WebM
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
WebM, 2010 թվականի մայիսի 19-ին Google I/O կոնֆերանսում[2] Գուգլ ընկերության ներկայացրած բաց մուլտիմեդիա ֆորմատ է։ Ֆորմատը չի պահանջում արտոնագրային հատկացում, հիմնված է VP8 և VP9 բաց տեսակոդեկների, Vorbis ձայնային կոդեկի և Matroska[3] մեդիակոնտեյների ենթաբազմության վրա։
Ֆորմատի ընդունումն արդեն իրագործված է բոլոր հիմնական բրաուզերներում։ Adobe Systems ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ WebM-ը կներդրվի Adobe Flash-ի[4] տեխնոլոգիայում։
Կոդեկի ընդունման մասին արդեն հայտարարել են Microsoft[5], Skype[6], AMD, ARM, Broadcom, Digital Rapids, Freescale, Imagination, Logitech, Marvell, MIPS, Qualcomm, Texas Instruments, Veri Silicon, ViewCast ընկերությունները։ YouTube.com կայքն արդեն ընդունել է տվյալ տեսաձևաչափը։
Remove ads
Պատմություն
HTML լեզվի 5-րդ տարբերակում ավելացվել է տեսապատկերման հատուկ տարր։ Որպես ստանդարտ առաջարկվում էր կիրառել ազատ ծրագրային ապահովում` Theora տեսակոդեկը, Vorbis ձայնային կոդեկը և Ogg մեդիակոնտեյները։ Սակայն, շուկայի որոշ խաղացողներ դժգոհ էին Theora-ի որակից և նրա համար սարքային արագացման բացակայությունից, այդ պատճառով 2007 թվականին HTML5-ի դասակարգումից հեռացվեցին կոնկրետ ստանդարտների հիշեցումը (Use of Ogg formats in HTML5#Opposition). Արդյունքում, HTML5-ում ի սկզբանե կիրառվեցին երկու իրացում` Theora/Vorbis/Ogg (ընդունվում է Mozilla, Opera և Վիքիպահեստի կողմից) և H.264/AAC/MPEG-4 (ընդունում են Apple-ը և Microsoft-ը)։
«Ֆորմատների պատերազմ»-ը դադարեցնելու համար Գուգլը գնեց On2 ընկերությունը (Theora-ի նախորդ VP3 մշակող և նոր ավելի որակյալ տեսակոդեկ VP8)։ Google I/O 2010-ի ժամանակ VP8 կոդը հանվեց արտոնագրից և ներկայացվեց տեսա-ձայնակոդեկների և մեդիակոնտեյներների հավաքածու` «WebM» ընդհանուր անվամբ։
Remove ads
Բրաուզերների ընդունում
WebM ֆորմատն ընդունող բրաուզերների վերջնական տարբերակները.
- Google Chrome 6[7]
- Chromium
- Microsoft Edge
- Mozilla Firefox 4[8]
- Opera 10.60[9][10][11]
- Яндекс.Браузер
- Maxthon
Windows-ում[12] անհրաժեշտ կոդեկների տեղակայումից հետո Internet Explorer 9-ը նույնպես կարող է ընդունել ֆորմատը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
