Անգլերեն
From Wikipedia, the free encyclopedia
Անգլերեն (անգլերեն՝ English), արևմտագերմանական լեզու, որով առաջին անգամ խոսել են վաղ միջնադարյան Անգլիայում, որն այսօր համարվում է գլոբալ լինգվա ֆրանկա[95][96]։ Այն մոտ 60 ինքնիշխան պետությունների պաշտոնական լեզուն է, համարվում է Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանագների, Կանադայի, Ավստրալիայի, Իռլանդիայի և Նոր Զելանդիայի ամենատարածված լեզուն, որով ամենից շատ խոսում են Կարիբյան կղզիներում, Աֆրիկայում և Հյուսիսային Ասիայում[97]։ Այն առավել տարածված երրորդ մայրենի լեզուն է աշխարհում մանդարինից և իսպաներենից հետո[98]։ Անգլերենը երկրորդ՝ լայնորեն ուսումնասիրվող լեզուն է Միանցյալ Ազգերի, Եվրոպական Միության և աշխարհի այլ երկրների, ինչպես նաև տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար։
Անգլերենը զարգացում է ապրել 1400 տարիների ընթացքում։ Լեզուն վաղ շրջաններում կոչվել է հին անգլերեն կամ անգլո-սաքսոներեն[99], երբ անգլո-ֆրանսիական բարբառները Մեծ Բրիտանիա են բերվել Անգլո-Սաքսոնական բնակիչների կողմից 5-րդ դարում։ Միջին անգլերենի սկիզբը համարվում է 11-րդ դարը, երբ նորմանդացիները զավթեցին Անգլիան[100]։ Վաղ ժամանակակից անգլերենի սկիզբը 15-րդ դարն է, որը հիշվել է տպագրական ներդրումներ բերելով Լոնդոն, Քինգ Ջեյմսի Աստվածաշնչի տարբերակով, ինչպես նաև ձայնավորների լայն փոփոխություններով[101]։ Բրիտանական կայսրության աշխարհահռչակ ազդեցության միջոցով ժամանակակից անգլերենը համաշխարհային տարածում գտավ 17-20-րդ դարերի կեսերին։ Անգլերենը դարձավ միջազգային ճառերի առաջատար լեզու, հաղորդակցման հիմնական լեզու է մի շարք տարածաշրջաններում և մասնագիտական ոլորտներում, ինչպիսին է գիտությունը և այդ ամենը թերթերի, գրքերի, հեռագրի, հեռախոսի, ձայնագրիչների, ռադիոյի, արբանյակային հեռուստատեսության ու համացանցի միջոցով, ինչպես նաև նպաստեց Միացյալ Նահանգների առաջացմանը՝ որպես համաշխարհային գերտերություն[102]։
Ժամանակակից անգլերենի մեջ կան քիչ ձևաբանական խոնարհումներ, իսկ շարահյուսությունը ընդհանուր առմամբ անջատ է դիտվում։ Անգլերենի հիմքում օժանդակ բայերն են, բարդ ժամանակաձևերի, բայի հիմքերի ու եղանակի ճիշտ շարադասությունը, ինչպես նաև կրավորական կառուցվածքը, հարցականի ու ժխտականի ձևերը։ Չնայած տարբեր շրջաններում խոսակցական անգլերենի նկատելի փոփոխություններին՝ ցանկացած անգլախոս աշխարհի տարբեր տեղերից ընդունակ է ազատ հաղորդակցման։ Շեշտերի տարբերությունները նկատվում են միայն անգլախոսների հնչյունային և հնչյունաբանական տարբերությունների մեջ, մինչդեռ բարբառները ևս արտացոլում են քերականական և բառային տարբերություններ։
Անգլերենը ծագել է Հյուսիսային ծովի գերմաներենի այն բարբառի հիման վրա, որը տարածվել է Բրիտանիայում գերմանացի նորաբնակների շնորհիվ, ովքեր եկել էին ներկայիս Նիդերլանդների, հյուսիսարևմտյան Գերմանիայի և Դանիայի տարածքից։ Ենթադրվում է, որ մինչ այդ Հռոմեական կայսրության հպատակ Բրիտանիայում բնիկ բնակչությունը խոսել է ընդհանուր բրիտոնական լեզվով՝ կելտական լեզուների ընտանիքից, միաժամանակ ունենալով լատիներենի ազդեցությունը՝ շնորհիվ 400 տարվա Բրիտանիայում Հռոմեական կայսրության տիրապետությանը։
Այստեղ եկող գերմանական ցեղերից մեկն անգլներն էին, որոնք, Բիդի կարծիքով, ամբողջովին տեղափոխել էին Բրիտանիա։ «Անգլիա» անունը (Engla land՝ անգլերի երկիր) և անգլերենը (Englisc՝ հին անգլերենով) գոյացել են այս ցեղի անունից։ Բայց սաքսոնները, ջութերը և գերմանական այլ ցեղերը՝ Ֆրիսիայի առափնյա տարածքներից, ցածրադիր Սաքսոնիայից, Ջութլանդիայից և հարավային Շվեդիայից այս դարաշրջանում նույնպես տեղափոխվեցին Բրիտանիա։
Սկզբում հին անգլերենը միմյանցից խիստ տարբերվող բարբառների խումբ էր, որով խոսում էին Անգլիայում բնակվող և տարբեր ծագում ունեցող անգլոսաքսեր, բայց արևմտյան Սաքսոնիայի բարբառը վերջիվերջո գերիշխող ազդեցություն ունեցավ և հենց նրանով էլ գրվեց "Բեովուլֆ" էպիկական պոեմը։
Հին անգլերենը ավելի ուշ վերափոխվեց երկու ներխուժուման ալիքների պատճառով։ Առաջին ներխուժուման ալիքը հյուսիսային գերմաներեն լեզվով խոսողներն էին, երբ Հաֆդան Ռագնարսսոնը և Իվար Անոսկորը VIII և IX դարերում սկսեցին նվաճել և գաղութացնել Բրիտանական կղզիների հյուսիասյին մասը։ Երկրորդը՝ Անգլիայի նվաճման ժամանակ XI դարում ռոմանական լեզվով խոսող հին նորմաններն էին։ Նորմանների լեզուն զարգացավ դառնալով անգլոնորմաներեն, հետո անգլոՖրանսերեն և ներմուծեց հատկապես դատական և պարլամենտական բառերի շերտ։ Հարստացնելով բառապաշարը սկանդինավյան և նորմանական բառերով, այս երկու իրադարձությունները պարզեցրեցին քերականությունը և վերափոխեցին անգլերենը փոխառություններ ունեցող լեզվի, որն զարմանալիորեն պատրաստ էր փոխառելու բառեր տարբեր լեզուններից։
Նորմանական արշավանքից հետո գոյացած անգլերենում լեզվաբանական փոփոխությունները հանգեցրեցին ներկայումս կոչվող միջին անգլերենի, որով գրված ամենահայտնի աշխատանքն է Ջեֆրի Չոսերի «Քենթրբերյան պատմվածքները»։ Այս ժամանակաշրջանի ընթացքում լատիներենը որոշ ձևով եվրոպական ինտելեկտուալ կյանքի լինգվա ֆրանկա, կամ միջէթնիկական շփման լեզու էր. նախ քրիստոնեական եկեղեցու միջին լատիներենը և, ավելի ուշ, Վերածննդի լատիներենը։ Նրանք, ովքեր գրում էին կամ արտագրում լատինական տեքստեր, սովորաբար ստեղծում էին նոր տերմիններ այդ լեզվով՝ անվանելով իրերը կամ հասկացությունները, որոնք չունեին անգլերենում համարժեք բառեր։
Ժամանակակից անգլերենը, որը ներառում է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները և Ջեյմս արքայի Աստվածաշնչի տարբերակը, սովորաբար թվագրվում է մոտ 1550 թվականից ի վեր։ Այնուհետև Միացյալ Թագավորությունը դառնալով գաղութային իշխանություն ՝ Բրիտանական կայսրության գաղութների համար անգլերենը ծառայեց որպես լինգվա ֆրանկա։ Հետգաղութային ժամանակաշրջանում որոշ նորաստեղծ պետություններ, որոնք ունեին բազմաթիվ տեղական լեզուներ, նախընտրեցին շարունակել օգտագործել անգլերենը որպես միջէթնիկական շփման լեզու, կանխելով հնարավոր քաղաքական դժվարությունները, որոնք կառաջանային, եթե նախընտրվեր մեկ տեղական լեզուն մյուսներից։ Բրիտանական կայսրության զարգացման արդյունքում անգլերենը ընդունվեց Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում և շատ այլ տարածքներում։ Այդ տենդենցը ավելի ակնառու դարձավ XX դարի կեսերին Ամերիկայի Միացյալ Նահանգների որպես գերպերության հայտնվելու հետ։
Անգլերենը տարածվել է Հյուսիսային ծովի գերմանական այն շրջաններում, այն Մեծ Բրիտանիա են տարածել գերմանական քոչվորները՝ տարբեր աշխարհագրական տեղամասերից, որոնց տեղերում են այժմյան Նիդերլանդները, հյուսիսարևմտյան Գերմանիան և Դանիան։ Դրա հետ կապված Ռոմանական Բրիտանիայում բնիկ ժողովուրդը, ինչպես ենթադրվում է, խոսում էր Հիմնային Բրիտոնիկ (Common Brittonic)՝ կելտական լեզվով, որի մեջ մեծ ազդեցություն ուներ լատիներենի աքրոլեկտալությունը (acrolectal)՝ սկսած Ռոմանական Բրիտանիայի 400-տարեկանից։ Գերմանական այդպիսի ցեղերից էին անգլերը, որոնց Բեյդը (Bede) հավատացել էր ամբողջական տարածումը դեպի Մեծ Բրիտանիա։ «Անգլիա» ('England') ավանումը, որը ծագում է «Անգլերի երկիր» (Engla land "Land of the Angles") և Անգլերեն (Old English Englisc) այդ ցեղի անվանումից են ստացվել։ Սակայն Սաքսերը, Յուտերը և Ֆրիզիայի շրջակայքի գերմանական ժողովուրդները, Ստորին Սաքսոնիան, Յուտլանդիան և Հարավային Շվեդիան՝ այս ժամանակաշրջանում նույնպես միաձուլվել են Բրիտանիայի հետ։
Սկզբնապես Հին Անգլերենը դիալեկտների ամբողջություն էր, վառ արտացոլելով Անգլո-Սաքսոնական ծագումը, սակայն Արևմտյան Սքասոնական դիալեկտը ավելի դոմինանտում էր և դրանով էլ հենց գրված է Բեովուլֆի բանաստեղծությունները։
Ավելի ուշ Հին Անգլերենը տեղակալվեց երկու ալիքների գալիքներով։ Առաջինը՝ Հյուսիսային գերմանացիների լեզվական տարբերիչներն էին, երբ Հալֆդան Ռանգնարսոնը և Ինվար Բոնլեսը 8-րդ և 9-րդ դարում սկսեցին Բրիտանական կղզիների գրավումը և հյուսիսային շրջանների հավաքագրումը։
Երկրորդը՝ Հին Ռոմանական խոսել իմացողներն էին՝ ռոմանական լեզվի միաձուլումը՝ 11-րդ դարի Անգլիայի դեմ նորմանների դեմ պայքարում։ Նորմաներենը վերածվեց անգլո-նորմաներեն և հետագայում անգլո-ֆրանսերենի և իրենից ներկայացնում է բառեր, որոնք ներգրավվել են դատարանի և կառավարության դեմ պայքարից հետո։ Ինչպես նաև սկանդինավիական և նորմանդական բառարանի տարածումը, այս երկու դեպքերը վերափոխեցին անգլերեն լեզվի քերականությունը ավելի դյուրին լեզվի և ազատ նորանոր բառերի համար՝ այլ լեզուներից փոխ վերցնելու։ Լեզվական փոփոխությունները Անգլերենի դեպի նորմանական այժմ հայտնի՝ Միջին Անգլերեն, Ջեֆրի Չոսերի (Geoffrey Chaucer)՝ Կանտերբերգյան հեքիաթները ամենահայտնի ստեղծագործություններն են։ Այս ժամանակաշրջանի ընթացքում լատիներենը որոշ առումներով եղել է ֆրանկա-եվրապական կյանքի լեզուն։ Սկզբում՝ քրիստոնեական եկեղեցու՝ Միջնադարյան լատինը, հետո արդեն վերածնդի ժամանակաշրջանի լատիներենը։ Նրանք, ովքեր լատիներենը փոխադրում էին, հիմնականում նոր տերմինների թարգմանիչներն էին, որպեսզի գոյականների լինեին այն բառերի համար, որոնք անգլերեն համարժեքը չունեին։
Ժամանականաից անգլերենը, որը ներառում է՝ Ուիլիամ Շեքսպիրի և Արքա Ջեյմս Վերսիոնի Աստվածաշնչյան (King James Version of the Bible) տարբերակը, հիմնականում ստացվել է 1550 թվականներին։ Դրանից հետո Անգլիական Թագավորությունը դարձավ գաղութային թագավորություն, և անգլերենը ծառայում էր որպես ֆրանկական գաղութների լեզու։ Փոստ-գաղությանին շրջանում՝ նոր ստեղծված ժողովուրդներից որոշները, որոնք ունեին բազմաթիվ բնիկ լեզուներ, որոշեցին օգտագործել անգլերենը որպես ֆրանկական լեզու։ Դրա պատճառն այն էր, որ նրանք փորձում էին խուսափել քաղաքական դժվարություններից, որը կարող էր ծագել որևէ բնիկ լեզվի գերակայությունից մյուսների նկատմամբ։ Բրիտանական թագավորության մեծացման արդյունքում անգլերենը հարմարեցվեց Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և այլ շրջաններում։ Այստեղ առաջացավ տենդենցիա, որը ամրապնդվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում 20-րդ դարի կեսերին։