Յուրի Սաֆարյան

հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia

Յուրի Սաֆարյան
Remove ads

Յուրի Աշոտի Սաֆարյան (սեպտեմբերի 17, 1937(1937-09-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2022(2022-08-23)[1][2]), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1989), պրոֆեսոր (1991), ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1987), ՀՃԱ ակադեմիկոս (1993 թվականին, փոխնախագահ՝ 2000 թվականից), ՄՃԱ անդամ (1999

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Յուրի Սաֆարյան, Ի ծնե ...
Remove ads

Կենսագրություն

1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1959-1964 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1964-1990 թվականներին՝ Համամիութենական նախագծային փորձնական կոնստրուկտորային տեխնոլոգիաների ինստիտուտում։ 1990-2020 թվականներին եղել է ԵՊՃՇՀ պրոռեկտոր, 1993 թվականից՝ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնի վարիչ (համատեղությամբ)։

Հեղինակ է քաղաքաշինական համալիրների, բնակելի և հասարակական շենքերի, այդ թվում` հեղինակային խմբի կազմում` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Երևանի «Նորաշեն» բնակելի զանգվածի, բնակելի շենքերի` Երևանում, Կաունասում (Լիտվա), Կալինինգրադում և Գրոզնիում (ՌԴ), Դարխանում (Մոնղոլիա), Պոդգորիցայում (Մոնտենեգրո), առողջարանային, համալիրների` Արզնիում, Գելենջիկում և Տիշկովոյում (ՌԴ), դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, մսուր-մանկապարտեզների համալիրների` Երևանում, համահեղինակ է ծածկերի բարձրացման եղանակով կառուցված բնակելի և հասարակական համալիրների նախագծերի[2]։

Սաֆարյանը կարևոր դերակատարում է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական գործունեության կազմակերպման և զարգացման գործում։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով 1991 թվականին կազմավորվել է դոկտորական և թեկնածուական գիտական աստիճան շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 029 «Ճարտարապետություն» մասնագիտական խորհուրդը, որը նախագահել է երկար տարիներ[2]։

Սաֆարյանը եղել է Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի և թեմաների հեղինակ և ղեկավար, ճարտարապետության և քաղաքաշինության արդի խնդիրների վերաբերյալ 58 զեկույց է ունեցել միջազգային, հանրապետական և համամիութենական սիմպոզիումներում և գիտաժողովներում (Երևան, Ջերմուկ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կիև, Խարկով, Օդեսա, Բաքու, Թբիլիսի, Վիլնյուս, Տալլին, Տաշքենդ, Բելգրադ, Բեռլին, Բուդապեշտ, Դարխան, Դենվեր, Հավանա, Թեհրան, Մարսել, Ֆլորենցիա, Պեկին։ Տպագրել է 315 գիտական և նախագծային աշխատանքներ, այդ թվում 3 մենագրություն, 15 գյուտ[2]։

Remove ads

Անդամակցություն

  • Հայաստանի ճարտարապետների միության անդամ,
  • Հայաստանի ICOMOS-ի անդամ,
  • Միջազգային Ինժեներական ակադեմիայի (ՄԻԱ) ակադեմիկոս,
  • Հայաստանի Ինժեներական ակադեմիայի (ՀԻԱ) ակադեմիկոս,
  • Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի (ՌՃՇԳԱ) արտասահմանյան անդամ

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads