Ադրիանո Չելենտանո
From Wikipedia, the free encyclopedia
Ադրիանո Չելենտանո (իտալ.՝ Adriano Celentano, հունվարի 6, 1938(1938-01-06)[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի երգիչ, երգահան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։ Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայերեն՝ Զսպանակների վրա)։
Ադրիանո Չելենտանո իտալ.՝ Adriano Celentano | |
---|---|
Հասակը | 178 սմ |
Ծնվել է | հունվարի 6, 1938(1938-01-06)[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասան, կատակերգու, կինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար, կոմպոզիտոր, կիթառահար, մոնտաժող, երգիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ, կինոպրոդյուսեր և հասարակական գործիչ |
Ակտիվ շրջան | 1959–1992 (կինո) |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, իտալո դիսկո, սինթիփոփ, ռոքնռոլ, սվինգ երաժշտություն, թեթև երաժշտություն և Թեթև երաժշտություն |
Ամուսին(ներ) | Կլաուդիա Մորի |
Համատեղ ապրող(ներ) | Milena Cantù? |
Երեխա(ներ) | Ռոզալինդա Չելենտանո, Ռոզիտա Չելենտանո և Giacomo Celentano? |
Պարգևներ և մրցանակներ | |
clancelentano.it/index.php/it/ | |
Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կատարողներից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով[5], ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը» (1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը[6][7]։
Երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար[8][9]։ 1989 թվականին Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro[10] (հայերեն՝ Ոսկե ամբրոսիս)։ 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը[11]։
Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թվականի ապրիլի 24-ին[12][13]։
Նրա կինն է հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն։ Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում։
Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը[14]՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը։
Ադրիանո Չելենտանոն 2005 թվականից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների իրավունքների պաշտպան։