Կադիս (պրովինցիա)
պրովինցիա / From Wikipedia, the free encyclopedia
Կադիս (իսպաներեն՝ Cádiz), պրովինցիա Իսպանիայի հարավում, Անդալուսիայի ինքնավար հանրույթի հարավ-արևմուտքում։ Ինչպես բուն Իսպանիայի, այնպես էլ ամբողջ մայրցամաքային Եվրոպայի ծայր հարավային հատվածն է։ Սահմանակցում է իսպանական Ուելվայի, Սևիլյայի և Մալագայի պրովինցիաներին և Ջիբրալթարում գտնվող բրիտանական անդրծովյան տարածքին։ Ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի, Միջերկրական ծովի, Ջիբրալթարի նեղուցի ջրերը։
Կադիս | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի պրովինցիաներ |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածք | Անդալուզիա |
Ամենաբարձր կետ | El Torreón? |
Ամենացածր կետ | բարձրություն ծովի մակարդակից |
Մակերես | 7385 կմ² |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս և Միջերկրական ծով |
Կադիսի պրովինցիան զբաղեցնում է 7.385 քառակուսի կիլոմետր տարածք, բնակչության թիվը, Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով, 2017 թվականին կազմել է 1 239 435 մարդ[2]։ Նրանցից շուրջ 600 հազարն ապրում են Կադիսի ծոցի տարածաշրջանում, որտեղ բնակչության խտությունը կազմում է 168 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Բնակչության ամենամեծ խտությունն ունեն Խերես, Ալխեսիրաս, Կադիս և Սան Ֆեռնանդո քաղաքները, ամենափոքրը՝ Վիլյալուենգա դել Ռոզարիոն, Բենաոկասը և Տոռե Ալաքիմեն[3]։
Վարչական կենտրոնը Կադիս քաղաքն է, որ ունի ավելի քան 128,000 բնակիչ։ Պրովինցիայի ամենամեծ բնակավայրը Խերես դե լա Ֆրոնտերա (Jerez de la Frontera) քաղաքն է՝ 212.915 բնակչությամբ (2018 թվականի տվյալներով)(2018[4]): Երրորդ խոշոր բնակավայրը Ալխեսիրաս քաղաքն է՝ 114 հազարից ավելի բնակիչներով։
Պրովինցիայի կազմում ընդհանուր առմամբ ընդգրկված է 45 մունիցիպալիտետ (համայնք)[5], որոնք խմբավորված են վեց շրջաններում (կոմարկաներում) և 14 դատական վարչամասերում։ Մինչև 1833 թվականին Իսպանիայում իրականացված վարչատարածքային բաժանումը (որը գործում է առ այսօր) այդ համայնքների մի մասը եղել է Սևիլյայի թագավորության, մյուս մասը՝ Գրանադայի թագավորության կազմի մեջ։