cover image

Եգիպտոս

From Wikipedia, the free encyclopedia

Եգիպտոս (արաբ․՝ مِصر, մասրի՝ مَصر, ղպտ.՝ Ⲭⲏⲙⲓ), պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ جمهورية مصر العربية), միջմայրցամաքային պետություն Աֆրիկայի հյուսիսարևելյան և Ասիայի՝ Արաբական թերակղզու, հարավարևմտյան հատվածներում։ Սուեզի և Ակաբայի ծոցերի միջև ընկած Սինայի թերակղզին կատարում է ցամաքային կամրջի դեր և միացնում Եգիպտոսի ասիական և աֆրիկյան հատվածները։ Եգիպտոսը հյուսիս-արևելքում սահմանակցում է Իսրայելին, Գազայի հատվածում՝ Պաղեստինյան ինքնավարությանը, հարավում՝ Սուդանին և արևմուտքում՝ Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերը։ Երկու ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։ Կարմիր ծովով Եգիպտոսը սահմանակցում է Սաուդյան Արաբիային, Միջերկրականով՝ Հունաստանին, Թուրքիային և Կիպրոսին, Ակաբայի ծոցով՝ Հորդանանին։

Quick facts: Եգիպտոսի Արաբական Հանրապետություն جمهورية...
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

Դրոշ

Զինանշան
Ազգային օրհներգ՝
«Եգիպտոսի օրհներգ»
"بلادي، بلادي، بلادي"
«Հայրենիք, հայրենիք, հայրենիք»

Եգիպտոսի դիրքը
Եգիպտոս Արաբական Հանրապետության տեղագրություն
ՄայրաքաղաքԿահիրե
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
պաշտոնական լեզու արաբերենեգիպտական արաբերեն
Կառավարում ունիտար կիսանախագահական
հանրապետություն
 -  Նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի
 -  Վարչապետ Մուստաֆա Մադբուլի
Հիմնադրում
 -  Հին եգիպտական պետության կազմավորում[1][2] շուրջ մ․թ․ա․ 3150 
 -  Եգիպտոսի ալբանական գահատոհմի հաստատում հուլիսի 9, 1805[3] 
 -  Անկախություն Միացյալ Թագավորությունից փետրվարի 28, 1922 
 -  Հեղափոխության հաղթանակ հուլիսի 23, 1952 
 -  Հանրապետության հռչակում հունիսի 18, 1953 
 -  Ներկայիս Սահմանադրության ընդունում հունվարի 18, 2014 
 -  Ջրային (%) 0.632
Բնակչություն
 -  2017 մարդահամարը 94,798,827 
ՀՆԱ (ԳՀ) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $1.391 [4] (21-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $14,028[4] (94-րդ)
ՀՆԱ (անվանական) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $300 միլիարդ[4] (43-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $3,019[4] (130-րդ)
Ջինի (2015) 31.8 (51-րդ)
ՄԶՀ (2017) 0.696 (115-րդ)
Արժույթ եգիպտական ֆունտ (E£) (EGP)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2[c])
Ազգային դոմեն
Հեռախոսային կոդ +20
Close

Հին եգիպտացիները ստեղծել են աշխարհի հնագույն պետակ կազմավորումներն ու քաղաքակրթությունը, որի նվաճումներ են հիերոգլիֆային գիրը, զարգացած քաղաքաշինությունը, միասնական դիցարանը և կենտրոնացված պետական կառավարման հնագույն համակարգը[5]։ Գիզայի բուրգերը, Մեծ Սֆինքսը, ինչպես նաև Մեմփիսի, Թեբեի ավերակներն ու Արքաների հովիտը կազմում են Հին Եգիպտոսից մեզ հասած պատմական ժառանգության մի մասը։ Ժամանակի ընթացքում Եգիպտոսը ենթարկվել է հույների, պարսիկների, հռոմեացիների, արաբների, օսմանյան թուրքերի և նուբիացիների ազդեցությանը։ Սինայի թերակղզին նշանավորվում է որպես վաղ քրիստոնեական կրոնի կենտրոններից մեկը, սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի 7-րդ դարում Եգիպտոսը դառնա իսլամադավան պետություն։ Զարգացած միջնադարում ձևավորվել է Մամլուքների սուլթանությունը՝ խաչակիրների գլխավոր հակառակորդներից մեկը Մերձավոր Արևելքում։ 16-ից մինչև 20-րդ դարերի սկիզբն ընկած ժամանակամիջոցում Եգիպտոսը հաջորդաբար կառավարվել է Օսմանյան և Բրիտանական կայսրությունների կողմից։ Ժամանակակից Եգիպտոսը ստեղծվել է 1922 թվականին՝ Բրիտանական կասրությունից անկախանալուց հետո։ Սակայն երկիրը փաստացիորեն վերականգնել է ինքնիշխանությունը 1952 թվականին՝ ապստամբների կողմից օկուպացիոն վարչակարգի տապալումից, Սուեզի ջրանցքի ազգայնացումից, Ֆարուք I-ի աքսորից և հանրապետության հռչակումից հետո։ Անկախությունից հետո Եգիպտոսը ներքաշվել է արաբա-իսրայելական հակամարտության մեջ, որի շրջանակներում էլ զբաղեցրել է Գազայի հատվածը։ Հաջորդիվ սակայն վերջիններս ստիպված են եղել ճանաչել Գազայի նկատմամբ Իսրայելի իրավունքները։ Ներակայումս Եգիպտոսի գլխավոր արտաքին մարտահրավերներն են հետճգնաժամային բարդույթները, ահաբեկչության սպառնալիքը և տնտեսական խնդիրները։

Ըստ կառավարման համակարգի՝ Եգիպտոսը կիսանախագահական հանրապետություն է։ Երկրի պաշտոնական կրոնը սուննի իսլամն է[6], լեզուն՝ արաբերենը (բնակչության մեծամասնությունը խոսում է արաբերենի եգիպտական բարբառով)։ Ավելի քան 95 միլիոն բնակչությամբ՝ Եգիպտոսը Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Արաբական աշխարհի ամենաբնակեցված պետությունն է (այս ցուցանիշով՝ երրորդը՝ Աֆրիկայում և տասնհինգերորդը՝ ամբողջ աշխարհում)։ Եգիպտոսի բնակչության ճնշող մեծամասնությունը բնակվում է Նեղոսի դելտայում՝ շուրջ 40 000 քառակուսի կիլոմետր տարածքում։ Սահարայի մաս կազմող անապատային շրջանները, որոնք կազմում են Եգիպտոսի տարածքի մեծ մասը, գրեթե բնակեցված չեն։ Եգիպտացիների գրեթե կեսը բնակվում է քաղաքային բնակավայրերում՝ Կահիրեում, Ալեքսանդրիայում և Նեղոսի գետի ափին տեղաբաշխված մյուս քաղաքներում։

Եգիպտոսը տնտեսապես զարգացած պետություն է` ամենաբազմաճյուղը Մերձավոր Արևելքում։ 2016 թվականին Եգիպտոսը շրջանցել է Հարավաֆրիկյան Հանրապետությանը (ՀԱՀ)՝ դառնալով Նիգերիայից հետո տնտեսապես երկրորդ ամենազարգացած պետությունը Աֆրիկա մայրցամաքում[7][8]։ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն անկախության օրվանից ի վեր հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության, Չմիացած երկրների շարժման, Արաբական լիգայի, Աֆրիկյան միության, Իսլամական կոնֆերանսի և այլ կազմակերպությունների անդամ












Ամենամեծ քաղաքը մայրաքաղաքն