Նարեկավանք
From Wikipedia, the free encyclopedia
Նարեկավանք, 10-րդ դարի հայկական վանական համալիր էր պատմական Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում՝ Վանա լճի հարավ արևելյան ափին, Նարեկ գյուղում[1]։ Այստեղ է սովորել Գրիգոր Նարեկացին։
Նարեկավանք | |
Վանքային համալիր | |
---|---|
Նարեկավանքը | |
Տեղադրություն | Արևմտյան Հայաստան, Վասպուրական, Վանա լիճ, Նարեկ |
Աշխարհ | Վասպուրական |
Պատմական երկիր | Բագրատունյաց Հայաստան |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | , Վասպուրականի թագավորություն` Գագիկ Ա Արծրունի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Ավերված |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Ավերում | 1915 թվականի Մեծ Եղեռն, ոչնչացված թուրքական բանակի կողմից |
38°17′48″ հս․ լ. 42°55′41″ ավ. ե.HGЯOL |
Վանքի հիմնադրման շարժառիթ են դարձել Բյուզանդիայի Ռոմանոս կայսրի կրոնական հալածանքները, որոնց պատճառով հայ վանականները Բյուզանդիայից փախել և Հայաստանում են ապաստանել ու հիմնել Նարեկավանքը։
յայսմ ժամանակիս, շինեցաւ Նարեկ ի Ռշտունեաց գաւառին նոյն կարգաւորութեամբ, բազմազարդ պաշտօնապայծառ երգեցողովք եւ գրական գիտողօք։ - Ասողիկ |
Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Սանդուխտն է, որը եռախորան, արևելյան կողմում զույգ ավադատներով, արմ. կամարակապ խորշերով, արտաքուստ ուղղանկյուն կառույց է՝ ութանիստ թմբուկով և բրգաձև վեղարով գմբեթով։
Ըստ ավանդույթի խորանում է գտնվում Սուրբ Սանդուխտի գերեզմանը։
Եկեղեցուն արևելյան կից Գրիգոր Նարեկացու գմբեթավոր մատուռ դամբարանն է, իսկ հրվ. մեկ զույգ որմնամույթերով, պայտաձև և Ավագ խորանով գմբեթավոր դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Նարեկավանքը զարթոնք է ապրել Անանիա Նարեկացու, ավելի ուշ Գրիգոր Նարեկացու վանահայրության տարիներին։ Անանիա Նարեկացու ջանքներվ վանքում հիմնվել է դպրոց, բազմաթիվ ձեռագրեր են ծնունդ առել այնտեղ, որոնցից մեզ են հասել 1069 թվականին գրված Ավետարանը։
1707 թվականին Մինաս վարդապետ Ղախանեցին հիմնովին նորոգել է վանքը, իսկ 1787 թվականին վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին արևելյան կից կառուցել է ուղղանկյուն, քառամույթ, ընդարձակ գավիթ, ուր թաղվել է Անանիա Նարեկացին։
1812 թվականին գավթի արմ. մուտքի առաջ կառուցվել է եռահարկ զանգակատուն։ 1843 թվականին բոլոր գմբեթները նորոգվել են, իսկ 1858 թվականին վանքն ամբողջովին բարեկարգվել է։ 1884 թվականին Արիստակես վարդապետը վանքում վարժարան է բացել, իսկ 1901 թվականին՝ որբանոց վարժարան։
Նարեկավանքից 2 կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր Գրիգոր Նարեկացին է ճգնել։
1915 թվականին Հայոց Ցեղասպանության ժամանակ Նարեկավանքն ավերվել է հիմնովին։