Մայքրոսոֆտ Վինդոուզ օպերացիոն համակարգերի ընտանիքի հերթական տարբերակ / From Wikipedia, the free encyclopedia
Վինդոուզ 10 օպերացիոն համակարգ է Մայքրոսոֆթ Վինդոուզ ընտանիքի հերթական տարբերակն է։ Ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 29-ին[4][5]։
Առաջին անգամ 2014 թվականի ապրիլին Build կոնֆերանսի ժամանակ ցուցադրված Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը նպատակ ունեցավ լրացնելու իրեն նախորդող Վինդոուզ 8 տարբերակի ինտերֆեյսի բացթողումները։ Այն աշխատում է նաև ավելի մեծ թվով սարքերի վրա,առաջարկում է և՛ սենսորային էկրաններով սարքերի, և՛ ավանդական համակարգիչների համար նախատեսված ինտերֆեյս, հնարավորություն կտա կրկին ունենալու Վինդոուզ 7 օպերացիոն համակարգի դիզայնի տարրերով Start Menu, ունենալ վիրտուալ աշխատասեղաններ, թույլ կտա Windows Store-ից բեռնված ծրագրերը օգտագործել ավանդական պատուհանների տեսքով, նախկին ամբողջ էկրանով տարբերակի փոխարեն։