Հրեշ
From Wikipedia, the free encyclopedia
Հրեշ (հն-սլվ․` дїа́волъ, հն-հուն․՝ διάβολος - զրպարտիչ[1][2]), կրոնադիցաբանական արարած, չարի գերագույն ոգին, դժոխքի կառավարիչը, մարդկանց մեղքի դրդողը։ Բոլոր ազգերում համարվում է ի սկզբանե բարու դեմ պայքարողը։ Այս կերպարը հիմնականում ներկայացվում է օձի կամ վիշապի, մողեսի կամ այլ սողունի տեսքով։ Մարմնավորումների համար օգտագործվում են այլ կենդանիներ ևս՝ չղջիկ, շուն, խոզ, այծ, կապիկ ընդ որում սրանց ավելացվում են նաև մարդկային առանձնահատկություններ[3]։
Հրեշը հայտնի է նաև որպես Սատանա, Լյուցիֆեր, Բեեղզեբուղ, Մեֆիստոֆելես, Վոլանդ, իսլամում՝ Իբլիս։ Սլավոնական մշակույթում կրտսեր հրեշին անվանում են չորտ, որին ենթարկվում են չար ոգիները, անգլերենում և գերմաներենում չար ոգին համարվում է հրեշին հոմանիշ[4][5], իսլամում կրտսեր հրեշին անվանում են՝ Շայթան։