Mozilla Firefox

From Wikipedia, the free encyclopedia

Mozilla Firefox
Remove ads

Mozilla Firefox (ամերիկյան անգլերենով արտասանություն՝ [moʊˈzɪlə ˈfaɪɹfɑks]), հայտնի նաև կարճ Firefox անվանմամբ, ազատ ցանցային զննիչ (բրաուզեր)՝ Gecko շարժիչի հիման վրա աշխատող։ Զննիչի նախագծումով և տարածումով զբաղվում է «Mozilla Corporation» ընկերությունը։

Արագ փաստեր Տեսակ, Հեղինակ ...

2014 թվականի հունվարից մինչև նոյեմբեր ամսվա կտրվածքով «Mozilla Firefox»-ը համարվում է 3-րդ ամենատարածված զննիչը աշխարհում, ունենալով 18,14 տոկոս մասնաբաժին ըստ gs.statcounter.com կայքի տվյալների[20]։ Հայաստանում զննիչը երկրորդ տեղում է՝ 16,05 տոկոսով[21]։ Որոշ պետություններում զննիչը նաև առաջատար դիրք է զբաղեցնում մասնավորապես՝ Իրանում, որտեղ շուկայական մասնաբաժինը կազմում է 44,19 տոկոս[22]։

Զննիչը պաշտոնապես թողարկվում է Մայքրոսոֆթ Վինդոուզ, Մաք ՕԷս, Լինուքս և Անդրոիդ օպերացիոն համակարգերի համար։ Գոյություն ունեն նաև ոչ պաշտոնական տարբերակներ այլ տիպի օպերացիոն համակարգերի համար։ Զննիչի կոդը համարվում է ազատ և տարածվում է եռակի լիցենզիայով՝ GPL/LGPL/MPL։

Remove ads

Անվանման ծագումը

Սկզբնական շրջանում այս ցանցային զննիչը ունեցել է տարբեր անվանումներ՝ Ֆենիքս, այնուհետև Ֆայրբիրդ։ Այնուհետև ցանցային զննիչը ստացել է չինարենից թարգմանված Կրակոտ Աղվես անվանումը, որը հայտնի է դառնում Ֆայրֆոքս անունով։

Տարբերանշաններ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads