«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» (անգլ.՝ Harry Potter and the Philosopher's Stone կամ Harry Potter and the Sorcerer's Stone (ԱՄՆում և Հնդկաստանում)[7][8][9]), ռեժիսոր Քրիստոֆեր Կոլամբուսի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Ռիչարդ Հարրիսը, Ալան Ռիկմանը, Մեգի Սմիթը, Ռոբբի Կոլտրեյնը, Թոմ Ֆելթոնը, Մեթյու Լյուիսը, Յեն Հարտը։ Ֆիլմը նկարահանվել է անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի համանուն վեպի հիման վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը բրիտանական անգլերեն՝ Harry Potter and the Philosopher's Stone և անգլ.՝ Harry Potter and the Sorcerer's Stone |
---|
|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
---|
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, վեպի էկրանավորում, կինոֆանտաստիկա[1] և մանկական ֆիլմ |
---|
Հիմք | Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը |
---|
Թվական | նոյեմբերի 4, 2001 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Քրիստոֆեր Կոլամբուս |
---|
Պրոդյուսեր | Դևիդ Հեյման |
---|
Սցենարի հեղինակ | Սթիվ Քլովս և Ջոան Ռոուլինգ |
---|
Դերակատարներ | Դենիել Ռեդքլիֆ, Ռուպերտ Գրինթ, Էմմա Ուոթսոն, Ջոն Քլիզ, Ռոբի Քոլթրեյն, Ուորվիք Դևիս, Ռիչարդ Գրիֆիտս, Ռիչարդ Հարիս, Ջոն Հըրթ, Ալան Ռիքման, Ֆիոնա Շոու, Մեգի Սմիթ, Ջուլի Ուոլթերս, Հարի Մելինգ, Քրիս Ռենքին, Դևիդ Բրեդլի, Մեթյու Լյուիս, Դևոն Մյուրեյ, Շոն Բիգերսթաֆ, Ջոշուա Ռեդման, Զոյի Ուոնամեյքեր, Սայմոն Ֆիշեր-Բեքեր, Նինա Յանգ, Էդրիան Ռոուլինս, Ջերալդին Սոմերվիլ, Ջին Սաութերն, Էլիզաբեթ Սփրիգս, Թոմ Ֆելթոն, Բոննի Ռայթ, Թամարա Թեյլոր, Ջեյմս Ֆելփս, Օլիվեր Ֆելփս, Թերենս Բայլեր, Դերեկ Դիդման, Վեռն Թրոյեր, Ջեյմի Ուեյլեթ, Ռիչարդ Բրեմեր, Իեն Հարթ, Լյուկ Յանգբլոդ, Ռեյ Ֆիրոն, Սքոթ Ֆերն, Ջուլիանա Հաֆ, Ռիչարդ Ռիդ, Ալֆրեդ Ինոք, Դանիել Թաբոր, Փոլ Մարկ Դևիս, Դևիդ Բրեթ, Դևվիդ Հոլմս, Լեսլի Ֆիլիպս, Էմիլի Դեյլ, Ուիլ Թիքսթոն, Լեյլա Սազերլենդ, Էլեանոր Քոլամբուս, Դերեկ Հաֆ, Ստեֆան Պեժիչ և Մայլզ Ռիչարդսոն |
---|
Օպերատոր | Ջոն Սիլ |
---|
Երաժշտություն | Ջոն Ուիլյամս |
---|
Մոնտաժ | Ռիչարդ Ֆրենսիս-Բրյուս |
---|
Պատմվածքի վայր | Լոնդոն և Անգլիա |
---|
Նկարահանման վայր | Ալնիկ դղյակ[2], Գլոստերի տաճար[2], Լևեսդենի Warner Bros. Studios ընկերություն, Գոութլենդ երկաթուղային կայարան[2], Դարհեմի տաճար[2], Լոնդոնի կենդանաբանական այգի[2], Գլեն Նևիս[2], Լիդենհոլ մարկետ[2], Հերոու դպրոց[2] և Քրայսթ Չյորչ[2] |
---|
Կինոընկերություն | Heyday Films, 1492 Pictures և Warner Bros. |
---|
Տևողություն | 152 րոպե[3][1][4] |
---|
Բյուջե | 125 000 000 $[5] |
---|
Շահույթ | 978 087 613 $[5], 317 557 891 $[5], 48 137 835 $[5] և 65 216 953 Kč[6] |
---|
Հաջորդ | Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը |
---|
Պաշտոնական կայքէջ |
Harry Potter and the Philosopher's Stone (film) Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմը պատմում է մի լոնդոնցի հասարակ երեխայի՝ Հարրի Փոթերի մասին, որն իր 11-ամյակի օրն իմանում է, որ ինքը երկու հզոր հրաշագործների որբացած որդին է։ Նա էլ է օժտված մոգական ուժերով, և նրան հրավիրում են Հոգվարթս՝ հրաշագործության և մոգության ինստիտուտ, որտեղ Հարրին ընկնում է անհավանական արկածների շրջապտույտի մեջ։ Նա սովորում է մոգական սպորտի տեսակ հանդիսացող քվիդիչը, խաղում է ուշագրավ շախմատ կենդանի քարերի հետ և հանդիպում է Խավարի Հրաշագործին, որը ցանկանում էր վերացնել Հարրիին։