Թոմաս Յունգ
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Յունգ (անգլ.՝ Thomas Young, հունիսի 13, 1773(1773-06-13)[1][2][3][…], Միլվերթոն, Սոմերսեթ, Միացյալ Թագավորություն[4][5] - մայիսի 10, 1829(1829-05-10)[1][2][6][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7][5]), անգլիացի ականավոր բազմապրոֆիլ գիտնական, ֆիզիկոս (լույսի ալիքային տեսության ստեղծողներից, մեխանիկական էներգիա, ինչպես նաև առաձգականության մոդուլ տերմիններների ներմուծողը), մեխանիկ, բժիշկ (առաջինն է նկարագրել աստիգմատիզմի երևույթը), աստղագետ, բանասեր և արևելագետ (ներմուծել է հնդեվրոպական լեզուներ հասկացությունը)։ Պոլիգլոտ էր (տիրապետել է 13 լեզվի)։ Եղել է Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան նամակագրության գիտական քարտուղարը (1804-1829), 1801-1803 թվականներին՝ Լոնդոնի թագավորական համալսարանի պրոֆեսոր։
1818 թվականից Երկայնությունների բյուրոյի քարտուղար, ինչպես նաև «Ծովային ալմանախի» խմբագիր։ Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի (1827) և Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի (1828) անդամ։
Զբաղվել է եգիպտագիտությամբ և հնագույն եգիպտական հիերոգլիֆների վերծանությամբ։ Անգլախոս աշխարհում հենց Յունգը, այլ ոչ թե ֆրանսիացի գիտնական Շամպոլյոնն է համարվում եգիպտական գրի վերծանողը։
Կենսաբան Էնդրյու Ռոբինսոնը լայն մտահորիզոն ունենալու և գիտության մեջ մեծ ավանդ ունենալու համար նրան որակել է որպես «վերջին մարդը, որ գիտեր ամեն ինչ»։