բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոմարիո դե Սոուզա Ֆարիա[Ն 1] (պորտ.՝ Romário de Souza Faria; հունվարի 29, 1966[2][3][4], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 1994 թվականին ստացել է աշխարհի չեմպիոնի մեդալը և ճանաչվել է աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թվականին Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցության կողմից ընտրվել է Ազգային կոնգրեսի ստորին պալատի անդամ[5][6][7]։
Ռոմարիոն 2015 թվականին | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոմարիո դե Սոուզա Ֆարիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Բրազիլիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Թզուկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 29, 1966[2][3][4] (58 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 168 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 72 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող և կենտրոնական հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ամերիկա ՌԺ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռոմարիոն իր կարիերան սկսել է բրազիլական «Վասկո դա Գամա» ակումբում, և երբ նրան կանոնակարգը խախտելու համար աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ հեռացրել են Բրազիլիայի հավաքականից, նա դեռևս երիտասարդ հասակում ձեռք է բերել խիստ սկանդալային համբավ[8][9]։
1988 թվականին Սեուլում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ ցուցադրեց փայլուն խաղ (Ռոմարիոն մեկական գոլ հեղինակեց նախ կիսաեզրափակչում, իսկ հետո եզրափակչում[10]՝ ավելացված ժամանակում, սակայն եզրափակչում բրազիլացիները զիջեցին ԽՍՀՄ-ի հավաքականին), ինչից հետո տեղափոխվեց «ՊՍՎ»։ Այնտեղ նա ունեցավ լուրջ տարաձայնություններ մարզչի և խաղընկերների հետ, սակայն դա ամենևին չխանգարեց նրան, որպեսզի Նիդերլանդների առաջնության հինգ մրցաշարերում հեղինակի 98 գնդակ։ 1993 թվականի ամռանը Ռոմարիոն 3 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա»։
Սկզբում բրազիլացի մարզիչները դժվարանում էին, նրանք փորձում էին Ռոմարիոյի վառ արտահայտված անհատականությունը հարմարեցնել թիմային խաղի հետ[11]։ Հետագայում Ռոմարիոյի ելույթները եվրոպական ակումբներում մեծ ազդեցություն ունեցան նրա ոճի ներդաշնակության վրա։ 1994 թվականին ԱՄՆ-ում աշխարհի առաջնության ժամանակ Ռոմարիոն հեղինակեց 5 շատ կարևոր գոլեր։ Նա խմբային փուլում դարձավ գոլի հեղինակ Կամերունի, Ռուսաստան, և Շվեդիայի հավաքականների դեմ խաղում, քառորդ եզրափակչում՝ Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում, ինչպես նաև նա կիսաեզրափակչում գրավեց Շվեդիայի հավաքականի դարպասը[12]։ Մեկ գոլի հեղինակ էլ նա դարձել է եզրափակչում։ Ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում նա գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը[13]։
1994 թվականի աշխարհի առաջնությունից հետո Ռոմարիոն, տեղափոխվելով այլ ակումբ, «մնաց երկու մայրցամաքների արանքներում»։ Նա երկար ժամանակով «անհետացավ» հավաքականից, սակայն հասցրեց վերադառնալ հավաքական մինչև 1997 թվականի «Տուրնուա դե Ֆրանսը»[14]։ Կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ մարզիչները պատրաստվում էին օգտագործել «Ռո-Ռո» ֆուտբոլային զույգին։ Ռոմարիո - Ռոնալդո։ Ֆրանսիայում ընթացող աշխարհի առաջնությանը մասնակցելուն նրան խանգարեց վնասվածքը, որը նա ստացել էր առաջնության մեկնարկից քիչ առաջ։ Նա գրեթե հասցրել էր ապաքինվել վնասվածքից, սակայն հավաքականի մարզիչ Մարիո Զագալլոն խորհրդակցելով Զիկոյի հետ որոշեց նրան չհայտավորել առաջնությանը[15]։ Պրես-կոնֆերացիայի ժամանակ հայտարարելով այս մասին Ռոմարիոյի աչքերում արցունքներ հայտնվեցին։ Արդյունքում Ռոմարիոյի 11 համարի մարզաշապիկը տրվեց առաջնությունում Ռոմարիոյին փոխարինող Էմերսոնին[16]։ Հնարավոր է որ այս որոշումը Բրազլիայի հավաքականի մարզչական շտաբի ամենամեծ սխալն էր։ Առաջնության ավարտից հետո բոլոր փորձագետները նշում էին, որ ԱԱ-98-ում հավաքականի հիմնական և գլխավոր խնդիրները հարձակման գծում առաջացած խնդիրներին էին, որոնց պատճառով եզրափակչում բրազիլացիները զիջեցին Ֆրանսիացիներին[17]։
Դրանից հետո Ռոմարիոն տեղափոխվեց իր հայրենիք՝ Բրազիլիա, որտեղ նա հանդես եկավ երկար ժամանակ[18]։ 2005 թվականին՝ 39 տարեկան հասակում Ռոմարիոն կրկին ճանաչվեց Բրազիլիայի առաջնության լավագույն ռմբարկու։ 2006 թվականին Ռոմարիոն համալրեց առաջին դիվիզիոնի Մայամի ամերիկական ակումբի կազմը[19]։
2007 թվականին 41 տարեկան հարձակվողը տեղափոխվեց այն ակումբը, որտեղ սկսել էր իր ֆուտբոլային կարիերան, այսինքն՝ նա տեղափոխվեց «Վասկո դա Գամա»։ Ակումբի կազմում նա դարձավ 5 գոլի հեղինակ և գոլերի թվով շատ մոտեցավ կարիերայում իր 1000-րդ գոլին[20]։ 2007 թվականի մայիսի 21-ին Ռոմարիոն խփեց իր կարիերայի 1000-րդ գոլը (սակայն այս ձեռքբերումը համարվում է վիճելի, քանի որ 1000 գոլի մեջ ընդգրկված են ոչ միայն նրա պրոֆեսիոնալ կարիերայի գոլերը, այլ նաև 77 գոլեր, որոնք նա հեղինակել էր «Օլարիայի» և «Վասկո դա Գամայի» երիտասարդական ակումբներում)[18]։
2008 թվականի ապրիլի 15-ի դոպինգային սկանդալից հետո Ռոմարիոն պաշտոնապես հայտարարեց իր սպորտային կարիերայի ավարտի մասին (չնայած նրան, որ նրան ներել էին և դոպինգ համարել էին որպես ճաղատության դեմ պայքարի դեղ)[21]։
2009 թվականի կեսերին հայտարարվեց Ռոմարիոյի «Ամերիկա» ակումբի (Ռիո դե Ժանեյրիո) հետ պայմանագիր կնքելու մասին։ Ռոմարիոն համաձայնեց օգնել ակումբին Կարիոկայի Լիգայի էլիտ դիվիզիոնում տեղի վերականգնման մեջ[22][23]։
Դուկի դի Կաշիաս բնակավայրի՝ 10000 հանդիսականներ տեղավորող մարզադաշտն անվանել են ի պատիվ Ռոմարիոյի[24]։
Ռիո դե Ժանեյրիո քաղաքի Սան-Ժանուարիո մարզադաշտում տեղադրված է բրազիլացի հարձակվող Ռոմարիոյի արձանը[25]։ Այդ մարզադաշտում նա հեղինակել է իր 1000 գոլը։ «Ես ուրախ եմ, որ ինձ հավերժացրին այն ակումբի դաշտում, որտեղ ես սկսել էի ամեն ինչ»,- ասել է Ռոմարիոն։ Ռոմարիոյի արձանը կրկնում է Ռոմարիոյի իսկական հասակը (168 սմ)։ Արձանի կառուցումը տևեց երեք ամիս, և «Վասկո դա Գամա» արձանի կառուցման համար վճարեց շուրջ 10000 դոլար[26]։
Ռոմարիոյի ակումբային խաղերի վիճակագրությունը | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Լիգա | Մարզային Լիգա |
Գավաթ | Մայրցամաք. | Այլ | Ընդհանուր | ||||||
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | |||
1985 | Վասկո դա Գամմա | Սերիա A | 7 | 0 | 21 | 11 | - | 0 | 0 | - | 28 | 11 | ||
1986 | 23 | 9 | 25 | 20 | - | - | - | 48 | 29 | |||||
1987 | 17 | 8 | 24 | 16 | - | - | - | 41 | 24 | |||||
1988 | 0 | 0 | 24 | 16 | - | - | - | 24 | 16 | |||||
1988-89 | ՊՍՎ | Էրեդիվիզի | 24 | 19 | - | 3 | 4 | 4 | 2 | 3 | 1 | 34 | 26 | |
1989-90 | 20 | 23 | - | 2 | 2 | 4 | 6 | - | 26 | 31 | ||||
1990-91 | 25 | 24 | - | 2 | 6 | 2 | 0 | - | 29 | 30 | ||||
1991-92 | 13 | 9 | - | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 17 | 9 | |||
1992-93 | 25 | 21 | - | 1 | 3 | 9 | 7 | 1 | 0 | 36 | 31 | |||
1993-94 | Բարսելոնա | Լա Լիգա | 33 | 30 | - | 2 | 0 | 10 | 2 | 2 | 0 | 47 | 32 | |
1994-95 | 13 | 4 | - | 0 | 0 | 5 | 3 | - | 18 | 7 | ||||
1995 | Ֆլամենգո | Սերիա A | 16 | 8 | 21 | 26 | 5 | 1 | 4 | 2 | - | 46 | 37 | |
1996 | 3 | 0 | 19 | 26 | 5 | 1 | 0 | 0 | 6 | 4 | 33 | 31 | ||
1996-97 | Վալենսիա | Լա Լիգա | 5 | 4 | - | 0 | 0 | 0 | 0 | - | 5 | 4 | ||
1997 | Ֆլամենգո | Սերիա A | 4 | 3 | 18 | 18 | 8 | 7 | 0 | 0 | 6 | 7 | 36 | 35 |
1997-98 | Վալենսիա | Լա Լիգա | 6 | 1 | - | 1 | 1 | - | - | 7 | 2 | |||
1998 | Ֆլամենգո | Սերիա A | 20 | 14 | 11 | 10 | 4 | 6 | 3 | 4 | 2 | 1 | 40 | 35 |
1999 | 19 | 12 | 15 | 16 | 7 | 7 | 7 | 8 | 6 | 3 | 54 | 46 | ||
2000 | Վասկո դա Գամմա | 27 | 20 | 17 | 13 | 2 | 1 | 11 | 11 | 14 | 11 | 71 | 56 | |
2001 | 19 | 22 | 11 | 13 | 0 | 0 | 9 | 5 | - | 39 | 40 | |||
2002 | 0 | 0 | 5 | 8 | 7 | 5 | - | 13 | 13 | 25 | 26 | |||
Ֆլումինենսե | 26 | 16 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 26 | 16 | ||||
2003 | 0 | 0 | 4 | 5 | 0 | 0 | 0 | 0 | - | 4 | 5 | |||
2002–03 | Ալ Սադդ | ՔԱ | 3 | 0 | - | 0 | 0 | - | - | 3 | 0 | |||
2003 | Ֆլումինենսե | Սերիա A | 21 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | 21 | 13 | |
2004 | 13 | 5 | 9 | 6 | 2 | 2 | - | - | 24 | 13 | ||||
2005 | Վասկո դա Գամմա | 31 | 22 | 10 | 7 | 2 | 1 | - | - | 43 | 30 | |||
2006 | 0 | 0 | 10 | 6 | 1 | 3 | 0 | 0 | - | 11 | 9 | |||
2006 | Մայամի | ՈՒՍԼ 1-ին դիվիզիա | 25 | 19 | - | 1 | 0 | - | - | 26 | 19 | |||
2006-07 | Ադելաիդա | Ա-Լիգա | 4 | 1 | - | - | 0 | 0 | - | 4 | 1 | |||
2007 | Վասկո դա Գամմա | Սերիա A | 6 | 3 | 9 | 10 | 3 | 2 | 1 | 0 | - | 19 | 15 | |
2009 | Ամերիկա-ՌԺ | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 1 | 0 | |||
Ընդհանուր | 448 | 269 | 254 | 203 | 59 | 52 | 71 | 50 | 54 | 44 | 886 | 688 |
Ռոմարիոյի խաղերի վիճակագրությունը հավաքականում | |||||
---|---|---|---|---|---|
Ազգային հավաքական | Մրցաշրջան | Խաղ | Գոլ | ||
Բրազիլիա | 1987 | 6 | 4 | ||
1988 | 7 | 2 | |||
1989 | 11 | 4 | |||
1990 | 1 | 0 | |||
1992 | 2 | 0 | |||
1993 | 1 | 2 | |||
1994 | 10 | 10 | |||
1997 | 17 | 19 | |||
1998 | 7 | 3 | |||
2000 | 2 | 7 | |||
2001 | 5 | 3 | |||
2005 | 1 | 1 | |||
Ընդհանուր | 70 | 55 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.