Քամալա Հարիս

From Wikipedia, the free encyclopedia

Քամալա Հարիս
Remove ads

Քամալա Դևի Հարիս (անգլ.՝ Kamala Devi Harris, հոկտեմբերի 20, 1964(1964-10-20)[5][6][7], Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][7]), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ (2011-2017), Կալիֆոռնիա նահանգի ԱՄՆ նախկին սենատոր։ 2021 թվականի հուվարի 20-ից՝ ԱՄՆ փոխնախագահն է:

Արագ փաստեր Դրոշ Միացյալ Նահանգների 49-րդ փոխնախագահ, 2021 թվականի հունվարի 20-ից ...
Remove ads

Կենսագրություն

Thumb
Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարիսը Սան Ֆրանցիսկոյում (2013 թվական)

Քամալա Հարիսը ներգաղթյալների դուստր է (անունը նշանակում է «լոտոսի ծաղիկ»)։ Մայրը` հետազոտող է, բնիկ հնդիկ, հայրը տնտեսագիտության պրոֆեսոր է, ծագումով Ճամայկայից (ծնողներն ամուսնալուծվել են, երբ Քամալան հինգ տարեկան էր)[15]։ Կրտսեր քույրը՝ իրավաբան Մայա Հարիսն իր նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնի թիմում էր։ Քամալան ավարտել է Հովարդի համալսարանը, այնուհետև իրավագիտության դոկտորի կոչում է ստացել Կալիֆոռնիայի Հալիթինգի համալսարանում և աշխատել է որպես Ալամիդա կոմսության փաստաբանի օգնական[16]։

2003-2011 թվականներին եղել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ[17]։

Մի քանի ամիս անց ուշադրություն է գրավել այն փաստը, որ հրաժարվել է մահապատիժ պահանջել քսաներկուամյա Դեյվիդ Հիլի համար, որը մեղավոր էր ճանաչվել ոստիկան Այզեկ Էսպինոզայի սպանության համար։ Կալիֆոռնիայի սենատորներ Բարբարա Բոքսերը և Դայան Ֆայնշտայնը, իսկ այնուհետև գլխավոր դատախազ Բիլ Լոքերը դատապարտել են նրա որոշումը, իսկ Օկլենդի քաղաքապետ Ջերի Բրաունը հետաքննություն է սկսել պաշտոնի չարաշահման կասկածանքով, սակայն ոչ մի խախտում չի հայտնաբերել։

2010 թվականին ընտրվել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ՝ պատմության մեջ դառնալով աֆրոամերիկյան և հարավասիական համայնքների առաջին ներկայացուցիչը, ինչպես նաև այս պաշտոնում առաջին կինը[18]։ 2014 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով։

2012 թվականի սեպտեմբերին ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվենցիայում[19]։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրություններում հաղթել է Լորետա Սանչեսին և պաշտոնը ստանձնելուց հետո պատմության մեջ դարձել է Կալիֆոռնիայից առաջին «գունավոր» սենատորը։ Սենատում քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին և սատարել Բեռնի Սանդերսի բոլորի համար բժշկական խնամքի մասին գաղափարին[20]։

2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավ

2019 թվականի հունվարի 21-ին հայտարարել է, որ մասնակցելու է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին[21]։ Ըստ դիտորդների, լինելով ԱՄՆ-ում սևամորթ միակ սենատորը, Հարիսը մտադիր է վստահել հիմնականում այն պետություններին, որոնք հայտնի են իրենց ռասայական մեծ բազմազանությամբ, մասնավորապես Կալիֆոռնիայում և Հարավային Կարոլինայում[22]։

Սենատում աշխատելիս ձեռք է բերել հանրաճանաչություն՝ լիբերալ օղակներում հաստատման գործընթացում Նախագահ Թրամփին, տարբեր պաշտոնների (մասնավորապես ՝ Ջեֆ Սեսիսի և դատավոր Բրեթ Քավանոուի) թեկնածուներին ուղղված սուր հարցերով, իսկ 2018 թվականի հոկտեմբերին աջակցել է մի օրինագծի, որը նախատեսված էր աշխատող ընտանիքներին լրացուցիչ տարեկան 6 հազար դոլար եկամուտ տրամադրման համար[23]։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ներգաղթի վերաբերյալ քրեական օրենսգիրքն ու օրենսդրությունը բարեփոխել, ինչպես նաև խոստացել է, որ կորպորացիաներից նախընտրական քարոզչության համար գումար չի վերցնի։

2024 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավ

Thumb
Նախընտրական քարոզարշավի պատկերանշանը՝ Հարիս - Ուոլց

Հուլիսի 21-ին Քամալա Հարիսը հայտարարեց իր 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, երբ Ջո Բայդենը պաշտոնապես դուրս եկավ ընտրապայքարից[24][25]:

Հարիսը աջակցում է հղիության արհեստական ​​ընդհատման ազգային պաշտպանությանը, ԼԳԲՏ+ իրավունքներին[26][27] և կլիմայի փոփոխությանն ուղղված օրենսդրությանը[28]: Արտաքին քաղաքականության մեջ աջակցում է Ուկրաինային[29]:

Նախագահ ընտրվելու դեպքում Հարիսը կդառնա Միացյալ Նահանգների առաջին կին և առաջին ասիական ծագմամբ ամերիկացի նախագահը[30]:

Remove ads

Անձնական կյանք

Thumb
Հարիսը և ամուսինը գրառում են Յադ վա-Շեմ թանգարանի պատվավոր հյուրերի գրքում, Երուսաղեմ, նոյեմբերի 12, 2017 թվական)

2014 թվականի օգոստոսի 22-ին ամուսնացել է Դուգլաս Էմհոֆի (Douglas Emhoff) հետ, որը Լոս Անջելեսում գործող Venable LLP իրավաբանական ընկերությունում եղել է նրա գործընկերը:

Հարիսը չունի երեխաներ, սակայն առաջին ամուսինն ունի երկու երեխա[31]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads