հիմարը և ավելի հիմարը 2» ֆիլմում, որը արտադրվեց 2013 թվականին և ցուցադրվեց 2014 թվականի նոյեմբերին[7][8][9]։

Remove ads

Վաղ կյանքը

Ջեյմս Էուգեն Քերրին ծնվել է Կանադայի Նյումարկետ քաղաքում։ Նա տնային տնտեսուհի Կեթրինի և երաժիշտ ու հաշվապահ Պերսի Քերրիի որդին է։ Նա ուներ մեծ եղբայր՝ Ջոնը և 2 քույր՝ Պատրիսիան և Ռիտան[10]։ Ջեյմս Լիփթոնի հետ հարցազրույցի ժամանակ Քերրին ասել է.

«Հայրս երաժիշտ էր, ով ուներ մշտական աշխատանք իր երեխաներին պահելու համար։ Երբ նա կորցրեց իր աշխատանքը ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Մենք միջին խավից իջանք ցածր խավ և ապրում էինք վագոնում։ 15 տարեկանում ես թողեցի դպրոցը և սկսեցի աշխատել որպես դռնապան` ընտանիքիս օգնելու համար։ Ես կցանկանայի բեյսբոլի փայտ ունենալ իմ դռնապանի զամբյուղում, որովհետև ես այնքան զայրացած էի, որ ուզում էի ինչ-որ մեկի սևը տալ»։

Երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Սքարբուրգ Ջիմը սկսեց հաճախել Նյու Յորքի Սուրբ Երրորդության Կաթոլիկ դպրոց, կարճ ժամանակ անց հաճախել է Նորֆվեյ Հեյթս միջնակարգ դպրոցը (անգլ.՝ Northview Heights Secondary School)։ Քերրին երբեք չի ավարտել ավագ դպրոցը, քանի որ ստիպված էր աշխատել, որպեսզի օգնի իր ընտանիքին հաղթահարել տնտեսական ճգնաժամը։ Եվ միաժամանակ պետք է հոգ տաներ իր մոր մասին, ով պայքարում էր ծանր քրոնիականան հիվանդության դեմ[11][12][13]։ Քերրին ապրել է Բուրլինգթոնում 8 տարի և հաճախել է Ալդերշոթի ավագ դպրոցը, որտեղ նա 1980-ական թվականներին բացել է «Գդալներ» (անգլ.՝ Spoons) խումբը։ Հեմիլթոն Սպեկթեյթորի հարցազրույցի ժամանակ Քերրին ասել է.

«Եթե իմ կարիերան շոու բիզնեսում հաջողության չհասներ, ես հավանաբար հիմա կաշխատեի Համիլթոնի Դոֆասկո պողպատի գործարանում։

Երբ նայում ես Բուրլինգթոն Բեյ միջով դեպի Համիլթոն, տեսնում ես հեռուն և մտածում՝ «այստեղ են էական գործերը իրականացվում»

Այս տեսանկյունից նա արդեն աշխատելու փորձ ուներ Ռիչմոն Հիլի գիտության փորձարկումների կենտրոնում[14][15]։

Remove ads

Կարիերա

Վաղ աշխատանք

Մինչ Քերրին պայքարում էր աշխատանք և անուն ձեռք բերելու համար, նրա հայրը օգնում էր որդուն կոմիկի իմիջ ձեռք բերել մի բեմականացում՝ տանելով նրան Տորոնտոյի «Յուկ Յուկ» հումորային ակումբի դեբատին։ Քերրիի նմանակնումները ցնցեցին բոլորին և սա նրան մտածելու տեղիք տվեց, որպես պրոֆեսիոնալ զվարճացնող իր ունակությունների մասին։ Նրա ընտանքի ծանր ֆինանսական դրությունը դժվարեցնում էր Քերրիի հավակնությունների իրագործումը[16]։ Վերջապես նրանց ընտանեկան դրությունը բարելավվում է, և նրանք նոր տուն են տեղափոխվում։ Ընտանեկան կայունության շնորհիվ Քերրին կարողանում է վերադառնալ բեմ՝ ավելի լավ բեմադրությամբ։ Կարճ ժամանակահատված հետո նա կես դրույքից անցավ մշտական վճարվող շոուների՝ ընթացքում ստեղծելով իր բարձր համբավը[17]։ Մի տեսաբան Տորոնտո Սթարում գրել էր, որ Քերրին «իսկանան աստղ է, ով կյանքի է կոչվում»[18]։

Քերրիին շուտով նկատում է կոմիկ դերասան Ռոդնի Դանգերֆիլդը, ով երիտասարդ կոմիկին առաջարկում է համաձայնագիր ստորագրել և սկսել իր շրջագայությունները։ Ի վերջո Դագերֆիլդը Քերրիին տանում է Լաս Վեգաս։ Շուտով Քերրին որոշում է տեղափոխվել Հոլիվուդ, որտեղ նա սկսում է հանդես գալ «Կատակերգության պահեստ» ( անգլ.՝ The Comedy Store) շոուում և 1982 թվականին հայտնվում է հեռուստատեսային «Իմպրովիզացիայի երեկո» ( անգլ.՝ An Evening at the Improv) ստենդ ափ շոուում։ Հաջորդ տարի նա ներկայացնում է իր դեբյուտը «The Tonight Show»-ում[19]։

Չնայած նրա հայտնիությանը, որպես կոմիկ դերասան, Քերրիին սևեռեց իր ուշադրությունը ֆիլմարտադրության և հեռուստատեսության վրա՝ փորձելով 1980-1981 թվականներին դառնալ NBC-ի «Շաբաթ օրվա գիշերային կյանքը» (անգլ.՝ Saturday Night Live) շոուի դերակատար։ Քերրին չընտրվեց, որպես դերակատար, չնայած որ 1996 թվականի մայիսին և 2011 թվականի հունվարին ներկայացավ շոուին։ Նա դերակատարում ունեցավ մի քանի փոքր բյուտջե ունեցող ֆիլմերում, որոնցից էին «Ռետինե դեմքը» ֆիլմը (անգլ.՝ Rubberface 1981 թ.), «Կուպեր լեռը» ( անգլ.՝ Copper Mountain 1983 թ.)[20]:

1984 թվականին Քերրին NBC-ում «Բադերի գործարան» անգլ.՝ The Duck Factory, շոուում խաղացել է գլխավոր դեր։ Ինչևէ այն դադարեցվեց հենց առաջին սեզոնի ընթացքում։ Չնայած շոուի դադարեցմանը, այն օգնեց Քերրիին ձեռք բերել աջակցող դերեր մի քանի ֆիլմերում. «Ընդմիշտ Վամպիր» (անգլ.՝ Once Bitten 1985 թ.), «Պեգգի Սյուն ամուսնացավ» (անգլ.՝ Peggy Sue Got Married 1986 թ.), «Մահվան խաղ» (անգլ.՝ The Dead Pool 1988 թ.) և «Կյանքը Մաթլ Դրայվում» (անգլ.՝ Doing Time on Maple Drive 1992 թ.)[21]:

Երբ Քերրին վերադարձավ սթենդափ շոուների նա նորից կատարեց իր հին դերը երդվելով, որ չի ուզում հայտնի դառնալ ուրիշներին նմանակելով։

«Երբեմն դա, բառիս բուն իմաստով, վերածվում էր կռվի, որտեղ ես ստիպված էի պաշտպանել ինձ՝ իմ արածների համար։ Մարդիկ գոռում էին և իսկապես անզուսպ ու զայրացած էին ինձ վրա»։
- Ջիմ Քերրի

Ոմանքը նրան անխոհեմ համարեցին իր հին դերը նորից կատարելու համար, մինչ մյուսներին ավելի քան հետաքրքիր էր, թե Քերրին ինչ է փորձում անել։ Այդ մարդկանցից մեկը գրող և ռեժիսոր Ջուդ Ապատովն էր։ Զույգը միավորվեց, և նրանք սկսեցին միասին նյութեր գրել։ Քերրին շարունակեց ֆիլմերում և հեռուստատեսությամբ փոքր դերեր կատարել, որը բերեց իր կոլեգա Դեյմոն Ուեյանսի հետ ընկերությանը։ Դեյմոնը ներկայացրեց Քերրիին իր եղբորը ՝ Քենենին, ով նկարահանում էր «Կենդանի գույնը»(անգլ.՝ In Living Color for the new Fox network) սկետչ շոուն։ Քերրին վերջապես կատարեց կրկնվող դեր, որը առաջին անգամ ցուցադրվեց 1990 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 3-րդ սեզոնը, քանի դեռ չէր համաձայնել ստանձնել իր առաջին կարևոր դերը Հոլիվուդում, Քերրին մեկն էր այն քիչ դերասաններից, ով օրիգինալ էր և պատրաստ էր ավելի մեծ բաների հասնել։

Փառքի ճանապարհ

Քերրին չզգաց իսկական աստղային փառքը, մինչև չխաղաց գլխավոր դեր «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» կատակերգությունում (1994), որը ցուցադրվեց «Կենդանի գույնը» շոուի ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Չնայած նա համաձայնեց խաղալ գլխավոր դեր, Քերրին ցանկություն հայտնեց կատարել դերը միայն այն դեպքում, եթե թույլ տան ֆիլմի սցենարը հարմարեցնել իր պատկերացրածին։ Ֆիլմը անտեսվեց քննադատների կողմից, բայց դարձավ միջազգային հիթ և դարձրեց նրան բարձր վարձատրվող աստղ[22]։

Այդ նույն տարին Քերրին ստացավ գլխավոր դեր «Դիմակ» և «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմերում։ «Դիմակը» նրան բերեց իր առաջին «Ոսկե գլոբուս» մրցանակը լավագույն դերասան անվանակարգում։ Քննադատների կողմից լավ ընդունվելուց բացի «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմը նաև մեծ առևտրային հաջողություն ունեցավ բերելով $270 միլիոն դոլլար եկամուտ, ինչպես նաև մեծացրեց Քերրիի երկրպագուների շրջանակը։

1995 թվականին նկարահանվեց Ջոել Շումախերի հետ, ով խաղում էր սուպեր հերոսի «Ընդմիշտ Բեթմեն» ֆիլմում[23]։ Ֆիլմում Բեթմենը փորձում է կանգնեցնել երկդեմք Ռիդլերին, ով ուներ մի ստոր ծրագիր՝ Գոտեմ քաղաքի բնակիչների ուղեղներից տեղեկատվություն քամել։ Այդ նույն տարին Քերրին վերախաղաց իր դերը, որպես Էյս Վենտուրա «Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը» ֆիլմում[24]։ Ինչպես նախորդը, այս ֆիլմը նույնպես լավ ընդունվեց հասարակության կողմից, բայց սուր քննադատվեց քննադատների կողմից։ Ինչևէ, այն մեծ հաջողություն ունեցավ և ի հավելում $40 միլիոն դոլլարին, որը ստացվեց հենց բացման օրերին, այն բերեց $212 միլիոն դոլլար շահույթ[25][26]։

Քերրին վաստակեց $20 միլիոն դոլլար իր հաջորդ՝ «Մալուխագործը» ֆիլմից (1996)։ Ֆիլմի ռեժիսորն էր Բեն Սթիլերը։ Քերրին խաղում էր մի միայնակ և փոքր-ինչ տարօրինակ Չիպի՝ հեռուստալարեր ամրացնողի դերը, ով ներխուժում է իր հաճախորդներից մեկի կյանք։ Ֆիլմը այնքան էլ լավ չընդունվվեց քննադատների կողմից, բայց այնուամենայնիվ այն բերեց $102 միլիոն եկամուտ։ 1997 թվականին նա խաղաց բուռն արձագանք ստացած «Ստախոս, ստախոս» ֆիլմում։ Այստեղ նա խաղաց Ֆլետչեր Ռիդի դերը, ով հաջողակ իրավաբան էր, որը հիմնել էր իր կարիերան ստի և իր որդուն՝ Մաքսին տված խոստումները դրժելու հաշվին։ Շուտով Մաքսը ծննդյան երազանք է պահում, որ իր հայրը մեկ օրով չկարողանա ստել։ Քերրին խրախուսվեց իր դերի համար և վաստակեց իր 2-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակը լավագույն դերասան անվանակարգում։

Ջանետ Մասլինը «Նյու Յորք Թայմզից» ասել է.

«Իր աղմկարար կարիերայի ընթացքում պարոն Քերրին հայտնվում է պարզ զավեշտական մեխանիզմում, իսկ հետևանքները շատ ավելի փոթորկալից և զվարճալի են, քան այս աշխարհիկ նյութերը կարող էին ապահովել»
- Ջանետ Մասլին

[27]

Քննադատական մոտեցում

Thumb
Ջիմ Քերրին Կաննի կինոփառատոնին

Հաջորդ տարի նա որոշեց խաղալ Թրումեն Բուրբենկի լուրջ դերը երգիծական «Թրումանի շոուն» տրագիկ կոմեդիայում (1998)[28]: Ֆիլմը գովեստի արժանացավ և Քերրիին ավելի մեծ միջազգային համբավ բերեց, ստիպելով բոլորին հավատալ, որ նա կներկայացվի «Օսկար» մրցանակի համար։ Ինչևէ նա ստացավ իր առաջին «Ոսկե Գլոբուս» մրցանակը, որպես լավագույն դերասան։ «Թրումենի շոուն» նաև առևտրային մեծ հաջողություն էր և բերեց $264 միլիոն եկամուտ[29][30]։ «Ֆիլմֆոր»-ի քննադատը փաստել է, որ ֆիլմը «թույլ տվեց Քերրիին հեռանալ կատակերգությունից», բայց այնուամենայնիվ այն անվանեց «ուրախ և զարմանալիորեն բեղմնավոր երգիծանք»[31]։

Այդ նույն թվականին Քերրին հայտնվեց Լարի Սանդերսի գեղարվեստականացված շոու ծրագրում, որտեղ նա միտումնավոր մտավ Շանդլինգի կերպարի մեջ։ 1999 թվականին Քերրին խաղաց գլխավոր դեր «Մարդը լուսնի վրա» ֆիլմում։ Նա կերպարավորեց կոմիկ Էնդի Քոֆմանին և շատերը հավատում էին, որ վերջապես Քերրիին կներկայացվի լավագույն դերասան մրցանակի համար։ Քենեֆ Թուրանը «Լոս Անջելոս Թայմզից» գրել է Քերրիի ներկայացման մասին «փայլուն, գրեթե սարսափեցնող նմանակում»[32]։ 2000 թվականին Քերրին միավորվեց Ֆարալի եղբայրների հետ, ովքեր նկարեցին նրան «Հիմարը և ավելի հիմարը» զվարծալի ֆիլմում և «Ես, կրկին ես և Իրենը» ֆիլմերում[33]։

Քերրին խաղաց պետական շարքային տանկիստի՝ Չարլի Բեյլիգաթսի դերը, ով ուներ բազմաթիվ կերպարներ։ Այդ նույն թվականին Քերրին նկարահանվեց բոլոր ժամանակների ամենաշահութաբեր Սուրբ Ծննդյան ֆիլմում՝ «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը», խաղալով անվանային կերպար, որի համար նա և՛ գովասանքի արժանացավ, և՛ քննադատության։ Իր հաջորդ խաղարկային «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում, որտեղ Քերրին խաղաց Ջենիֆեր Էնիսթոնի և Մորգան Ֆրիմանի հետ, դարձավ միջազգային հիթ կատակերգություն (2003)։ Քերրին խաղաց հեռուստահաղորդավարի դեր, ով անսպասելիորեն ստանում է աստծու ամենազոր կարողությունները, երբ վերջինս որոշում է արձակուրդ վերցնել։ Ֆիլմը տարբեր արձագանքներ ստացավ, բայց, չնայած դրան, այն ֆինանսական մեծ հաջողություն ունեցավ՝ վաստակելով մոտավորապես $484 միլիոն։ Ֆիլմը դրանից հետո ձեռք բերեց երկրպագուների բանակ[34]։

2004 թվականին Քերրին նկարահանվեց «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմում։ Ֆիլմը՝ մինչև դուրս գալը, ստացավ անհամար բուռն արձագանքներ։ Քննադատները բարձր գնահատեցին Քերրիի մարմնավորած Ջոել Բերիշ կերպարը, և Քեյթ Ուինսլեթի խաղը։ Ուինսլեթը «Օսկար» ստացավ։ Ըստ CNN-ի տեսաբան Պոլ Քլինթոնի, Քերրիի ներկայացումը դերասանի լավագույն, առավել հասուն և կենտրոնացված ներկայացումն էր։ Նա կրկին առաջադրվեց «Ոսկե Գլոբուս» մրցանակի և առաջին անգամ ստացավ BAFTA որպես լավագույն գլխավոր դերակատար[35]։

Այդ նույն թվականին Քերրին ներգրավվեց «Կանադական փառքի ճանապարհը» ֆիլմում։ 2005 թվականին Քերրին նկարահանվեց «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» ֆիլմում, մարմնավորելով Դիկին։ Դիկը իր աշխատանքը կորցնելուց հետո դառնում է բանկի կողոպտիչ։ Ֆիլմը անտեսվում է շատ քննադատների կողմից, բայց մեծ ճանաչում է բերում[36]։

Շարունակական հաջողություն

Thumb
Ջիմ Քերրին Իսպանիայում, 2008 թվական դեկտեմբերի 13

2007 թվականին Քերրին վերամիավորվեց Ջոել Շումախերի հետ և նկարահանվեց «Ճակատագրական 23 թիվը» ֆիլմում։ Քերրին խաղում էր մեկի մասին, ով տարվել էր 23 թվով, նրանից հետո, երբ մի գիրք էր գտել մի մարդու մասին, ով նույնպես տարված էր դրանով։ Ֆիլմը խիստ քննադատվեց քննադատների կողմից և այնքան էլ մեծ հաջողություն չբերեց։ Հաջորդ թվականին Քերրին «Հորթոն» (2008) մուլտֆիլմում ապահովեց սիրելի փղի ձայնը, որը բավականին լավ արձագանք ստացավ[37]։ Ֆիլմը նաև ֆինանսական մեծ հաջողություն բերեց՝ հասնելով մետավորապես $290 միլիոնի։ Ավելի ուշ այդ նույն թվականին Քերրին վերադարձավ խաղարկային կոմեդիային և նկարահանվեց Միշտ ասա «Այո» ֆիլմում (2008)։ Քերրին խաղում է Կառլ Ալենի դերը՝ մի գործազուրկ և անհաջողակ մարդու, ով կյանքում ոչ մի բանի չի հասել, քանի որ կյանքում ամեն ինչին «ոչ» է ասել։ Բայց մի օր նա գրանցվում է ինքն իրեն զարգացնելու մի ծրագրի, որտեղ նրան սովորացնում են «Այո» ասելու հզորությունը[38]։

Չնայած կարծիքները կիսվում են, Ռենե Ռոդրիգեսը «Մայամի Հերալդից» նշում է, որ

«Միշտ ասա «Այո» ֆիլմը հրաշալի է այնքանով, որ Քերրին զվարճացնում է բոլորին, բայց այն էլ ավելի լավն է, որպես սիրային պատմություն, որ պարզապես պատահում է բոլորին ուրախացնելու համար»։

Ֆիլմը ինքնին բերեց $225 միլիոն եկամուտ[39]։

2009 թվականին Քերրին խաղաց «Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի հունվարին «Սանդենս» ֆիլմի փառատոնին ( անգլ.՝ Sundance Film Festival ) նախքան ավելի լայն թողարկմանը 2010 թվականին։ Քերրին մարմնավորեց Սթիվեն Ջեյ Ռասսելին՝ մի ինքնավստահ, կեղծավոր և բազմաթիվ անգամներ բանտից փախած մարդու, ով սիրահարվում է իր բանտակից ընկերոջը՝ Ֆիլիպ Մորիսին։ Ֆիլմը մեծապես դրական արձագանքնեեր ստացավ, իսկ «Թայմսից» Դեյմոն Վայսը ֆիլմին տվեց 4 աստղ 5-ից[40]։ «Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս»-ը մի արտասովոր ֆիլմ է, որը հիշեցնում է, թե ինչքան լավը կարող է լինել Քերրին, երբ չի խառնվում Հոլիվուդի ընդհանուր փառքին։ Նրա հումորը մնում է այնքան նուրբ ինչպես երբևէ»[41]։

Առաջին անգամ իր կարիերայի ընթացքում Քերրին մարմնավորեց մի քանի կերպար Դիսնեյից, որոնք վերցված էին Չ. Դիկենսի հեքիաթներից՝ «Սուրբ Ծննդյան պատմություն» մուլտֆիլմում խոսելով Էբենեզեր Սկրուջի և Սուրբ Ծնունդի անցյալ, ներկա և ապագա հոգիների փոխարեն։ Մուլտֆիլմը ստացավ ողջամիտ արձագանք և ֆինանսական մեծ հաջողություն բերեց[42]։ 2011 թվականին Քերրին ստացավ գլխավոր դեր «Միստեր Պոպերի պինգվինները» ֆիլմում, կերպարավորելով Թոմին՝ վաճառքի գործակալի, ով դառնում է պինգվինների ընտանիքի խնամակալ։ Ֆիլմը ստացավ խառը արձագանքներ։ 2013 թվականին նա նկարահանվեց Սթիվ Կարելի հետ «Անհավանական Բերթ Ուանդերսթոունը» ֆիլմում (2013 թ.)։ Քերրին խաղաց Սթիվ Գրեյի դերը՝ մի վտանգավոր փողոցային կախարդի, ով ստվեր էր գցում նախկինում հաջողակ կախարդ Բերթ Ուանդերսթոունի համբավի վրա։ Ֆիլմը թողարկվեց 2013 թվականի մարտին[41]։

2012 թվականի ապրիլին Պիտեր Ֆերելին ասել է, որ Քերրին և Ջեֆ Դենիելսը կվերադառնան «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմի շարունակության համար («Հիմարը և ավելի հիմարը 2»), որը Ֆերելի եղբայրները պլանավորել էին սկսել 2012 թվականի սեպտեմբերին։ Ինչևէ, հունիսին Քերրիի ներկայացուցիչը հայտարարեց, որ Քերրին լքել է նախագիծը, ինչով «Նյու Լայն» և «Վորներ Բրոս» ընկերությունները այնքան էլ խանդավառված չէին։ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Yahoo-ի «Գրանդ շոուի» ընթացքում հայտնեցին, որ սցենարը վերջացված է և նախնական դերակատարները՝ Քերրին և Դենիելսը նորից կկատարեն իրենց դերը։ 2013 թվականի մարտին Քերրին հաստատել է, որ ինքն ու Դենիելսը ոգևորված են ֆիլմով և հուսով են նույնն անել 2014 թվականին[43]։

2013 թվականի մարտին Քերրին հայտարարեց, որ ինքը մանկական գիրք է գրել անվանելով այն «Ինչպես էր Ռոնալդը պտտվում»։ Գիրքը մի վախեցած ալիքի մասին էր, որի անունը Ռոնալդ էր։ Նա բացատրեց այն որպես «երեխաների այսպես կոչված վերացական պատմություն, որը կապ ունի մի շարք ծանր բաների հետ, որոնք արտահայտվում են երեխայական ձևով»։ Քերրին տպագրեց գիրքը, որը լույս տեսավ 2013 թվականի սեպտեմբերին[44]։ 2013 թվականի մարտի 25-ին Քերրին թողարկեց մի երաժշտական պարոդիա։ Երգը և տեսահոլովակը անվանեցին «Մահացած սառը ձեռքը»։

Remove ads

Անձնական կյանք

Thumb
Ջիմ Քերրի

Ուշադրության պակաս, հիպերակտիվություն

Քերրին տառապել է հիպերակտիվություն հիվանդությունից։ Նա նաև հաստատել է, որ պայքարել է ընկճախտի դեմ։ Իր ընկճվածությունը հաղթահարելու համար Քերրին ընդունել է Պրոզակ դեղամիջոցը, սակայն ի վերջո որոշել է ազատվել բոլոր տեսակ դեղամիջոցներից։ Նա ասել է, որ այլևս չի օգտագործում որևէ դեղամիջոց կամ ոգելից խմիչք, ոչ էլ նույնիսկ սուրճ։

Հարաբերությունները

Քերրին երկու անգամ ամուսնացած է եղել։ Իր առաջին ամուսնությունը եղել է դերասանուհի Մելիսա Վոմերի հետ, ում հետ նա ամուսնացել է 1987 թվականի մարտի 28-ին։ Զույգը ամուսնալուծվել է 1995 թվականին։ Մեկ տարի անց՝ 1996 թվականի սեպտեմբերի 23-ին, Քերրին ամուսնացել է «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմից Լաուրեն Հոլլի հետ։ Ամուսնությունը տևեց ավելի քիչ քան մեկ տարին։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Քերրին հարաբերություններ է ունեցել տարբեր մարդկանց հետ, ինչպես օրինակ Լաուրի Հոլդենը, Ջենուարի Ջոնեսը և Էնին Բինգը։ Բացի այդ նա կարճատև սիրավեպ է ունեցել «Ես, նորից ես և Իռենը» ֆիլմի համաաստղ Ռենե Զելվեգերի հետ, ում հետ ինչ-որ առումով նշանված է եղել 1999-2000 թվականներին[45]։

2005 թվականին Քերրին հանդիպել է մոդել և դերասանուհի Ջենի Մակարտնիին և հանրայնացրել է իրենց հարաբերությունները 2006 թվականի հունիսին։ 2010 թվականի ապրիլին զույգը վերջ դրեց իրենց 5 տարի տևողությամբ հարաբերություններին։ Չնայած պառակտմանը և լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին Մակարտնին 2010 թվականի հոկտեմբերին ասել է. «Ջիմը և ես լավ ընկերներ ենք»[46][47]։

Ցիտատներ

–Ինձ մոտ կյանք չէ, այլ խենթի երազ։

– 50 տարեկանը դեռ վախենալու չէ։

–Սթիվ Ջոբսը հիանալի մարդ էր։ Նա կապրի իմ կյանքի կոշտ սկավառակում հավերժ։

–Եթե դուք ունեք տաղանդ, այն ձեզ կփրկի։

–Մեզանից շատերն ունեն խենթ բարեկամներ, սակայն մեզանից շատերը նրանց աչքին ենք խենթ երևում։

–Եթե դուք հրաժարվեք ձեր երազանքներից՝ ապա էլ ի՞նչ կմնա։

–Հուսահատությունը անհրաժեշտ բաղադրիչ է համարվում, ինչ որ բան սովորելու կամ ստեղծելու համար։

Ընտանիք

Քերրին իր առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր, ում անունն է Ջեյն Էրիկ Քերրի (1987 թվականի սեպտեմբերի 6)։ Քերրին 2010 թվականի փետրվարին թվիթերի միջոցով հայտարարեց, որ իր դուստրը տղա երեխա է ունեցել։ 2012 թվականին Ջեյն Քերրինն մասնակցեց «Ամերիկյան կուռք» նախագծին (անգլ.՝ American Idol)[48]:

Քաղաքացիություն

2004 թվականանի հոկտեմբերին Քերրին ստացավ ԱՄՆ-ի քաղաքացիություն և շարունակում է մնալ երկքաղաքացի Ամերիկայի և իր ծննդավայրի՝ Կանադայի[49]։

Remove ads

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանում ...

Սցենարիստ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
Remove ads

Սկավառակագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ալբոմ ...
Մանրամասն տեղեկատվություն Թողարկում, Դոկումենտալ ֆիլմ ...
Remove ads

Մրցանակներ

Ջիմ Քերրին մեծ մասամբ դերասան է, չնայած ունի մի շարք ֆիլմեր, որոնց հեղինակն ու պրոդյուսերն է։ Նա հայտնվել է մի մի քանի բլոկբաստերային ֆիլմերում, որպես գլխավոր հերոս, ներառյալ ««Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում», «Դիմակը», «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» և «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմերը։

Հեռուստատեսություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանում ...

Ֆիլմ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանում ...
Remove ads

Հայտնի հոնորարներ

  • 1990-1994 - «Կենդանի Գույն» - $25 000 (յուրաքանչյուր էպիզոդի համար)
  • 1993 - «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում» - $ 350 000
  • 1994 - «Դիմակը» - $ 540 000
  • 1994 - «Հիմարը և ավելի հիմարը» - $ 7 000 000
  • 1995 - «Ընդմիշտ Բեթմեն» - $ 20 000 000
  • 1995 - «Էյս Վենտուրա 2. Երբ բնությունն է կանչում» - $ 15 000 000
  • 1996 - «Մալուխագործը» - $ 20 000 000
  • 1997 - «Ստախոսը, ստախոսը» - $ 20 000 000
  • 1998 - «Թուրմանի շոուն» - $ 12 000 000
  • 1999 - «Մարդը լուսնի վրա» - $ 12 000 000
  • 2000 - «Ես, նորից ես և Իռենը» - $ 20 000 000
  • 2000 - «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» - $ 20 000 000
  • 2003 - «Ամենակարող Բրյուսը» - $ 25 000 000
  • 2008 - «Միշտ ասա «Այո» - 36,2 % եկամտից ≈ $ 80 813 473
Remove ads

Հետաքրքիր փաստեր

Thumb
Ջիմ Քերրիի աստղը Կանադական փառքուղում
  • Ջիմիի հասակը - 187 սմ
  • Ն րա սիրելի գույնը - կանաչ
  • Ջիմը բուսակեր է
  • Զբաղվում է բրազիլական Ջիու Ջիտսիով
  • Ջիմիի ամենասիրելի զբաղմունքներից մեկն է մոտոցիկլետով զբոսանքը
  • Նրա սիրելի երաժշտական խումբը - "Cannibal Corpse"
  • 1997 թվականին Քերրին ընդգրկվեց «People» ամսագրի՝ աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում
  • Քերրիի մոտ դիտարկվել է հիպերակտիվություն հիվանդությունը, որը պահպանվել է մինչև հիմա
  • Ջիմը իր կարիերայի սկզբում ինքն իր համար $10 միլիոնանոց կեղծ կտրոն է դուրս գրել
  • Մադամ Տյուսոյի թանգարանում կա նրա բարձրահասակ արձանը։ Արձանը ուղղված է միկրաֆոնի կողմ, որը նմանակում է ձայնը այնպես, ինչպես Քերրին կինոյում։
  • Քերրիի պաշտոնական կայքը՝ jimcarrey.com-ը, ստացել է Վեբբի մրցանակ՝ որպես 2010 թվականի լավագույն պաշտոնական կայք։ Իսկ 2011 թվականին Քերրին ստացել է այդ նույն մրցանակը FunnyOrDie.com-ում Ռոնալդ Ռեյգանի դերի համար
  • Քերրին ունի իր աստղը Տորոնտոյի կանադական փառքուղում
  • Քերրին զբաղվում է բարեգործությամբ, մասնավորապես ֆինանսավորում է ծանր հիվանդ երեխաներին
  • 2007 թվականին Քերրին հանդես եկավ վիդեոհաղորդագրությամբ, որում պաշտպանեց Նոբելյան մրցանակակիրներին, ովքեր ռեպրեսիայի զոհ էին դարձել
Remove ads

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads