Սաուդյան Արաբիա
From Wikipedia, the free encyclopedia
Սաուդյան Արաբիա (/ˌsɔːdi əˈreɪbiə/ ( լսել), /ˌsaʊ-/ ( լսել); արաբ․՝ السعودية as-Saʿūdīyah), պաշտոնապես հայտնի է որպես Սաուդյան Արաբիայի թագավորություն (KSA; արաբ․՝ المملكة العربية السعودية al-Mamlakah ʿArabīyah as-Saʿūdīyah, pronunciation (օգնություն • ինֆո)), պետություն Արևմտյան Ասիայում, որը գրավում է Արաբական թերակղզու մեծ մասը։ Սաուդյան Արաբիան Միջին Արևելքի ինքնիշխան ամենամեծ պետությունն է 2,150,000 կմ² տարածքով, իսկ Արաբական աշխարհում երկրորդ ամենամեծ պետությունն է՝ իր մեծությամբ զիջելով միայն Ալժիրին, Ասիայում հինգերորդն է, իսկ աշխարհում՝ 12-րդը։ Սաուդյան Արաբիան հյուսիսից սահմանակից է Հորդանանին և Իրաքին, հյուսիս-արևելքից՝ Քուվեյթին, արևելքից՝ Կատարին, Բահրեյնին և Արաբական Միացյալ Էմիրություններին, հարավ-արևելքից՝ Օմանին և հարավից՝ Եմենին. Սաուդյան Արաբիան Իսրայելից և Եգիպտոսից բաժանվում է Աքաբայի ծոցով։ Սաուդյան Արաբիան միակ պետությունն է, որն ունի ափամերձ շրջաններ և՛ Կարմիր ծովի մոտակայքում, և՛ Պարսից ծոցի, իսկ նրա տարածքի մեծ մասը կազմված է չոր անապատային հողերից, հարթավայրերից և լեռներից։ 2018 թվականի հոկտեմբերի տվյալներով Սաուդյան Արաբիայի տնտեսությունը Միջին Արևելքում ամենամեծն է, իսկ աշխարհում՝ 18-րդը[6]։ Սաուդյան Արաբիայի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են՝ 33.4 միլիոն բնակչության 50 %-ը կազմում են մինչև 25 տարեկանները[7]։
المملكة العربية السعوديةno al-Mamlakah al-ʿArabīyah as-Saʿūdīyah Սաուդյան Արաբիայի թագավորություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ لا إله إلا الله، محمد رسول الله 'Lā ʾilāha ʾillāl–lāh, Muhammadun rasūl allāh' «Չկա այլ աստված Ալլահից բացի, իսկ Մուհամմադը նրա առաքյալն է»[1][Ն 1]: (Շահադա) |
||||
Ազգային օրհներգ՝ النشيد الوطني السعودي "an-Našīd al-Waṭanī as-Saʻūdī" «Սաուդյան Արաբիայի ազգային օրհներգ» |
||||
|
||||
Մայրաքաղաք | Ալ-Ռիադ | |||
Ամենամեծ քաղաք | Ալ-Ռիադ | |||
Պետական լեզուներ | արաբերեն | |||
Կառավարում | Ունիտար պետություն, իսլամական պետություն, բացարձակ միապետություն[3] | |||
- | Սաուդյան Արաբիայի թագավոր | Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ | ||
- | Սաուդյան Արաբիայի թագաժառանգ | Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ | ||
Հիմնադրում | ||||
- | Թագավորության հիմնադրում | 1932 թվականի սեպտեմբերի 23 | ||
- | ՄԱԿ-ի անդամակցություն | 1945 թվականի հոկտեմբերի 24 | ||
- | Ներկայիս սահմանադրություն | 1992 թվականի հունվարի 31 | ||
- | Ճանաչում | 1927 թվականի մայիսի 20 | ||
- | Թագավորության միավորում | 1932 թվականի սեպտեմբերի 23 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 2,149,690[4] կմ² (12-րդ) | ||
- | Ջրային (%) | 0.7 | ||
Բնակչություն | ||||
- | 2018 նախահաշիվը | 33,000,000[5] (40-րդ) | ||
- | Խտություն | 15 /կմ² (216-րդ) 38.8 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.924 տրիլիոն[6] (14-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $56,817[6] (12-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $762.259 միլիարդ[6] (18-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $22,507[6] (35-րդ) | ||
ՄՆԶԻ (2017) | 0.853 (38-րդ) | |||
Արժույթ | Սաուդյան ռիյալ (SAR) | |||
Ժամային գոտի | AST (ՀԿԺ+3) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .sa | |||
Հեռախոսային կոդ | +966 |
Սաուդյան Արաբիայի ներկայիս տարածքը հնագույն բազմաթիվ մշակույթների և քաղաքակրթությունների օրրանն է եղել։ Սաուդյան Արաբիայի նախապատմությունը պահպանել է մարդկության ամենավաղ գործունեության հետքերը[8]։ Աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնը[9]՝ իսլամը, ծագել է ժամանակակից Սաուդյան Արաբիայի տարածքում։ 7-րդ դարի սկզբներին իսլամի մարգարե Մուհամմադը համախմբել է Արաբիայի ժողովրդին և ստեղծել իսլամական կրոնական մեկ ընդհանրություն[10]։ 632 թվականին նրա մահից հետո Մուհամմադի հետևորդները արագորեն ընդարձակել են մուսուլմանական վերահսկողության տակ գտնվող տիրույթների սահմանները, որը դուրս է եկել Արաբիայի տարածքից՝ մի քանի տասնամյակների ընթացքում ընդգրկելով լայնածավալ տիրույթներ (արևմուտքում Պիրենեյան թերակղզուց մինչև արևելքում ժամանակակից Պակիստան)։ Արաբական արքայատոհմերը, որոնք ձևավորվել են ժամանակակից Սաուդյան Արաբիայում, հիմնադրել են Ռաշիդունների (632–661), Օմայյանների (661–750), Աբբասյանների (750–1517) և Ֆաթիմյանների (909–1171) խալիֆայությունները, ինչպես նաև բազմաթիվ այլ արքայատոհմեր Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում[11][12][13][14][15]։
Ներկայիս Սաուդյան Արաբիայի տարածքը կազմված է 4 հիմնական շրջաններից՝ Հիջազ, Նաջդ և Արևելյան Արաբիայի (Ալ-Ահսա) և Հարավային Արաբիայի (Ասիր) որոշ հատվածներ[16]։ Սաուդյան Արաբիայի թագավորությունը հիմնադրվել է 1932 թվականին իբն Սաուդի կողմից։ 1902 թվականին սկսված արշավանքների արդյունքում գրավելով Ռիադը՝ իր ընտանիքի նախնիների՝ Սաուդների տունը, նա կարողացել է միավորել 4 շրջանները մեկ պետության կազմում։ Այդ օրից ի վեր Սաուդյան Արաբիան եղել է իսլամիստական բռնապետները կողմից ժառանգաբար ղեկավարող ամբողջատիրական բացարձակ միապետություն[17][18]։ Սուննի իսլամի ծայրահեղ պահպանողական վահաբիական կրոնական շարժումը եղել է «Սաուդական մշակույթի գերիիշխող տարրը», որի համաշխարհային տարածումը ֆինանսավորվում է գազի և նավթի առևտրով[17][18]։ Սաուդյան Արաբիան հաճախ նաև կոչվում է «Երկու սրբազան մզկիթների երկիր»՝ նկատի ունենալով ալ-Հարամ մզկիթը Մեքքայում և ան-Նաբավի մզկիթը Մադինայում, որոնք երկուսն էլ իսլամի սրբազան վայրերից են։ Պետության պաշտոնական լեզուն արաբերենն է։
Նավթը հայտնաբերվել է 1938 թվականի մարտի 3-ին, որին հաջորդել են Արևելյան նահանգում մի շարք այլ հայտնագործություններ[19]։ Այդ օրից ի վեր Սաուդյան Արաբիան դարձել է աշխարհում երկրորդ ամենախոշոր նավթարդյունահանող (զիջելով ԱՄՆ-ին) և աշխարհի ամենամեծ նավթ արտահանող պետությունը՝ իր վերահսկողության տակ ունենալով աշխարհում երկրորդ ամենամեծ նավթային պաշարները և 6-րդ ամենամեծ գազային պաշարները[20]։ Թագավորությունը համարվում է Համաշխարհային բանկի բարձր եկամուտ ունեցող պետություն իր Մարդկային զարգացման ինդեքսով[21] և միակ արաբական պետություն է, որը Մեծ քսանյակի խոշոր տնտեսություններից մեկն է[22]։ Պետությունները բազմաթիվ պատճառներով քննադատության առարկա է դարձել՝ կանանց նկատմամբ վերաբերմունքը, հաճախ արտադատական մահապատիժը, պետության կողմից հովանավորվող խտրականությունը կրոնական փոքրամասնությունների և աթեիստների նկատմամբ, Եմենի քաղաքացիական պատերազմում իր դերակատարումը, իսլամական ահաբեկիչների հովանավորությունը և շարիաթական օրենքների ծայրահեղական մեկնաբանությունը[23][24][25][26][27][28][29]։ Որպես բացարձակ միապետությունը[30][31]՝ թագավորությունն ունի աշխարհի երրորդ ամենաբարձր ռազմական ծախսերը[32][33] և, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի, 2010-2014 թվականների ընթացքում Սաուդյան Արաբիան աշխարհում երկրորդ ամենաշատ զենք ներկրող պետությունն է[34]։ Սաուդյան Արաբիան համարվում է տարածաշրջանային հզոր ուժ[35]։ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ մեկտեղ այն նաև Իսլամական կոնֆերանս կազմակերպության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության ակտիվ անդամ է[36]։