Պետրոս Մեծ (Ֆաբերժեի ձու)
Ֆաբերժեի ձու / From Wikipedia, the free encyclopedia
«Պետրոս Մեծ» (ռուս.՝ Пётр Великий), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1903 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։
Արագ փաստեր Պետրոս Մեծ, Ստեղծման թնական ...
Պետրոս Մեծ | |
---|---|
Ստեղծման թնական | 1903 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Արմանդ Համմեր, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան և Լիլիան Թոմաս Պրաթ |
Հավաքածու | Վիրջինիայի կերպարվեստի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, ալմաստ, պլատին, Լեռնային բյուրեղապակի, արծնապակի, սուտակ, ջրաներկ, Փղոսկր, բրոնզ և շափյուղա |
Բարձրություն | 0,11 մետր |
Լայնություն | 0,079 մետր |
Ֆաբերժեի ձվեր |
Փակել
Ձուն նվիրված է Պետրոս Մեծի կողմից 1703 թվականին Հյուսիսային պատերազմի ժամանակ Սանկտ Պետերբուրգի հիմնադրման երկուհարյուրամյակին[4]։
Այսօր «Պետրոս Մեծ» ոսկերչական կայսերական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[5] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ)։