ռուս խորհրդային օպերային երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Վասիլիի Օբրազցովա (ռուս.՝ Еле́на Васи́льевна Образцо́ва, հուլիսի 7, 1939[1][2][3][…] կամ հուլիսի 7, 1937[4][5][6], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 12, 2015[3][5][7], Լայպցիգ, Սաքսոնիա, Գերմանիա[5]), խորհրդային և ռուսական օպերային երգչուհի, (մեցցո-սոպրանո), դերասանուհի, օպերային ռեժիսոր, մանկավարժ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, (1976), Սոցիալիստական աշխատանքի հերոս, (1990), Լենինյան մրցանակի դափնեկիր (1976), Մ. Ի. Գլինկայի անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակակիր (1973)[8]։
Ելենա Օբրազցովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Елена Образцова |
Ի ծնե անուն | Ելենա Վասիլիի Օբրազցովա |
Ծնվել է | հուլիսի 7, 1939[1][2][3][…] կամ հուլիսի 7, 1937[4][5][6] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 12, 2015[3][5][7] Լայպցիգ, Սաքսոնիա, Գերմանիա[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա, ռոմանս |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, դերասանուհի և օպերային ռեժիսոր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | obraztsova.org |
Elena Vasiliyevna Obraztsova Վիքիպահեստում |
Ծնվել է 1939 թվականի հուլիսի 7-ին Լենինգրադում, Վասիլի Միքայելի Օբրազցովի (1905-1989) և Նատալի Իվանի Օբրազցովայի (1913-1994) ընտանիքում։ Ապրել է շրջափակման ենթարկված Լենինգրադում։ 1943 թվականին ընտանիքի հետ Լենինգրադից տեղափոխվել է Ուսոտյուժնի քաղաք, Վոլոգոդի մարզ։
1948-1954 թվականներին երգել է Ա. Ա. Ժդանովի անվան Լենինգրադի պիոներների պալատի մանկական երգչախմբում։
1954 թվականի ամռանը նրա հայրը նշանակվում է Տագանրոգում ռուս.՝ Красный котельщик գործարանի գլխավոր կոնստրուկտոր[9]։ Քաղաքի ղեկավարությունը նրանց ընտանիքին տրամադրեց քաղաքի կենտրոնում տեղակայված բնակարան (փ. Ֆրունզե 43), որը հեռու չէր Տագանռոգի թիվ 10 դպրոցից, որտեղ և սովորել է Ելենան։ 1956 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, Ելենան ընդունվում է Ի. Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, Աննա Կուլիկովայի դասարան[9]։ Հաշվետու համերգի ժամանակ նրան լսեց Մ. Ա. Մանկովսկայի անվան ռոստովի երաժշտական դպրոցի տնօրենը և վերջինիս երաշխավորությամբ 1957 թվականին Ելենան ընդունվեց ուսումնարանի միանգամից 2-րդ կուրս։ Մեկ տարի անց, 1958 թվականին, հաջողությամբ անցնելով լսումները, նա ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի նախապատրաստական բաժին։
1962 թվականին ստացավ առաջին մրցանակը Մ. Ի. Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթում։ 1963 թվականին լինելով կոնսերվատորիայի ուսանողուհի, Ելենան հանդես է գալիս Մեծ թատրոնի բեմում, Մ. Պ. Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում, Մարինա Մնիշեկի դերում։
1964 թվականին ավարտում է կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ա. Ա. Գրիգորևի ղեկավարությամբ։ Նույն տարում հանդես է գալիս որպես Մեծ թատրոնի մենակատարուհի։ Այդ նույն թվականին Միլանի Լա Սկալա թատրոնի բեմում Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ կատարում է գուվերնանտկայի դերը Չայկովսկու Պիկովայա դամա օպերայում։ Չնայած դերի ոչ այնքան երևացող լինելուն, Ելենան իր վրա է գրավում իտալական հանդիսատեսի և մամուլի ուշադրությունը։ Հետագայում Լա Սկալայի բեմում հանդես է եկել գլխավոր դերերում։
1975 թվականին Ելենան Մեծ թատրոնի հետ մեկնում է հյուրախաղերի ԱՄՆ։ Այնտեղ, «Բորիս Գոդունով» օպերայում նույն դերի կատարման պատճառով, հանդիսատեսը նրան 5 անգամ կանչում է բեմ։ Արդյունքում, ներկայացումը ստիպված են լինում դադարեցնել։ Սա հաստատում է Ելենայի՝ որպես օպերայի համաշխարհային աստղի կարգավիճակը։
Մի քանի ամիս անց Ելենան հանդես է գալիս «Տրուբադուր» օրեպայում, որով բացվում է օպերային սեզոնը Սան-Ֆրանցիսկոյում։ Նա հանդես է գալիս Լուչիանո Պավարոտիի, Ջոան Սազերլենդի հետ։ 1976 թվականին Ելենան, որպես հրավիրված մենակատարուհի, հանդես է գալիս Մետրոպոլիտեն օպերայում և սենսացիա է առաջացնում Վերդիի Աիդա օպերայում իր Ամներիսի դերով։ 1977 թվականին Ելենան հանդես է գալիս Դալիլայի դերում Մետրոպիլիտենում։ New York Times-ի քննադատ Թոր Էկերտը գրում է. «Կասկածում եմ, որ մենք լսել ենք Դալիլային, որն այսպես հեշտությամբ կարող էր վերցնել 2.5 օկտավան, Օբրազցովան այն կատարում է առանց որևէ լարվածության»։ Ելենան գլխավոր դերեր է կատարում ռուսական մի քանի օպերաներում. Մ. Մուսորգսկու ռուս.՝ «Хованщине» (Մարֆա), Ն. Ռիմսկի-Կորսակովի ռուս.՝ «Царской невесте» (Լյուբշա), Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա» (կոմսուհի), որը 1965 թվականից կատարեց համարյա 40 տարի[10]։
Օբրազցովան երգել է բազմաթիվ միջազգային փառատոններում, այդ թվում՝ Օրանժի միջազգային փառատոնում (1979 թվական, Դալիլայի դեր), Զալցբուգի փառատոնում (1978 թվական, Էբոլայի դեր)[11]։ Ֆրանկո Ձեֆֆիրելլու կողմից հրավիրվել է կատարելու համար Սանտուցիի դերը «Գյուղական պատիվ» (1982) ֆիլմում։ «Իմ կյանքում, - գրել է Ձեֆֆիրելլին, - եղել են երեք հիացմունքներ. Աննա Մանյանի, Մարիա Կալլաս և Ելենա Օբրազցովա, որը նկարահանման ժամանակ հրաշք էր գործում»։
1973-1994 թվականներին Ելենան դասավանդում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, իսկ 1984 թվականին դառնում է պրոֆեսոր։
Երգչուհու գործունեության մի հսկայական մաս կապված է Գեորգի Սվիրիդովի երաժշտության հետ, որը ստեղծել և նվիրել է բազմաթիվ ստեղծագործություններ հենց Օբրազցովային։ 1980-83 թվականներին այս երգերը գրվել են Սերգեյ Եսենինի և Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունների հիման վրա[12]։
Օբրազցովան հանդես է եկել նաև որպես օպերային ռեժիսոր։ 1986 թվականին Մեծ թատրոնում նա բեմադրում է Ժ. Մասսնեի «Վերտեր» օպերան, որտեղ միաժամանակ կատարել է գլխավոր դերը։
Երգչուհին նկարահանվել է նաև տարբեր հեռուստատեսային երաժշտական ֆիլմերում. «Ուրախ այրին», «Իմ Կարմեն», «Գյուղական պատիվ», «Տոսկա»։ Օբրազցովան կատարել է բազմաթիվ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ. Ի. Պ. Չայկովսկի, Մ. Ի. Գլինկա, Ա. Ս. Դորգոմիժսկի, Ս. Վ. Ռախմանինով, Ռ. Շուման, Գ. Վ. Սվիրիդով, Յ. Ս. Բախ, Գ. Ֆ. Հենդել և այլն[13]։ Երգել է տենորներ Վլադիմիր Ատլանտովի, Պլասիդո Դոմինգոյի հետ։ Օբրազցովան հատկապես նշել է համագործակցությունը դիրիժորներ Դանիել Բարենբոյմի, Հերբերտ ֆոն Կարայանի հետ[14]։
2000 թվականին Օբրազցովան դեբյոտով հանդես եկավ դրամատիկական թատրոնում, Ռոման Վիկտյուկի թատրոնում, խաղալով Ռենատո Մեյնարդի «Անտոնիո ֆոն Էլբա» պիսում։ 2003-2004 թվականներին հանդես եկավ դասական ջազ ծրագրով (Դյուկ Էլլինգտոն, Դյուկ Վերնոն, Ջորջ Գերշվին) Իգոր Բութմանի քառյակի և Դավիդ Բերգերի ղեկավարած նվագախմբով։
2007-2008 թվականներին նա գլխավորում է Միխայլովսկի թատրոնի օպերային խումբը։
Պետերբուրգում Օբրազցովան ղեկավարում է իր անունով կոչված մշակութային կենտրոնը, որտեղ աշխատում էին երիտասարդ կատարողներ[15]։
Մոսկվայում գործում է Ելենա Օբրազցովայի անվան բարեգործական հիմնադրամ, որի նպատակը երաժշտական մշակույթի խրախուսումն է[16]։
Օբրազցովան դասավանդել է Տոկիոյի երաժշտական ակադեմիայում, կարդացել է դասախոսություններ ճապոներեն[17]։ Օբրազցովան տիրապետում էր նաև իտալերենին և ֆրանսերենին[18]։
Նրա գործունեությանը հրատարակումների ձևով անդրադարձել են բազմաթիվ երաժշտագետներ և մշակութաբաններ[19][20][21][22]։
Օբրազցովան Պուշկինյան ակադեմիայի պատվավոր անդամ էր (1995), Մշակութաբանության և երաժշտական կատարման ռուսական ակադեմիայի իսկական անդամ (1999), Մշակույթի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս (1999), Ռուսական թանգարանի ընկերների միջազգային ընկերության անդամ (1998)։
2014 թվականից Օբրազցովան տառապում էր լեյկեմիայով։ Նոյեմբերի կեսերին Լայպցիգի կլինիկայում անցել է բուժման կուրսեր, որտեղ գտնվեց համապատասխան դոնոր և նրան կատարվեց ոսկրածուծի փոխպատվաստում։ Սակայն, վիրահատությունը ցանկալի արդյունք չտվեց, քանի որ 75-ամյա երգչուհու օրգանիզմը չկարողացավ համարժեք ձևով պատասխանել։ 2014 թվականի վերջում երգչուհուն Գերմանիայում այցելեցին նրա հին ընկերները՝ Իոսիֆ Կոբզոնն ու Վալենտինա Տերեշկովան[23][24]։ Հիվանդության պատճառով հետաձգվում է նրա պատվին կազմակերպված համերգը, որը նախատեսված էր 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Կրեմլի պետական պալատում։
Ելենա Օբրազցովան մահացավ 2015 թվականի հունվարի 12-ին, կյանքի 76-րդ տարում Լայպցիգում, որտեղ անցնում էր բուժման կուրսեր[23][25]։. Հրաժեշտի արարողությունն անցկացվեց 2015 թվականի հունվարի 15-ին Մեծ թատրոնում։ Հոգեհանգստի արարողությունն անցկացվեց Քրիստոս Փրկիչ տաճարում` Ռոստովի և Նովոչերկասկի մոտրոպոլիտ Մերկուրիի կողմից։ Նույն օրում Օբրազցովային հուղարկավորեցին Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Օբրազցովայի մահը լայն արձագանք ունեցավ նրա երկրպագուների, գործընկերների շրջանում։ «Ցտեսություն, իմ սիրելի Կարմեն», գրեց Պլասիդո Դոմինգոն։ «Ելենան ֆանտաստիկ դերասանուհի էր և մեծագույն գործընկեր բեմում, նրա հետ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար մեծ երջանկություն էր։ Մենք նրա հետ շատ հաճախ ենք երգել… և դա միշտ անմոռանալի էր», ասաց Խոսե Կարերասը[26][27]։
2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին կայացավ սոպրանո Աննա Նոտրեբկոյի, բաս Իլդար Աբդրազակովի, տենոր Ալեքսանդր Անտոնենկոյի և մեցցո-սոպրանո Եկատերինա գուբանովայի եվրոպական համերգային շրջագայությունը, նվիրված Օբրազցովայի հիշատակին։ Փարիզում, Վիեննայում, Պրահայում, Բարսելոնայում երգիչները կատարեցին արիաներ իտալական օպերաներից, դիրիժոր Մարկո Արմիլյատոի ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ[33][34]։.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.