Գևորգ Աթարբեկյան
From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Ալեքսանդրի Աթարբեկյան (դեկտեմբերի 2 (14), 1892[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1925(1925-03-22), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1908 թվականից։
Գևորգ Աթարբեկյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2 (14), 1892[1] |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 22, 1925(1925-03-22) (32 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1914)[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հեղափոխական |
Աշխատավայր | Կավկազսկի ռաբոչի, Տասնմեկերորդ բանակ և Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով |
Կուսակցություն | Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)[1] |
Georgi Atarbekov Վիքիպահեստում |
Ծնվել է դեկտեմբերի 2 (14)-ին, էջմիածնում։ 1910 թվականին ավարտել է Երևանի ռուսական արական գիմնազիան, 1914 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917 թվական) հետո Աթարբեկյանը պրոպագանդիստական աշխատանք է տարել Էջմիածնում, ապա տեղափոխվել Ալեքսանդրապոլ, Պ. Արվելաձեի, Բ. Ղարիբջանյանի, Կորոստիլենկոյի, Ամատունու հետ ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը։ Եղել է «Նոր կյանք» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ և «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий») թերթի Ալեքսանդրապոլի թղթակից։ 1918 թվականի գարնանը, որպես Սուխումի ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահի տեղակալ, մասնակցել է Վրաստանի մենշևիկյան իշխանությունների դեմ Աբխազիայում բռնկված ապստամբությանը։ Նույն թվականի ամռանը նշանակվել է Հյուսիսային Կովկասի արտակարգ հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 1919 թվականին աշխատել է որպես Աստրախանի երկրամասի արտակարգ հանձնաժողովի նախագահ, ապա 11-րդ բանակի հատուկ բաժնի պետ, միաժամանակ լինելով Կասպից-Կովկասյան ռազմաճակատի հատուկ բաժնի պետ։ Այնուհետև նշանակվել է Մամոնտովյան (ներքին) ռազմաճակատի հատուկ բաժնի պետ և տրիբունալի նախագահ Հարավային ռազմաճակատում։ 1920 թվականին, իբրև Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի լիազոր, Կուբան-Սևծովյան մարզում ղեկավարել է Պ. Վրանգելի սպիտակ-գվարդիական լրտեսական կազմակերպությունների դեմ պայքարը։ Այնուհետև եղել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի լիազոր Բաքվում։ 1921 թվականին, դաշնակցականների փետրվարյան խռովության օրերին, նշանակվել է Հայաստանի հյուսիսային շրջանների ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Աշխատել է որպես Կովկասյան առանձին բանակի ռազմա-հեղափոխական խորհրդին կից Հատուկ հանձնաժողովի նախագահ, Անդրֆեղերացիայի բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ, 1924 թվականին՝ նաև փոստ-հեռագրի ժողկոմատի Անդրկովկասյան վարչության պետ։