ուրուգվայցի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆեդերիկո Սանտիագո Վալվերդե Դիպետա (իսպ.՝ Federico Santiago Valverde Dipetta, հուլիսի 22, 1998[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական Ռեալ Մադրդում և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։
Ֆեդերիկո Վալվերդե իսպ.՝ Federico Santiago Valverde Dipetta | ||||||
---|---|---|---|---|---|---|
Վալվերդեն 2017 թվականին | ||||||
Անձնական տվյալներ | ||||||
Ամբողջական անուն | Ֆեդերիկո Սանտիագո Վալվերդե Դիպետա | |||||
Ազգությունը | ուրուգվայցի | |||||
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | |||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1998[1][2] (26 տարեկան) | |||||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | |||||
Հասակ | 179 սմ | |||||
Քաշ | 67 կգ | |||||
Դիրք | կիսապաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Դեպորտիվո Լա Կորունյա | |||||
Համար | 17 | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
{{Ֆուտբոլային կարիերա | ||||||
Ազգային հավաքական‡ | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վալվերդեն իր երիտասարդական կարիերան սկսել է ուրուգվայական «Պենարոլ»-ի կազմում։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2015-16 մրցաշրջանի ընթացքում կայացած «Սերրո»-ի դեմ խաղում[3]։
«Պենարոլ»-ի կազմում խաղալու տարիներին Վալվերդեն հրավիրվել է Ուրուգվայի երիտասարդական հավաքական և գրավել եվրոպական մի շարք թիմերի ուշադրությունը, ինչպիսիք են՝ «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Բարսելոնա»-ն և «Ռեալ Մադրիդ»-ը[4][5][6]։
2016 թվականի հուլիսին Ֆեդերիկո Վալվերդեն տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», և միացել է ակումբի երիտասարդական թիմին[7]։
«Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ի կազմում Ֆեդերիկոն իր դեբյուտը նշել է «Ռեալ Ունիոն»-ի դեմ խաղում, որտեղ «Կաստիլիա»-ն պարտվել է 1-0 հաշվով[8]։ Թիմի կազմում իր առաջին գոլը ուրուգվայցի ֆուտբոլիստը խփել է 2016 թվականի դեկտեմբերին՝ «Ալբակետե»-ի դեմ խաղում[9] :
2017 թվականի հունվարի 29-ին «Կաստիլիա»-ի մարզիչ Սանտիագո Սոլարին Վալվերդեի մասին ասել է՝ «Ես շատ ուրախ եմ։ Նա շատ հեշտ է հարմարվում թե՛ թիմին, թե՛ երկրին»[10]։
2017 թվականի հունիսի 22-ին Վալվերդեն վարձավճարով տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»[11]։ Թիմի կազմում Վալվերդեն իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 1-ին՝ «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ խաղում (2-4)։
Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում Ֆեդերիկոն իր դեբյուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Պարագվայի հավաքականի դեմ խաղում։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։
2018 թվականի մայիսին վալվերդեն հրավիրվել է հավաքական՝ ԱԱ 2018-ին մասնակցելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.