Սավաննայի վագերաձի
From Wikipedia, the free encyclopedia
Սավաննայի վագերաձի[1] (լատին․՝ Equus quagga), հայտնի է նաև որպես սովորական վագերաձի կամ Բուրշելի վագերաձի, տեղաբնիկների խոսակցական լեզվում՝ կվագգա[2] (չշփոթե՛լ 19-րդ դարի վերջին անհետացած կվագգա միասմբակավորի հետ), վագերաձիերի կենդանական խմբի ամենատարածված և պարզագույն ներկայացուցիչը[3], որը տարածված է Եթովպիայի հարավից Արևելյան Աֆրիկա և Բոտսվանայից մինչև Հարավային Աֆրիկա ընկած ընդարձակ տարածություններում։ Սավաննայի վագերաձիերը բնակվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում, սակայն անգամ այս պայմաններում մարդու ներգործությունը նրանց տեսակի վրա զգալիորեն արտահայտված է, որը ներկայացված է որսագողության (մսի և կաշվի համար) և գյուղատնտեսական նկատառումներով օգտագործվող խոշոր եղջերավոր անասունների համար վագերաձիերի կենսաբանական արեալի զբաղեցման տեսքով։
Սավաննայի վագերաձի | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սավաննայի վագերաձին Նամիբիայում | ||||||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Syncerus caffer
(Sparrman, 1779)
|
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Ժամանակակից արեալ | ||||||||||||||||
|
Սավաննայի վագերաձիերի ընդարձակ տեսակի մեջ ընդգրկված է անհետացած կվագգան և ևս վեց ճանաչված այլ ենթատեսակներ։ Չնայած միջտեսակային այս տարանջատմանը՝ նրանց միջև կառուցվածքային լուրջ տարբերություններ առկա չեն և ներկայացված բոլոր ենթատեսակներն ունեն գրեթե միևնույն ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական հատկանիշները։ 2016 թվականին Բնության պահպանության միջազգային միության կողմից սավաննայի վագերաձիերը դասակարգված են որպես գրեթե վտանգված տեսակ[3][4]։
Սավաննայի վագերաձիերի տարածվածության արեալը հարաբերականորեն մասնատված է և ներառում է հարավային, արևելյան Աֆրիկան և Սահարայի հարավային հատվածը։ Հիմնականում բնակվում են ինչպես արևադարձային, այնպես էլ բարեխառն ծառազուրկ խոտհարքներում և սավաննաներում։ Նրանք խուսափում են անապատներից, խիտ ծառածածկույթով վայրերից, մշտապես խոնավ տարածքներից և որպես կանոն բնակվում են ջրի աղբյուրից ավելի քան 30 կմ հեռավորության վրա։ Սավաննայի վագերաձիու կենսաբանական հակառակորդներն են առյուծները, բորենիները, ընձառյուծները, վագրակատուները, կոկորդիլոսները և աֆրիկյան վայրի շները։ Սավաննայական վագրեձիերը խիստ սոցիալական կենդանիներ են և ապրում են ընդարձակ խմբերով։ Խմբերը կարող են միավորվելով կազմել երամակներ։ Նման միասնությունն օգնում է վերջիններիս հնարավորինս զերծ մնալ գիշատիչների սպառնալիքից։ Նկատելով հարձակվող գիշատչին՝ զեբրերը ազդանշաններ են արձակում և հասկացնում մյուս առանձնյակներին վտանգի առկայության մասին։
Ներկայումս կենդանիների թվաքանակը կայուն է և վտանգված չէ, չնայած այն հանգամանքին, որ որոշ երկրներում, ինչպիսին է Տանզանիան, այս վագրեձիերի պոպուլյացիաների թիվը կտրուկ անկում է ապրել։