Դաշնություն

From Wikipedia, the free encyclopedia

Դաշնություն
Remove ads

Դաշնությունը (նաև հայտնի որպես ֆեդերալ պետություն) քաղաքական միավոր է, որը բնութագրվում է ինքնակառավարվող պրովինցիաների, նահանգների կամ այլ տարածաշրջանների միությամբ, որոնք գտնվում են կենտրոնական (դաշնային) կառավարության վերահսկողության ներքո։ Դաշնությունում վարչական միավորների ինքնակառավարման կարգավիճակը, ինչպես նաև իշխանության բաժանումը նրանց և կենտրոնական կառավարության միջև ամեն երկրում ունի իր յուրահատկությունը և հիմնականում սահմանվում է սահմանադրորեն։ Այսպիսով դաշնությունը կառավարման ձև է, որտեղ իշխանությանը բաժանված է կենտրոնական կառավարության և որոշակի թվով դաշնային նահանգների միջև, որոնք ունեն որոշակի իրավունքներ և պարտականություններ[1]։

Thumb
     Ունիտար պետություններ      Ֆեդերացիաներ

Դաշնության կառավարման մեխանիզմը կոչվում է դաշնային, որը ֆեդերալիզմի օրինակ է համարվում։ Դաշնությանը հակադրվող մեկա այլ համակարգ է համարվում ունիտար պետությունը։ Օրինակ Ֆրանսիան երկար դարեր ունիտար պետություն է։ Ավստրիան երկար տարիներ եղել է ունիտար պետություն, սակայն Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո 1918 թվականի սահմանադրությամբ դարձավ դաշնություն։ Գերմանիան իր 16 մարզերով դաշնության վառ օրինակ է։

Դաշնությունները սովորաբար բազմաէթնիկ պետություններ են մեծ տարածքներով (ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Հնդկաստանը կամ Բրազիլիան), սակայն դա անհրաժեշտ պայման չէ։

Remove ads

Ժամանակակից դաշնություններ

Thumb
Ժամանակակից դաշնությունների քարտեզ

Եվրոպա

  1. ՌԴ[2]
  2. Ավստրիա
  3. Գերմանիա
  4. Բոսնիա և Հերցեգովինա[3][4][5],
  5. Բելգիա
  6. Շվեյցարիա

Ասիա

  1. Պակիստան
  2. Մալայզիա
  3. ԱՄԷ
  4. Հնդկաստան
  5. Իրաք
  6. Նեպալ

Աֆրիկա

  1. Սուդան
  2. Կոմորյան կղզիներ
  3. Եթովպիա
  4. Նիգերիա
  5. Հարավային Սուդան
  6. Սոմալի

Ամերիկա

  1. Արգենտինա
  2. Վենեսուելա
  3. Կանադա
  4. Մեքսիկա
  5. ԱՄՆ
  6. Բրազիլիա
  7. Սենթ Քիթս և Նևիս

Ավստրալիա և Օվկիանիա

  1. Ավստրալիա
  2. Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads