Ֆրանկիստական Իսպանիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկիստական Իսպանիա (նաև՝ ազգայնական Իսպանիա), Իսպանիայի պատմության ժամանակաշրջան, որը տևել է 1936-ից 1975 թվականներին, որի ժամանակ Իսպանիան գտնվել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնատիրական վարչակարգի իշխանության ներքո[1][2][3][4]։
| |||||
| |||||
Նշանաբան՝ | |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Բուրգոս (1936 - 1939) Մադրիդ (1939 - 1975) | ||||
Լեզու | Իսպաներեն (պաշտոնական), Կատալաներեն, Գալիսերեն, Բասկերեն | ||||
Կրոն | Հռոմի կաթոլիկ եկեղեցի | ||||
Հիմն | Marcha Granadera | ||||
Արժույթ | Պեսետա | ||||
Իշխանություն | |||||
Պետության գլուխ | Ֆրանցիսկո Ֆրանկո | ||||
Պատմություն | |||||
- Իսպանիայի քաղաքացիական պատերազմ | 1936 թվականի հուլիսի 17 - 1939 թվականի ապրիլի 1 | ||||
- Իսպանական պետության ստեղծում | 1936 թվականի հոկտեմբերի 1 | ||||
- Իսպանիայի հանրապետական վտարանդի կառավարության ստեղծում | 1939 թվականի ապրիլի 1 | ||||
- Էլեկտրատեխնիկական և քիմիական արդյունաբերության զարգացման եռամյա պլան | 1942 - 1945 | ||||
- «Պետության ղեկավարի պաշտոնի ժառանգման մասին» օրենքի ընդունում | 1947 թվականի հուլիսի 26 | ||||
- Ինֆիի պատերազմ | 1957 թվականի հոկտեմբերի 23 - 1958 թվականի հունիսի 30 |
Ֆրանկիստական իշխանությունն Իսպանիայում հաստատվեց 1936 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ երկրում իշխանությունն անցավ Ֆրանցիսկո Ֆրանկոյին և Ազգֆային պաշտպանության կոմիտեին։ Վերջինը կազմված էր իսպանական բանակի՝ Հանրապետության դեմ ապստամբած մասից։ Ֆրանկիստները կարողացան ամրապնդել իշխանությունում իրենց դիրքը քաղաքացիական պատերազմում «Nacionales» ապստամբների դաշինքին հաղթելուց հետո։ Բացի երկրի ներսում աջակցությունից, Ֆրանկոյի խռովությունը սատարեցին արտաքին ուժերը, մասնավորապես՝ սալազարովյան Պորտուգալիան, Ֆաշիստական Իտալիան և Նացիստական Գերմանիան։ Միևնույն ժամանակ Իսպանիայի երկրորդ հանրապետությանը հիմնականում հիմնվում էր Խորհրդային Միության աջակցության վրա[1][2][5][5]։
Քաղաքացիական պատերազմում հաղթանակից հետո Իսպանիայում ազգայնականները ստեղծեցին միակուսակցական ավտորիտար պետություն գործնականում Ֆրանցիսկո Ֆրանկոյի բացարձակ իշխանությամբ։ Իշխող և միակ կուսակցությունը հանդիսանում էր Իսպանական ֆալանգան։ Իսպանիայում նոր կարգերի հաստատումից անմիջապես հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և, չնայած Իսպանիան պաշտոնապես չեզոք դիրք էր որդեգրել, սակայն իր Կապույտ դիվիզիան ուղարկեց Խորհրդային Միություն ի աջակցություն գերմանացիների։ Պատերազմում Իսպանիայի գերմանամետ դիրքորոշումը հանգեցրեց հետպատերազմյան ժամանակաշրջանում Առանցքի ուժերի կողմից երկրի մեկուսացման։ Իրավիճակը փոխվեց Սառը պատերազմի սկզբից, որի համատեքստում Ֆրանցիսկո Ֆրանկոյի ընդգծված հակակոմունիստական քաղաքականության պայմաններում Իսպանիան դարձավ Միացյալ Նահանգների դաշնակից[1][2][5] :
1947 թվականին Իսպանիա կրկին հայտարարվեց թագավորություն, սակայն «կաուդիլիո» Ֆրանկոյի ռեգենտության պայմաններում գահը թափուր էր մնում։ Ֆրանկոն իրեն էր վերապահել հայտնել այն մարդու անունը, ով պետք է լինի թագավոր և դիտավորյալ ձգձգում էր այդ քայլը կատարել քաղաքական իրավիճակից ելնելով[1][2] :
1959 թվականի ապրիլի 1-ին բացվեց Նահատակների հովիտ հուշահամալիրը, որը նվիրված էր քաղաքացիական պատերազմում երկու կողմերի զոհերի հիշատակին[1][2] :
1950-ական թվականների սկզբներից սկսվեց Իսպանիայի պահպանողական մոդերնիզացման ժամանակաշրջանը։ Ֆրանկոյի մտերիմ նախարար ադմիրալ Լուիս Կարերո Բլանկոն սատարում էր նոր քաղաքական ուղղվածությունը, որն իրենից ներկայացնում էր Եվրոպայի նկատմամբ երկրի լայն հարաբերություններ և տնտեսական արդիականացում, բայց ֆրանկիզմի սահմանած հստակ սահմաններում՝ բացառելով հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացում։ 1957 թվականի փետրվարին կառավարության առանցքային անձեր դարձան «Օպուս Դեյի» կրոնական կազմակերպության անդամներ Լաուրեանո Լոպես Ռոդոն, Մարիանո Նավարո Ռուբիոն (ֆինանսների նախարար) և Ալբերտո Ուլաստրեսը (առևտրի նախարար)[6]։ 1959 թվականի սկզբին նրանց կողմից ընդունվեց նախապատրաստական կայունացման պլան, որի իրականացումը հանգեցրեց տնտեսության աճի, ինչը հետագայում հայտնի դարձավ որպես «Իսպանական տնտեսական հրաշքը» անվանումով։ 1964 թվականից սկսված զարգացման նախագծերը օգնեցին ընդլայնել երկրի տնտեսությունը։ Զարգացում գրանցվեց պողպատածուլական, տեքստիլ արդյունաբերական, նավաշինարարական ոլորտներում։ Կարևորագույն դեր կատարեց Իսպանիայի բացումը որպես համաշխարհային բուժական կենտրոն։ 1960-1974 թվականներին տնտեսական ցուցանիշները աճեցին միջինը տարեկան 6,6 %։ Տնտեսության աճի արդյունքում հաջողության հասած ընկերություններից էր 1956 թվականին հիմնադրված Մոնդրագոնյան կորպորատիվ կորպորացիան[1][2] :
1962 թվականի հուլիսի 10-ին Ֆրանցիսկո Ֆրանկոն Գլխավոր շտաբի պետ Մունոս Գրանդեսին նշանակեց կրկին ստեղծված Իսպանիայի կառավարության փոխնախագահի պաշտոնում։ Նշանակման հրամանագրում նշված էր, որ կառավարության փոխնախագահը կարող է փոխարինել երկրի ղեկավարին նրա բացակայության, հիվանդության կամ անաշխատունակության դեպքում։ 1966 թվականի դեկտեմբերի 14-ին հանրաքվեյում հաստատվեց «Օրգանական օրենք», որը նախատեսում էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվան պարագայում ռեգենտային խորհրդի ստեղծում և թագավորի ու ռեգենտի նշանակում։ Օրենքը բաժանում էր պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի պաշտոնները, և 1967 թվականի հունվարի 10-ին օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մունյոսը դադարեց լինել կառավարության ղեկավարի տեղակալ[1][2] :
1969 թվականին ապագա թագավոր հայտարարվեց Խուան Կառլոս դե Բուրբոնը՝ որպես Ֆրանցիսկո Ֆրանկոյի պաշտոնական իրավահաջորդ։ 1973 թվականի հունիսին Ֆրանկոն հեռացավ կառավարության ղեկավարի պաշտոնից՝ իր փոխարեն այդ պաշտոնում նշանակելով Կարերո Բլանկոյին։ 1973 թվականի դեկտեմբերի 20-ին Կարերո Բլանկոն սպանվեց ԷՏԱ ռազմական կազմակերպության ներկայացուցիչների կողմից[1][2] :
1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո Խուան Կառլոսը դարձավ Իսպանիայի թագավոր։ Նա անմիջապես սկսեց երկրի ժողովրդավարացման գործընթաց, որն ավարտվեց Իսպանիայում սահմանադրական միապետության ձևով խորհրդարանական ժողովրդավարության հաստատմամբ[1][2] :
Ֆրանկիստական ժամանակաշրջանի զոհերի թվաքանակն այդպես էլ չի հստակեցվել։ Ըստ ականատեսների վկայությունների՝ մարդկանց կարող էին սպանել նույնիսկ եկեղեցու հասցեին անհարգալից արտահայտության կամ ընդդիմադիր գրականություն կարդալու համար։ Համաձայն պատմաբան Պաուլ Պրեստոնի՝ պատերազմի ավարտից հետո «20 000 մարդ սպանվեց, տասնյակ հազարները մահացան բանտարկության ժամանակ հիվանդությունից կամ սովից։ Կես միլիոնը հեռացան երկրից»[7]։