լեհ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Կարոլ Մացեյ Կորվին-Շիմանովսկի (լեհ.՝ Karol Maciej Korwin-Szymanowski, հոկտեմբերի 3, 1882[2], Tymoshivka, Q12161227?, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1937[3][4][5][…], Լոզան, Շվեյցարիա[3]), լեհ կոմպոզիտոր և դաշնակահար։ «Երիտասարդ Լեհաստան» խմբի անդամ։ Վարշավայի կոնսերվատորիայի պրոֆեսոր և ռեկտոր (1927-1929, 1930-1933)։
Կարոլ Շիմանովսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Karol Maciej Szymanowski |
Ի ծնե անուն | ռուս.՝ Карлъ Матвѣй Шимановскій[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1882[2] Tymoshivka, Q12161227?, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Մահացել է | մարտի 29, 1937[3][4][5][…] (54 տարեկան) Լոզան, Շվեյցարիա[3] |
Գերեզման | Crypt of Merit at Skałka |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար և հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան |
Կրթություն | Ելիզավետգրադի տեղական ռեալական ուսումնարան |
Պարգևներ | |
Karol Szymanowski Վիքիպահեստում |
Շիմանովսկին 20-րդ դարի լեհական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներից է։ Ստեղծագործության առաջին շրջանում կրել է Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Կլոդ Դեբյուսիի և Ռիխարդ Շտրաուսի, ինչպես և Արևելքի մշակույթի (ուղևորություն Ալժիր և Թունիս, 1914) ազդեցությունը՝ պահպանելով իր անհատականությունը և երաժշտության ազգային ինքնատիպությունը։ Հաջորդ՝ «Ֆոլկլորային» շրջանը (1920-1937) կապված է լեհ․ բանահյուսության ուսումնասիրման և ստեղծագործական վերակերպավորման հետ։ Գրել է «Հագիթ», «Ռոգեր արքա» օպերաները, «Հարնասի» բալետը, Stabat Mater («Գեղջկական ռեքվիեմ»), 4 սիմֆոնիա, ջութակի 2 կոնցերտ, 2 լարային կվարտետ, ջութակի և դաշնամուրի սոնատ և «Մյութոսներ» շարքը, դաշնամուրային 3 սոնատ, «Դիմակներ» և «Մետոպներ» շարքերը, էտյուդներ, պրելյուդներ, մազուրկաներ, խմբերգեր, երգեր և ռոմանսներ։ Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Իգոր Ստրավինսկու, Մորիս Ռավելի մասին հոդվածների հեղինակ է։ Շիմանովսկին հիմք դրեց լեհական ժամանակակից կոմպոզիտորական դպրոցին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.