Գերմանիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիա տերմինը որպես Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջան հռոմեացի զորավար Հուլիոս Կեսարի կողմից, ով Հռենոսից արևելք չնվաճված տարածքը անվանել է Գերմանիա, այսպիսով տարբերելով Գալիայից, որը նա նվաճել էր։ Գերմանական ցեղերի կողմից մեր թվարկության 9 թվականի Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում սկսվեց Հռոմեական կայսրության լծից ազատման գործընթացը։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո ֆրանկները նվաճեցին մյուս ամրևմտյան գերմանական ցեղերին։ Երբ Ֆրանկների կայսրությունը բաժանվեց Կառլոս Մեծի ժառանգների միջև 843 թվականին, արևելյան հատվածը դարձավ Արևելյան Ֆրանկիա։ 962 թվականին Օտտոն I-ը դարձավ միջնադարյան գերմանական պետություն Սրբազան Հռոմեական կայսրության առաջին կայսրը։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ուշ միջնադարում տարածքային իշխանները, դքսերը և արքեպիսկոպոսները ավելի մեծ իշանություն ձեռք բերեցին կայսրերի հովանու ներքո։ Մարտին Լյութերը կազմակերպեց բողոքականների հեղափոխությունը ընդդեմ Կաթոլիկ եկեղեցու և 1517 թվականից հյուսիսային պետությունները դարձան բողոքական, իկ հարավայինները` մնացին կաթոլիկ։ Սրբազան Հռոմեական կայսրության երկու հատվածը ներքաշվեց Երեսնամյա պատերազմի մեջ (1618–1648), ինչը աղետալի էր երկու կողմերում ապրող մոտ քսան միլիոն բնակչության համար։ Երեսնամյա պատերազմի արդյունքում Գերմանիայի բնակչության 1/4 մասը և տղամարդկանց 1/2 մասը սպանվեց։ 1648 թվականից սկսվեց Սրբազան Հռոմեական կայսրության փլուզումը և սկսվեց ժամանակակից ազգային պետությունների ստեղծման գործընթացը։ Գերմանիայում ստեղծվեցին մեծ թվով անկախ պետություններ, ինչպիսիք են Պրուսիան, Բավարիան, Սաքսոնիան, Ավստրիան և շատ այլ պետություններ։
Ֆրանսիական հեղափոխությունից և Նապոլեոնյան պատերազմներից հետո 1803-1815 թվականներից անկում ապրեց ավատատիրությունը և վերելք ապրեց լիբերալիզմը և ազգայնականությունը։ 1848-49 թվականներին գերմանական հեղափոխությունները անհաջող ավարտ ունեցան։ Արդյունաբերական հեղափոխությունը մեդենիզացրեց Գերմանիայի տնտեսությունը և բերեց քաղաքների արագ տեմպերով աճին և Գերմանիայում սոցիալիստական շարժումներին։ Պրուսիան մայրաքաղաք Բեռլինով հզորացավ։ Գերմանական համալսարանները դարձան համաշխարհային կարգի գիտական կենտրոններ, իսկ երաժշտությունը և արվեստը ծաղկում ապրեցին։ Գերմանիայի վերամիավորումը (բացառությամբ Ավստրիայի և Շվեյցարիայի գերմանախոս տարածքների) տեղի ունեցավ կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի ղեկավարությամբ և 1871 թվականին ձևավորվեց Գերմանական կայսրությունը։ Ընտրվեց նոր Ռայխստագը, որն ունեցավ սահմանաձակ դերակատարում կայսերական կառավարությունում։ Գերմանիան միացավ այլ տերություններին Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի գաղութականացման հարցում։
1900 թվականի դրությամբ Գերմանիան Եվրոպայի մեծ տերություններից մեկն էր և արագ զարգացող արդյունաբերությամբ առաջ անցավ Բրիտանիայից և նավատորմով մրցավազքի մեջ մտավ վերջինիս հետ։ Գերմանիան գլխավորեց Կենտրոնական տերությունները Առաջին համաշխարհային պատերազմում (1914–1918) ընդդեմ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և 1917 թվականից ԱՄՆ-ի։ Պարտվելով և մասնակի օկուպացվելով, Գերմանիան ստիպված էր վճարել ռազմատուգանք և ըստ Վերսալյան պայմանագրի հրաժարվեց իր գաղութներից, ինչպես նաև սեփական տարածքից որոշ հատված կցվեց Չեխոսլովակիային, Բելգիային, Ֆրանսիային և Լեհաստանին։ 1918-19 թվականների Գերմանական հեղափոխությամբ ավարտվեց դաշնային սահմանադրական միապետությունը և հիմնադրվեց Վայմարյան հանրապետությունը, որը ոչ կայուն խորհրդարանական ժողովրդավարություն էր։
1930-ական թվականների համաշխարհային Մեծ ճգնաժամը ծանր հարված հասցեց Գերմանիային, քանի որ գործազրկության աճի հետևանքով կառավարությունը կորցրեց իր վստահությունը։ 1933 թվականի հունվարին Ադոլֆ Հիտլերը նշանակվեց Գերմանիայի կանցլեր։ Նրա Նացիստական կուսակցությունը արագ հիմնեց տոտալիտար ռեժիմ երկրում և Նացիստական Գերմանիան ագրեսիվ տարածքային պահանջներով ներկայացավ` սպառնալով պատերազմով, եթե դրանք չէին ընդունվում։ Ռեյնի մարզի ռեմիլիտիզացիան տեղի ունեցավ 1936 թվականին, դրանից հետո Ավստրիայի անէսքացիան Անշլյուսով, դրանից հետո Չեխոսլովակիայի մի մասը1938 թվականի Մյունխենի համաձայնագրով ու Չեխոսլովակիայի մնացած տարածքի օկուպացիան 1939 թվականին։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում` ներխուժելով Լեհաստան։ ԽՍՀՄ-ի հետ պայմանագրի կնքումից հետո 1939 թվականից Հիտլերը և Ստալինը բաժանեցին Արևելյան Եվրոպան միմյանց միջև։ «Տարօրինակ պատերազմ»-ից հետո 1940 թվականին գարնանը Գերմանիան նվաճեց Դանիան, Նորվեգին Բենիլյուքսի երկրները և Ֆրանսիան` վերահսկողություն ձեռք բերելով գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպայում։ 1941 թվականի հունիսին Գերմանիան ներխուժեց ԽՍՀՄ։
Ռասիզմը, հատկապես հակասեմականությունը Նացիստական ռեժիմի գլխավոր շարժիչ ուժերից էին։ Գերմանիայում և հատկապես օկուպացված տարածքներում տեղի ունեցավ համակարգային ցեղասպանություն, որը հայտնի է Հոլոքոստ անվամբ, որի արդյունքում սպանվեց 11 միլիոն մարդ, ներառյալ հրեաները, գերմանացի դասալիքներ, լեհեր, ռումինացիներ, ԽՍՀՄ-ի բնակիչներ։ 1942 թվականին Գերմանիայի առաջխաղացում ԽՍՀՄ-ում կանգ առավ, պետերազմին միացավ ԱՄՆ-ն, Բրիտանիայից սկսվեցին գերմանական քաղաքների զանգվածային անգլո-ամերիկյան ռմբակոծությունները։ 1944 թվականից գերմանական բանակը սկսեց պարտություն կրել բոլոր ճակատներում և վերջնականորեն կապիտուլացիայի ենթարկվեց 1945 թվականի մայիսին։
Դաշնակիցների կողմից օկուպացված Գերմանիայի տարածքը մասնատվեց, Ավստրիան նորից դարձավ առանձին պետություն, տեղի ունեցավ ապանացիստականացում և Գերմանիան բաժանվեց Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության ու կոմունիստական Գերմանիայի դեմոկրատական հանրապետության, որոնք բաժանվեցին Օդեր-Նեյսի սահմանագծով։ Միլիոնավոր գերմանացիներ արտաքսվեցին նախապատերազմյան արևելյան Գերմանիայից Սուդետենլանդից և ամբողջ արևելյան Եվրոպայից դեպի Արևմտյան Գերմանիա, որն ունեցավ արագ տնտեսական աճ և առաջատար դիքր գրավեց Արևմտյան Եվրոպայում։ Արևմտյան Գերմանիան վերազինվեց 1950-ական թվականներին ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ, սակայն առանց միջուկային զենք ունենալու իրավունքի։ Ֆրանս-գերմանական բարեկամությունը հիմք հանդիսացավ քաղաքական ինտեգրացիայի Երևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության ստեղծման։ 1989 թվականին ապամոնտաժվեց Բեռլինի պատը, ԽՍՀՄ-ը փլուզվեց և Արևլյան Գերմանիան վերամիավորվեց Արևմտյան Գերմանիայի հետ 1990 թվականին։ 1998-1999 թվականներին գերմանիան դարձավ եվրոգոտու հիմնադիր պետություններից մեկը։ Գերմանիան մնում է Եվրոպայի տնտեսապես ամենահզոր երկրներից մեկը և նրան բաժին է ընկնում եվրոգոտու ՀՆԱ-ի քառորդ մասը։ 2010—ականների սկբին Գերմանիան ամենամեծ դերակատարումն ունեցավ եվրոյի ճգնաժամի հաղթահարման հարցում, հատկապես օգնություն տրամադրելով Հունաստանին և հարավային Եվրոպայի այլ երկներին։ Տասնամյակի կեսերին երկիրը բախվեց Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին, քանի որ ապաստան էին հայցում Սիրիայի և այլ պատերազմական դրության մեջ գտնվող երկրների քաղաքացիներ։