Կոլումբիացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Կոլումբիացիներ (իսպ.՝ Colombianos), Կոլումբիայի հիմնական բնակչությունը (ավելի քան 21 միլիոն, 1971)։ Խոսում են իսպաներեն։ Կազմավորվել են երեք հիմնական էթնիկական տարրերից՝ հնդկացիներից, իսպանացիներից և սևամորթներից (XVII դարի վերջին Աֆրիկայից բերվել են իբրև ստրուկներ)։ Հետագայում միացել են Իտալիայից, Գերմանիայից և Եվրոպայի մյուս երկրներից ներգաղթածները։ Կոլումբիացիները մեծ մասամբ խառնածիններ են (սպիտակների և հնդկացիների խառնուրդ), մնացածները՝ կրեոլներ (իսպանական վերաբնակների հետնորդներ), մուլատներ (եվրոպոիդների և սևամորթների խառնուրդ), նեգրեր։ Բուն հնդկացիների քանակը 300-400 հազար է։ Հավատացյալները գլխավորապես կաթոլիկներ են։ Հիմնականում աշխատում են գյուղատնտեսության մեջ (մշակում և արտահանում են սուրճ, բանան, շաքարեղեգ, բամբակ, զբաղվում անասնապահությամբ), մասամբ՝ նավթի, ոսկու, պլատինի, սննդի և այլ ձեռնարկություններում։
Կոլումբիացիներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||
48 միլիոն մարդ |
||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||
Իսպաներեն | ||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||
Կաթոլիկություն |