գրող From Wikipedia, the free encyclopedia
Վիրջինիա Վուլֆ (անգլ.՝ Virginia Woolf, հունվարի 25, 1882[2][3][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][5] - մարտի 28, 1941[6][5][3][…], Lewes, Միացյալ Թագավորություն[7], Սուսեքս, Մեծ Բրիտանիա), բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։
Վիրջինիա Վուլֆ Virginia Woolf | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Adeline Virginia Stephen[1] |
Ծնվել է | հունվարի 25, 1882[2][3][4] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][5] |
Վախճանվել է | մարտի 28, 1941[6][5][3][…] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Lewes, Միացյալ Թագավորություն[7] |
Գերեզման | |
Մասնագիտություն | վիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր, վիպասան, օրագրի հեղինակ, գրական քննադատ, հրատարակիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և հեղինակ |
Լեզու | բրիտանական անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ[7] |
Ժանրեր | դրամա և արձակ |
Գրական ուղղություններ | Bloomsbury խումբ |
Ուշագրավ աշխատանքներ | Դեպի փարոսը, Միսիս Դելլոուեյ, Օրլանդո, Սեփական սենյակը և Ալիքներ (վեպ) |
Ամուսին | Լեոնարդ Վուլֆ[7][8] |
Համատեղ ապրող | Vita Sackville-West?[9] |
Ներշնչվել է
| |
Վիրջինիա Վուլֆ Վիքիքաղվածքում | |
Virginia Woolf Վիքիպահեստում |
Վիրջինիա Վուլֆը ծնվել է 1882 թվականի հունվար 25–ին Լոնդոնում՝ հայտնի բրիտանացի գրաքննադատ Լեսլի Սթիվենի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տանը՝ ծնողների ղեկավարությամբ։ Վիրջինիան 13 տարեկան հասակում կորցնում է մորը, իսկ 1904 թվականին վախճանվում է հայրը։ Մոր մահից հետո նա շարունակում է կրթությունը Լոնդոնի իգական քոլեջներից մեկում։ Ոսումնասիրում է հունարեն, լատիներեն, գերմաներեն և, իհարկե, գրականություն ու պատմություն։ 1909 թվականից Վիրջինիան սկսում է գրաքննադատական հոդվածներ հրատարակել լոնդոնյան ամսագրերում։ 1912 թվականին ամուսնանում է գրող և լրագրող Լեոնարդ Վուլֆի հետ։ 1917 թ. ամուսնու հետ հիմնում է «Հոգարդ պրես» հրատարակչությունը, որտեղ և հետագայում լույս են տեսնում նրա բոլոր ստեղծագործությունները։
Ծնողների մահը չափազանց ծանր ազդեցություն էր ունեցել Վիրջինիայի հոգեկան աշխարհի վրա, նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպանություն գործել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և ամուսնու համար վախը (Լեոնարդ Վուլֆը հրեա էր) հանգեցնում են նրա հոգեկան հավասարակշռության էլ ավելի խախտմանը, որի հետևանքով 1941 թ. ապրիլի 18–ին նա ինքնասպանություն է գործում։
Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպասաններից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է գիտակցության հոսքի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական, այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը՝ «Հեռացում ծովով» վեպը, գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «Միսիս Դելոուեյ» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «Փարոսի վրա» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «Օռլանդո» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, ընդ որում՝ պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։
«Ալիքներ» (1931) երկում հեղինակը պատմում է վեց ընկերների մասին, որոնց կերպարները ստեղծում են ալիքների տպավորություն։ Այս վեպը յուրահատուկ տեղ է գրավում Վուլֆի ստեղծագործություններում, քանզի իր ժանրային առանձնահատկություններով այն ավելի շուտ բանաստեղծություն է, քան վեպ։ 1933 թվականին լույս տեսած «Ֆլաշ» վեպն իրենից ներկայացնում է վիկտորյան ժամանակաշրջանի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգի շան կենսագրությունը, որը գրված է հենց շան անունից։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Գործողությունների միջև» (1941) վեպը նվիրված է մարդու՝ արվեստի միջոցով փոխակերպման, կյանքի անցողիկության խնդիրներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.