From Wikipedia, the free encyclopedia
Մարուան Ֆելաինի Բակկիուի (ֆր.՝ Marouane Fellaini-Bakkioui, նոյեմբերի 22, 1987[3][4][5], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), մարոկկոյական ծագմամբ բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող կիսապաշտպան, լիեժյան «Ստանդարտի» և անգլիական «Էվերթոնի» նախկին խաղացող։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Marouane Fellaini-Bakkioui | |||||||||||||||||
Ազգությունը | բելգիացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բելգիա | |||||||||||||||||
Մականուն | Ֆելլա (անգլ.՝ Fella) | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1987 (36 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Էթերբեկ, Բելգիա | |||||||||||||||||
Հասակ | 194 սմ[1] | |||||||||||||||||
Քաշ | 83 կգ | |||||||||||||||||
Դիրք | Կենտրոնական կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | |||||||||||||||||
Համար | 31[2] | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բելգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 2008 թ. Ամառային օլիմպիական խաղերին։ «Ստանդարտի» կազմում 2008 թ. նվաճել է Բելգիայի Սուպերգավաթը և չեմպիոնի տիտղոսը։
2008 թ. աֆրիկյան ծագմամբ լավագույն ֆուտբոլիստն է Բելգիայի առաջնությունում, 2009 թ. լավագույն երիտասարդ խաղացողը՝ «Էվերթոնում»։
Հայտնի է իր բարձր հասակով (194 սմ) և «աֆրո» ոճի սանրվածքով[6]։
Մարուան Ֆելաինին սկսել է ֆուտբոլ խաղալ 7 տարեկանից՝ «Անդերլեխտի» ակադեմիայում։ 3 տարի անց տեղափոխվել է «Մոնս» ակումբ։ Հետո հանդես է եկել «Բուսսու Դուր Բորինաժ» և «Շարլերուա» ակումբներում։ 2004 թվական թվական թվականին տեղափոխվել է լեժական «Ստանդարդ» ակումբ։ Լեժական ակումբի կազմում նորամուտը նշել է երկու տարի անց։ 2006-2008 թվականներին խաղացել է «Ստանդարդի» կազմում։ Ակումբի կազմում խաղացել է 84 խաղ և աչքի է ընկել 11 խփած գոլով։
2008 թվական թվականի ամառային տրանսֆերային պատուհանի վերջում տեղափոխվել է անգլիական «Էվերթոն», կնքելով 5-ամյա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ, և նա դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը, ով տեղափոխվել է «Էվերթոն»։ Բելգիացու նորամուտը կայացավ սեպտեմբերի 14-ին՝ «Սթոկ Սիթիի» դեմ խաղում, որտեղ հաղթեցին 3:2 հաշվով։ «Էվերթոնի» կազմում իր առաջին գոլը Ֆելաինին խփել է հոկտեմբերի 5-ին՝ «Նյուքասլի» դեմ խաում։ «Գուդիսոն Պարկում» անցկացրած իր առաջին տարում Ֆելաինին անցկացրել է 35 հանդիպում և խփել 9 գոլ՝ ճանաչվելով ակումբի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Նոր մրցաշրջանում Ֆելաինին դարձավ ակումբի առաջատարներից մեկը, սակայն փետրվարի 6-ին մերսիսայդական դերբի ժամանակ Սոտիրոս Կիրիակոսը բելգիացուն վնասվածք պատճառեց, որի պատճառով էլ բաց թողեց մրցաշրջանի մյուս խաղերը[8]։ 2010-11 մրցաշրջանում վերադարձավ «Էվերթոնի» կազմ, սակայն այս մրցաշրջանում էլ, ինչպես նախորդում նա շուտ ավարտեց մրցաշրջանը[9]։
2011 թվական թվականի նոյեմբերի 17-ին Ֆելաինին «Էվերթոնի» հետ նոր 5-ամյա պայմանագիր կնքեց[10]։
2013 թվական թվականի սեպտեմբերի 3-ին, տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին Մարուանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Տրանսֆերի արժեքը կազմեց 27.5 միլիոն ֆունտ։ Սեպտեմբերի 14-ին Ֆելաինին իր նորամուտը նշեց «Յունայթեդի» կազմում, փոխարինման դուրս գալով «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում։ Ի դեպ 2 ակումբի կազմում էլ իր նորամուտը նշեց սպետեմբերի 14-ին։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին գոլը խփեց 2014 թվական թվականի հոկտեմբերի 20-ին՝ «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում։ 2014-15 մրցաշրջանը Ֆելաինին անցկացրեց բարձր մակարդակով։ Նա ակումբին օգնեց հաղթել մի քանի վճռական խաղերում, իր հաշվին գոլեր գրանցելով «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում։
Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է 2008 թվական թվականին Պեկինում կայացած Ամառային օլիմպիական խաղեր ֆուտբոլային առաջնությանը, որտեղ նրա կաումբը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Արդեն 19 տարեկանում Մարուանը դարձավ Բելգիայի հիմնական կազմի խաղացող։ Առաջին գոլը հավաքականի կազմում խփել է 2007 թվական թվականի մարտի 24-ին՝ Պորտուգալիայի դարպասին, Բրյուսելի Բոդուենա մարզադաշտում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.