2010-ական թվականներ (10-ականներ, տասականներ), տասնամյակ, որն ընդգրկում է 2010 թվականից 2019 թվականը ներառյալ[1]։ Տասնամյակը բնութագրվում է նոր սառը պատերազմով՝ Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և Ռուսաստանի, Չինաստանի միջև քաղաքական հակամարտությամբ, ինչպես նաև սրում է պահպանողականության և ազատականության միջև հակասությունները, Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի միջև հեղափոխություններն ու քաղաքացիական պատերազմները, Երրորդ աշխարհի երկրներից զանգվածային արտագաղթը և դրա դեմ պայքարի փորձերը։ Մշակույթի մեջ կարևորագույն տեղ է գրավում համացանցը՝ համացանցի հանրահայտ մարդիկ, բլոգերները և սթրիմերները, վիդեո-հոսթինգը։ Ամենատարածված երաժշտական ժանրը հիփ հոփն է[2][3][4]։
Պահպանողականության և ազատականության գաղափարախոսական պայքարի սրում, հատկապես, Միացյալ Նահանգներում։ «Սոցիալական արդարամտության մարտիկներ» և «այլընտրանքային իրավունքներ» պատերազմող շարժումների առաջացում։
Բնական աղետներ, ահաբեկչություններ
2010 թվականին ամբողջ աշխարհում եղել են բազմաթիվ երկրաշարժեր, այդ թվում` Հայիթիում (զոհերի թիվը` 250 000), Չիլիում և Չինաստանում։
Անկանոն շոգ Հյուսիսային կիսագնդում (2010, Անկանոն շոգ Ռուսաստանում)։
Հրաբխի ժայթքում Իսլանդիայի Էյաֆյաթլայոքուդլ սառցադաշտի մոտ (2010)։
Ջրհեղեղ Կենտրոնական Եվրոպայում, Պակիստանում (2010), Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում (2010-2011), Թաիլանդում և Ռիո դե Ժանեյրոյում (2011, Էլ-Նինյո)։
«Սպիրիտ» մարսագնացը դուրս է եկել շարքից և ավարտին հասցրել իր առաքելությունը (2010)։
«Չանյե 2» ապարատն սկսել է Լուսնի ուսումնասիրությունը (2010 թվականի հոկտեմբեր)։
«Ակացուկի» տիեզերական ապարատն առաջին փորձից չի կարողացել դուրս գալ Վեներայի ուղեծիր (2010 թվականի դեկտեմբեր)։
«Մեսսենջեր» տիեզերական ապարատը դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր և սկսել նրա ուսումնասիրությունը (2011 թվականի մարտի 18)։
Շահագործման է հանձնվել չինական առաջին ուղեծրային կայանը` «Տյանգուն-1» (2011 թվականի սեպտեմբերի 29)։
«Չանյե-2» ապարատն սկսել է (4179) Տուտատիս աստերոիդի ուսումնասիրությունը (2012 թվականի ապրիլի 15)։
«GRAIL» ապարատն սկսել է Լուսնի ուսումնասիրությունը (2012)։
«Curiosity» մարսագնացի վայրէջքը Մարսի վրա (2012)։
«LADEE» ապարատն սկսել է Լուսնի ուսումնասիրությունը. առաջին անգամ տիեզերքում փորձարկվել են օպտիկական հաղորդակցության տեխնոլոգիաներ (2013)։
«Չանյե-3» կայանը Լուսին է հասցրել «Յույտու» լուսնագնացը. առաջին անգամ Լուսնի վրա աստղադիտակ է հասցվել (2013)։
«MAVEN» արբանյակն սկսել է Մարսի ուսումնասիրությունը (2014)։
«Mars Orbiter Mission» կայանն սկսել է Մարսի ուսումնասիրությունը (2014)։
«Չանյե-5T1» կայանը ձեռնամուխ է եղել դեպի Լուսին թռիչքների տեխնոլոգիաների մշակմանը` ապագա «Չանյե-5» կայանի համար. չինական ծրագրի խնդիրն էր «4m Manfred Memorial Moon Mission» մասնավոր եվրոպական նախագծի` տիեզերական ապարատի միջոցով ուղարկումը Լուսին (2014 թվականի հոկտեմբեր)։
Տիեզերական ապարատի առաջին մեղմ վայրէջքը («Ֆիլեր») գիսաստղի մակերևույթին (2014)։
«Մեսսենջեր» տիեզերական ապարատն ավարտել է աշխատանքը և ջարդվել Մերկուրիի մակերևույթին (2015 թվականի ապրիլի 30)[5]։
«Նոր հորիզոններ» կայանն առաջին անգամ Պլուտոնի և նրա արբանյակների մասին թռիչքային հետագծից իրականացրել է ուսումնասիրություն (2015)։
Շահագործման է հանձնվել «Տյանգուն-2» ուղեծրային լաբորատորիան (2016 թվականի սեպտեմբերի 15)։
«Ակացուկի» տիեզերական ապարատը երկրորդ փորձից դուրս է եկել Վեներայի ուղեծիր և սկսել աշխատել (2015 թվականի դեկտեմբերի 7)։
«Յունոնա» ապարատն սկսել է ուսումնասիրել Յուպիտերը և նրա արբանյակները (2016 թվականի հուլիսի 5)։
«Trace Gas Orbiter» ապարատն սկսել է ուսումնասիրել Մարսը. կորել է «Սկիապարելլի» զոնդը (2016)։
«Սոյուզ-2.1 Ա» հրթիռ-կրիչի առաջին բացթողումը Ամուրի մարզի «Արևելյան» տիեզերակայանից (2016)։
Ուղեծրային արբանյակների համար ստեղծվել է «EmDrive», որն առանց վառելիք շարժիչի աշխատանքային տարբերակ է։ Ապարատը հաջող փորձարկումներ է կատարել «Տյանգուն-2» տիեզերական լաբորատորիայում (2016 թվականի դեկտեմբերի 21)[6]։
«SpaceX» ընկերությունն առաջին անգամ կրկնակի հրթիռ-կրիչ է արձակել (2017)։
Չանյե-4 տիեզերական ապարատի առաջին մեղմ վայրէջքը Լուսնի հակառակ ուղղությամբ (2019)։
Հնդկաստանի լուսնային ուղեծրային զոնդ «Chandrayan-2»-ը դուրս է եկել մերձլուսնային ուղեծիր։ Կորել են վայրէջք կատարող Վիկրամ զոնդը և լուսնագնաց Պրագյանը (2019 թվականի օգոստոսի 20)։
2015 թվականին Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև աշխարհում առաջին անգամ օրինականացվել է արտամարմնային բեղմնավորման ժամանակ ցիտոպլազմային փոխարինման եղանակը։ Այս կերպ բեղմնավորված երեխաներին անվանում են «երեք ծնողներից երեխաներ»։
«LIGO»-ի և «VIRGO-»ի համագործակցության գիտնականները հայտարարել են Այնշտայնի կողմից կանխագուշակված գրավիտացիոն ալիքների փորձարարական հայտնաբերման մասին (2016)։
Էլեկտրոնիկա և թվային տեխնոլոգիաներ
IPad-ի թողարկումից հետո ինտերնետ-պլանշետներն ստացել են լայն տարածում (2010)։
«IPv4» հասցեների սպառում։ «IPv6»-ի միջազգային օր (2011)։
Ինքնակառավարվող մեքենաների փորձարկումներ ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա։
Թեև «Google Glass» խելացի ակնոցը հիմնականում փորձարկվել է մշակողների մեծ համայնքի կողմից, բայց արդյունքում այն անուշադրության չի մատնվել լայն արտադրությունում։
Վիրտուալ իրականության սաղավարտների հայտնվելը։
Տեխնոլոգիաներ և բացահայտումներ, որոնք առօրյա կյանքի և մշակույթի մի մասն են
2010-ական թվականներին տեղի է ունեցել համաշխարհային հասարակության խորը սոցիալական և մշակութային տրանսֆորմացիա։ Աշխարհը դարձել է թվային[11]։ Կատարվում է թվային հեղափոխություն[12][13][14][15]։
21-րդ դարի 10-ական թվականները 4-րդ սերնդի` 4G ցանցերի գերակայության դարաշրջան է։
Ֆեյսբուք, ՎԿ, Օդնոկլասնիկի, Ռենրեն սոցիալական ցանցերն ամբողջ աշխարհում հավաքում են օգտվողների բազմամիլիոնանոց լսարան[16][17]՝ դառնալով անդրազգային բրենդներ և կորպորացիաներ։
Ի հայտ են եկել որոնողական ձայնային համակարգեր, օրինակ` «Google Assistant», «Siri», Կորտանա, «Amazon Alexa», Դուսյա, Ալիսա և այլն։ Հայտնվել են նաև խելացի էլեկտրադինամիկ բարձրախոսներ։
JPEG, GIF, TXT, PDF, DOC թվային ձևաչափերը փոխարինել են ժապավենավոր լուսանկարչական ապարատներին, թղթե լուսանկարներին և տպագիր արտադրանքին։ Այս ոլորտում (լուսանկարչական արհեստանոց, պոռնո-ինդուստրիա[18], տպարան, ամսագրեր, լրագրեր) տեղի են ունենում վերակառուցումներ։ Կան բազմաթիվ ծրագրեր և սարքեր, որոնք թույլ են տալիս ստեղծել, խմբագրել, դիտել և կարդալ լուսանկարների, գրքերի և փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները։ Շատ թերթեր և ամսագրեր թվային կերպով տեղափոխվում են վիրտուալ կայքեր և գոյություն ունեն գովազդի և քրաուդֆանդինգի միջոցով (օրինակ՝ «Աշխարհի շուրջ» հին ամսագիրը և «Փաստարկներ և փաստեր», «Մոսկվայի կոմերիտական» լրագրերը և այլն)։ Զգալիորեն նվազել են թղթե գրքերի տպագրության ծավալն ու վաճառքը[19][20]։ Մեծացել է թվային անվճար կայք-թերթերի, կայք-ամսագրերի, պոռնո կայքերի դերը, նվազել` տպագիր վճարովի տարբերակների դերը։
MP3 թվային աուդիո ձևաչափը դարձել է երաժշտության և աուդիո գրքերի պահպանման և փոխանցման համընդհանուր ստանդարտ։ Երաժշտասերների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելել ինտերնետ-ռեսուրսների մեծ մասում արգելված lossless-ձևաչափերը՝ FLAC, WAV, APE և այլն։ Ձայնապնակների, ձայներիզների և ձայնասկավառակների երաժշտական մեդիա շուկայում ճգնաժամ է, և շուկան հիմնվում է կոլեկցիոներների վրա։ Մեդիա կորպորացիաների և տորենտների, «թվային ծովահենության» և անվճար երաժշտության միջև պայքար է ընթանում[21][22][23][24]։ 2010-ականների վերջին լայն տարածում են գտել սթրիմինգային ծառայությունները՝ ինչպես վճարովի բաժանորդագրություններ պահանջող, այնպես էլ պայմանականորեն անվճար, սահմանափակ գովազդով, որակի մակարդակով կամ անվճար գաղտնալսման սահմանաչափով («Яндекс.Музыка», «VK Music», «Bandcamp»)։
Թվային փողեր։ 2010-ական թվականների ընթացքում լայն տարածում են գտել էլեկտրոնային բանկային քարտերը[25]։ Էլեկտրոնային բանկային քարտերից բացի, ստեղծվել է «Near Field Communication» (NFC) տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի կամ NFC թևնոցների միջոցով կատարել գնումներ և վճարումներ։ Ինչպես նաև այս ժամանակաշրջանում առաջացել է նոր թվային արժույթ՝ կրիպտոարժույթ։
Գլոբալ վիդեո-ինտերնետ-նախագիծ «Youtube»-ը դարձել է հեռուստատեսության մրցակից[26][27][28]։ Հեռուստատեսությունում ճգնաժամ է[29]։ Տեղի է ունեցել եռաչափ հեռուստատեսության հանրաճանաչության վերելք ու անկում (2010-2014)։
2010-ական թվականների սկզբին անօդաչու թռչող սարքերի քաղաքացիական ռոբոտներն սկսել են հանրաճանաչություն ձեռք բերել։ 2010 թվականին ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային կառավարությունը սխալմամբ ենթադրել էր, որ մինչ 2020 թվականը խաղաղ նպատակներով կօգտագործվի շուրջ 15 000 դրոն։ 2016 թվականին դաշնային կառավարության համանման կանխատեսումով այս թվաքանակն աճել է՝ հասնելով 550 000-ի։ Ըստ 2014 թվականին թողարկված «Business Insider» ընկերության կանխատեսման՝ քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի շուկան գնահատվել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար, բայց երկու տարի անց այս գնահատումը գերազանցել է 12 միլիարդ դոլարը[30]։
Համացանց
Համաշխարհային մշակույթի կենտրոնը վերջնականապես դարձել է ինտերնետը։ Հայտնվել և ինտերնետի լսարանն են նվաճել բլոգերները, տեսաբլոգերները, սթրիմերները։ Համացանցային մեմերը դարձել են համաշխարհային մշակույթի կարևոր մասը։
Շփման և քննարկման համար ամենատարածված հարթակները սոցիալական ցանցերն են, օրինակ` ֆեյսբուք, թվիթթեր, ՎԿ։ Ստեղծվել են նոր հանրաճանաչ կայքեր` Ինստագրամ (2010), Pinterest (2010), Twitch (2011):
Կինո և հեռուստատեսություն
Հոլիվուդում շարունակվում են սուպերհերոսական ֆիլմերի, կոմիքսների էկրանավորման և կինոսրահների բումը, օրինակ` «Marvel»-ը և «DC»-ն[31]։ 2010-ական թվականներին սուպերհերոսական ժանրն առավել հանրաճանաչ և շահութաբեր էր[32][33]։
Մուլտիպլիկացիայում շարունակվում է համակարգչային անիմացիայի հեգեմոնիան։ Համակարգչային մուլտֆիլմներ «Սառցե սիրտը», «Մինիոնները», «Կենդանապոլիսը» և «Փնտրելով Դորիին»-ը վարձույթում հավաքել են ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Համեմատաբար առավել հաջող ստուդիաներ են Դիսնեյը և նրա բաժնեմաս Պիքսարը։
Թողարկվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալը (2011 թվականից), որը պատմության մեջ ամենահաջող հեռուստասերիալներից մեկն է։
Նեթֆլիքսը, «Hulu»-ն, Ամազոնը և այլ վիդեո ինտերնետ ծառայություններ հարցմամբ դարձել են եթերային հեռուստաալիքների լուրջ մրցակիցներ։
Տեղի են ունեցել ռասիզմի, սեքսիզմի կամ սեռական ոտնձգությունների մեջ հայտնի անձանց և ամերիկյան կինոակադեմիայի մեղադրանքների հետ կապված բազմաթիվ սկանդալներ (Տես #MeToo):
2013 թվականին թողարկվել է այդ թվականի ամենաբարձր վարձատրված մուլտֆիլմը՝ «Սառցե սիրտը»։
2019-ին Վրիժառուները։ Վերջնախաղ-ը դարձավ ամենաբարձր եկամուտ ստացած կինոնկարը ՝ վաստակելով 2,798 միլիարդ դոլար ՝ գերազանցելով 2009 թվականի Ավատար կինոնկարը։
2019 թվականին Minecraft-ը դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող տեսախաղը։
Երաժշտություն
Համաշխարհային երաժշտության մեջ գերակշռել են հիփ հոփը և դաբստեպը։ Առաջացել են նոր ժանրեր՝ քլաուդ-ռեփ, վիչ-հաուս, վեյփորվեյվ։ «Gangnam Style» տեսահոլովակի թողարկումից հետո Քեյ փոփը մեծ ուշադրություն է գրավել (2012)։ Սինթվեյվ ժանրի ծաղկումը պայմանավորված է 1980-ական թվականների երաժշտության և էսթետիկայի հանրաճանաչությամբ։
Տպագիր մամուլը և թղթե գրքերը ճգնաժամի մեջ են, տպագրության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է[39]։ Տպաքանակները կրճատվել են, զանգվածային հրատարակումները հրապարակվում են ինտերնետում[40][41][42]։ Ընթերցարաններում տարածվում են էլեկտրոնային գրքերը։
На заседании президиума подвели итоги программы «Информационный город». По словам Сергея Собянина, за последние пять лет в Москве произошла настоящая цифровая революция. Более 80 процентов столичных семей пользуются скоростным интернетом. Москва — один из мировых лидеров в развитии сотовой связи и распространению Wi-Fi в общественных местах. «Сегодня трудно уже представить работу городского здравоохранения, образования, жилищно-коммунального хозяйства, оказания электронных услуг без информационных технологий. Сегодня каждый второй москвич пользуется предоставлением госуслуг через Интернет. Это астрономическая цифра», — заявил Собянин.http://www.tvc.ru/news/show/id/87643/