Պիեռ Լուի դը Մոպերտյուի
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Լուի Մորո դը Մոպերտյուի (ֆր.՝ Pierre-Louis Moreau de Maupertuis, հուլիսի 17, 1698(1698-07-17)[1], Սեն Մալո - հուլիսի 27, 1759(1759-07-27)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, փիլիսոփա։
Պիեռ Լուի դը Մոպերտյուի Pierre-Louis de Maupertuis | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1698(1698-07-17)[1] Սեն Մալո |
Մահացել է | հուլիսի 27, 1759(1759-07-27)[1][2][3][…] (61 տարեկան) Բազել, Շվեյցարիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | աստղագետ, փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնագետ, ռազմական գործիչ և գիտնական |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա, մեխանիկա, աստղագիտություն և գեոդեզիա |
Պաշտոն(ներ) | seat 8 of the Académie française? և ընկերության նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][6] |
Գիտական ղեկավար | Յոհան Բերնուլլի |
Հայտնի աշակերտներ | Էմիլի դյու Շատլե և Pierre Charles Le Monnier?[7] |
Ազդվել է | Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ |
Պարգևներ | |
Հայր | René Moreau de Maupertuis? |
Pierre Louis Moreau de Maupertuis Վիքիպահեստում |
1723 թվականից՝ ֆրանսիական ԳԱ, 1743 թվականից՝ ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Գլխավորել է Պրուսական ԳԱ (1746-1753 թթ.)։ 1736-1737 թվականներին Մոպերտյուի ղեկավարած «Լապլանդյան» արշավախումբը միջօրեականային չափումների հիման վրա պարզել է, որ Երկիրը բևեռներում սեղմված գունդ է։ Մոպերտյուի, ղեկավարվելով մետաֆիզիկական դատողություններով, ձևակերպել է (1740) փոքրագույն գործողության սկզբունքը, այն համարել համապարփակ մեխանիկական օրենք, որից կարելի է դուրս բերել շարժման բոլոր օրենքները։ Ըստ Մոպերտյուի, այդ սկզբունքը աստծու գոյության ամենահամոզիչ ապացույցն է։ Մոպերտյուի փիլիսոփայական հայացքները անհետևողական են, միջանկյալ դիրք է գրավել դեիզմի և թեիզմի միջև, քրիստոնեության նկատմամբ ցուցաբերել հաշտվողական վերաբերմունք։ Առանձին հարցերում մոտենում է XVIII դարի ֆրանսիական մատերիալիզմին, քննադատել է Լայբնիցի իդեալիստական մոնադավանությունը, ընդունել Լոքի սենսուալիզմը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Լուի դը Մոպերտյուի» հոդվածին։ |