From Wikipedia, the free encyclopedia
Գիորգի Ալեքսանդրի Մելիքիշվիլի (հայերեն՝ Մելիքյանց Գևորգ Ալեքսանդրի, դեկտեմբերի 30, 1918[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] - մարտի 27, 2002, Թբիլիսի, Վրաստան), վրացի խոշոր պատմաբան, ազգությամբ հայ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերվող հետազոտությունների համար։
Գիորգի Մելիքիշվիլի վրաց.՝ გიორგი ალექსანდრეს ძე მელიქიშვილი | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1918[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] |
Մահացել է | մարտի 27, 2002 (83 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ԽՍՀՄ, Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1939) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Թբիլիսիի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Գիորգի Մելիքիշվիլին ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում։ 1939 թվականին ավարտում է Թբիլիսիի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը, հետո ասպիրանտուրա ընդունվում «Հին Արևելքի պատմություն» ուղղությամբ։ 1941 թվականին հետաքրքրվում է Ուրարտուի պատմությամբ, ուրարտերեն և ուրարտական սեպագրություններ է սովորում։ 1944 թվականին պաշտպանել է Ուրարտուին վերաբերվող թեկնածուական ատենախոսություն։ 1940-ականների վերջերից հրաապարակել է Ուրարտուին վերաբերվող մի շարք հոդվածներ, իսկ 1953-1954 թթ. լույս է տեսել նրա գլխավոր աշխատությունը՝ «Ուրարտական սեպագրությունները»[2]։ 1957 թվականին դառնում է Լենինյան մրցանակին արժանացած առաջին խորհրդային պատմաբանը։ Բացի Ուրարտուի վերաբերվող ուսումնասիրություններից, Մելիքիշվիլին մեծ ուշադրություն դարձրել է Վրաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի պատմությանը։ Այդ թեմատիկայում գիտական ամենահայտնի ներդրումն է՝ «Վրաստանի հնագույն պատմության վերաբերյալ» (1959) և ութհատորանոց «Վրաստանի պատմության ակնարկներ» (1982) աշխատությունները։ 1954-1988 թթ. Մելիքիշվիլին գլխավորում էր Վրաստանի Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտի հնագույն պատմության բաժինը։ 1965-1999 թթ. պատմության ինստիտուտի տնօրենն էր, իսկ 1999-2002 թթ.՝ պատվավոր տնօրենը։ Նա դեռևս 1960 թվականին ընտրվել էր Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[3]։
Գիորգի Մելիքիշվիլու մի շարք ուշագրավ աշխատություններ լույս են ընծայվել 2000-ական թվականների սկզբներին հրատարակված «Վրաստանի, Կովկասի և Մերձավոր արևելքի հնագույն պատմության ուսումնասիրություններ» ժողովածուում (ძიებანი საქართველოს, კავკასიისა და ახლო აღმოსავლეთის ძველი ისტორიის დარგში).[4]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.