From Wikipedia, the free encyclopedia
Իտալիայի ռազմածովային ուժեր (իտալ.՝ Marina Militare - Ռազմածովային նավատորմ), Իտալիայի Հանրապետության զինված ուժերի տեսակներից մեկը։ Ռազմածովային ուժերը ստեղծվել են 1946 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից, Թագավորական ռազմածովային ուժերի լուծարումից հետո։ 2014 թվականի օգոստոսի տվյալների համաձայն՝ իտալական ռազմածովային նավատորմի թվաքանակը կազմել է 30 923 մարդ, իսկ սպառազինության մեջ եղել է շուրջ 184 նավ, ներառյալ ոչ մեծ օժանդակ նավեր[5][6][7]։
Իտալիայի ռազմածովային ուժեր | |
---|---|
Իտալիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի զինանշան | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Ռազմածովային նավատորմ |
Զորքերի տեսակ | Ռազմածովային նավատորմ |
Երկիր | Իտալիա |
Մտնում է | Իտալիայի զինված ուժեր |
Ներառնում է | Corps of Naval Engineering? և Port Captaincies Corps? |
Թվակազմ | 30 923 մարդ (օգոստոս 2014) |
Կարգախոս | Patria e Onore |
Ստեղծվեց | 1861 և հունիսի 18, 1946 |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի հրամանատար փոխծովակալ Բրունո Բրանչիֆորտե իտալ.՝ Capo di Stato Maggiore della Marina Militare Ammiraglio di Squadra Bruno Branciforte[1] |
Հայտնի հրամանատարներ | Ինիջի Կամպիոնի[2] Անջելո Իակինո[3] Կառլո Բերգամինի[4] |
Կայք | marina.difesa.it(իտալ.)(անգլ.) |
Իտալական ռազմածովային նավատորմն առաջացել է Իտալիայի մասնատված պետությունների միացումից հետո իտալական զինված ուժերի ստեղծման ընթացքում[8][9]։
1911-1912 թվականների իտալա-թուրքական պատերազմի ընթացքում իտալական ռազմածովային նավատորմի նավերը Հյուսիսային Աֆրիկայում ապահովել են էքսպեդիցիոն զորքերի գործողությունները։
1915 թվականից մինչև 1918 թվականը իտալական նավատորմը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։
Իտալական նավատորմի նավերն Անտանտի երկրների ուժերի կազմում մասնակցել են Խորհրդային Ռուսաստանում ռազմական միջամտությանը, որի ընթացքում 1920 թվականի հուլիսի 21-ին Սև ծովում խորհրդային ականապատ պատնեշը պայթել և խորտակվել է իտալական «Ռակիա» ականակիրը[10]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Արևմտյան Եվրոպայում Իտալական նավատորմն իր կազմում ունեցել է հետևյալ նավերը՝
1943 թվականի սեպտեմբերին Իտալիայի ռազմածովային նավատորմի համար Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել է, սեպտեմբերի 3-ին Կասիբիլում, խստագույն գաղտնիության պայմաններում, ստորագրվել է Իտալիայի և նրա զինված ուժերի կապիտուլյացիան, և դաշնակիցներին հանձնելու համար իտալական նավատորմին հրամայվել է ժամանել Մալթա[11][12][13]։
Իտալիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի հրահանգի համաձայն՝ իտալական ռազմածովային ուժերը ներկայումս նախատեսված են ազգային տարածքի անձեռնմխելիության, երկրի, աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ և Եվրամիության շահերի պաշտպանության, ինչպես նաև միջազգային ճգնաժամերի լուծման և աղետների և արտակարգ իրավիճակների պայմաններում հատուկ խնդիրների կատարման համար, որոնք պահանջում են շտապ միջամտություն[14]։ Իտալական ռազմածովային նավատորմի նոր խնդիրներին են վերաբերում՝ միջազգային ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարը և մասնակցությունը տարբեր բնույթի և մասշտաբի հակաճգնաժամային գործողություններին։ Գործող իտալական ռազմածովային ռազմավարությամբ նախատեսվում է ազգային ռազմածովային ուժերի ներկայության հնարավորությունը Միջերկրական, Կարմիր և Սև ծովերում, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի ավազանում[15] The command structure is depicted below[16]։
2006 թվականի դրությամբ՝ Իտալիայի ռազմածովային նավատորմի կազմում եղել են 56 ռազմային նավեր։ 2009 թվականի դրությամբ՝ Ռազմածովային նավատորմում եղել են 6 սուզանավեր, 2 թեթև ավիակիրներ, 2 էսկադրային ականակիրներ, 14 ֆրեգատներ, 8 կորվետներ, 3 դեսանտա-ուղղաթիռային նավեր[17][18]։
Բանգլադեշի կառավարությունը 2015 թվականի մարտի 4-ին հաստատել է երկրի նոր կազմավորված առափնյա պահպանության համար իտալական նավատորմի կազմից Minerva տիպի չորս կորվետերի ձեռքբերումը, ընդ որում գնման արժեքը կազմել է 105 մլն եվրո։ Նավերը Բանգլադեշին փոխանցվել են 2016 և 2017 թվականներին[19][20]։
Իտալիայի ռազմածովային ուժերի մարտական դրոշ դիմային կողմ[21] |
Իտալիայի ռազմածովային ուժերի մարտական դրոշ հակառակ կողմ |
---|---|
Կատեգորիաներ | Ծովակալներ[22] | ||||
---|---|---|---|---|---|
Ուսադիր | |||||
Ձեռքի նշան | |||||
Իտալական անվանում | Ammiraglio | Ammiraglio di Squadra | Ammiraglio di Squadra | Ammiraglio di Divisione | Contrammiraglio |
Անվանում | Ծովակալ | Փոխծովակալ | Փոխծովակալ | Դիրծովակալ | չկա |
Կատեգորիաներ | Ավագ սպաներ[23] | Կրտսեր սպաներ[24] | |||||
---|---|---|---|---|---|---|---|
Ուսադիր | |||||||
Ձեռքի նշան | |||||||
Իտալական անվանում | Capitano di vascello | Capitano di fregata | Capitano di corvetta | Tenente di vascello | Sottotenente di vascello | Guardiamarina | Aspirante guardiamarina¹ |
Անվանում | 1-ին կարգի կապիտան | 2-րդ կարգի կապիտան | 3-րդ կարգի կապիտան | Կապիտան-լեյտենանտ | Լեյտենանտ | Կրտսեր լեյտենանտ | չկա |
Կատեգորիաներ[25] | Ենթասպաներ | Ավագներ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ուսադիր | չկա | չկա | չկա | |||||
Ձեռքի նշան | ||||||||
Իտալական անվանում | Luogotenente | Primo maresciallo | Capo di prima classe | Capo di seconda classe | Capo di terza classe | Secondo capo scelto | Secondo capo | Sergente |
Անվանում | Ավագ միչման | Ավագ միչման | Ավագ միչման | Միչման | Միչման | Նավային գլխավոր ավագ | Գլխավոր ավագ | Առաջին հոդվածի ավագ |
Կատեգորիաներ | Նավաստիներ[26] | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ձեռքի նշան | չկա | ||||||
Իտալական անվանում | Sottocapo di prima classe scelto | Sottocapo di prima classe | Sottocapo di seconda classe | Sottocapo di terza classe | Sottocapo | Comune di prima classe | Comune di seconda classe |
Անվանում | Երկրորդ հոդվածի ավագ | Երկրորդ հոդվածի ավագ | Երկրորդ հոդվածի ավագ | Երկրորդ հոդվածի ավագ | Ավագ նավաստի | Նավաստի | Նավաստի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.